Դեսպան Արման Կիրակոսյանը Քենթերբերիում հայկական խաչքարի օծման արարողությանն է մասնակցել

Լուրեր

28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
28.09.2026 | 12:38
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
28.09.2026 | 12:29
Հայաստանի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստն ասիստ է կատարել ԱՄՆ-ի Մ-17 հավաքականի կազմում
28.09.2026 | 12:20
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել
28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
28.09.2026 | 12:10
Թաթան կոպիտ սխալ է որակել սեպտեմբերի 27-ին համերգ ցուցադրելը // Պապիկյանն անակնկալ զորամաս է այցելել․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 12:04
«Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկումը՝ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 12:03
Հ1-ը ներողություն է խնդրում Թաթայի համերգը սեպտեմբերի 27-ին ցուցադրելու համար․ պատասխանատվության ենթարկվողների մասին խոսք չկա
28.09.2026 | 11:50
Երուսաղեմում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված անձը ձերբակալվել է
28.09.2026 | 11:42
Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են բեռնափոխադրման խոչընդոտները
28.09.2026 | 11:31
Թրամփը հայտնել է Իրանի հետ սպասվելիք նոր բանակցությունների մասին
28.09.2026 | 11:20
Մեսին տպավորիչ գոլ է խփել տուգանային հարվածով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 11:11
ՏԻՄ ընտրությունների օրը ՆԳՆ 112 հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ ահազանգ չի ստացվել
Բոլորը

Մեծ Բրիտանիայի հոգևոր կենտրոնում՝ Քենթերբերիում մարտի 2-ին տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար: Բրիտանահայ համայնքի նախաձեռնությամբ անգլիական գլխավոր եկեղեցու՝ Քրիստոսի մետրոպոլիտ տաճարի Հիշատակի այգում տեղադրված խաչքարն օծվել է Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի ձեռամբ:

ԱԳՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ միջոցառմանը մասնակցել են Միացյալ թագավորությունում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին, Քենթերբերիի դեկան Ռոբերտ Ուիլիսը, հասարակական և մշակութային գործիչներ, բրիտանահայ համայնքի ավելի քան 200 ներկայացուցիչներ:

Օծման արարողությանը հաջորդած ընդունելության ընթացքում ներկաներին ուղղված խոսքում Քենթերբերիի դեկան Ռոբերտ Ուիլիսը կարևորել է Մեծ Բրիտանիայի հոգևոր կենտրոնում, ինչպես նաև Անգլիայի տարածքում առաջին հայկական խաչքարի տեղադրումը՝ նկատելով, որ այն հանդիսանում է խաղաղության, հաշտեցման և հույսի խորհրդանիշ:

Ողջույնի խոսքով հանդես է եկել ՄԹ-ում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը՝ նշելով, որ հայկական միջնադարյան մշակույթը խորհրդանշող խաչքարն այսուհետ դառնալու է Քենթերբերիի ավելի քան 1400-ամյա հարուստ պատմության մասնիկը: Դեսպանն ընդգծել է, որ խաչքարը նվիրված է 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Արման Կիրակոսյանը երախտագիտությամբ հիշատակել է Քենթերբերիի արքեպիսկոպոս Ռենդլ Դեվիդսոնին, ում ջանքերի շնորհիվ հավաքագրվել ու հրապարակվել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ բրիտանական նյութերը, ինչպես նաև ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել Հայաստանի առաջին Հանրապետությանը: Ըստ դեսպան Կիրակոսյանի՝ Հայոց ցեղասպանությունը ժամանակին համարժեք կերպով չի ճանաչվել ու դատապարտվել, ինչը ճանապարհ է բացել ապագա բռնապետերի և մարդկության դեմ նոր հանցագործությունների իրագործման համար, ինչպիսիք էին Հոլոքոստը, Կամբոջայի, Ռուանդայի և Դարֆուրի ցեղասպանությունները:

«Այս առումով «Այլևս երբեք» կարգախոսը մարտահրավեր է ազգերին և մեզ բոլորիս, քանի որ դառը ճշմարտությունը կայանում է նրանում, որ շատ հաճախ աշխարհն ի զորու չի եղել կանխել անմեղ մարդկանց համընդհանուր կոտորածները»,- նշել է դեսպանը: Նա ընդգծել է Հայաստանի հանձնառությունն ու վճռականությունը՝ ուղղված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը, ինչպես նաև մարդու իրավունքների օրակարգի, ատելության հողի վրա հանցագործությունների, այդ թվում՝ ցեղասպանությունների կանխարգելումն առաջ մղելու շարունակական ջանքերին:

Միջոցառման մասնակիցները նաև հարգանքի տուրք են մատուցել Քենթերբերիի արքեպիսկոպոս Ռենդլ Դեվիդսոնին՝ ծաղկեպսակ զետեղելով նրա շիրիմին: