«Չեմ կարող նստել ու մտածել, թե ով է շպիոն». Նաիրա Զոհրաբյանը՝ վարչապետի հայտարարության մասին

Լուրեր

28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:31
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի դասակարգման աղյուակում
28.09.2026 | 14:23
Թրամփը կրկին Ուկրաինային կոչ է արել նվազեցնել ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները
28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ որպես պահանջ չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
28.09.2026 | 13:28
Գերիներին պահելով մեր արժանապատվությունն են փորձում նսեմացնել․ Հրայր Պալեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 13:20
Հովք գյուղում ավելի քան 300 մետր երկաթե խողովակ գողանալու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել
28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
Բոլորը

Գագիկ Ծառուկյանը չի հանդիպել Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի հետ: Այս մասին ԱԺ-ում Factor.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ մամուլն այսօր գրել էր, որ Ծառուկյանը հանդիպել է Սեդրակ Քոչարյանի հետ: Նաիրա Զոհրաբյանը հերքեց նաև այն տեղեկությունները, որ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ԼՀԿ-ի ներկայացուցիչների հետ: Ըստ մամուլի՝ նրանք որոշել են պայքարել Փաշինյանի դեմ:

«Ես հասկանում եմ, որ լրագրությունը Կիկոսի մահի ժանրի վերածելը գնալով ավելի է շատանում, բայց տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասաց պատգամավորը: Զոհրաբյանը մտահոգիչ է համարում այն, որ առաջիկայում տեղի է ունենալու 10 հազար պետական աշխատակցի կրճատում:

Հիշեցնենք, որ երեկվանից ֆեյսբուքում շրջանառվում է փաստաթուղթ՝ փոխվարչապետի եւ ֆինանսների նախարարի կողմից ստորագրված, որով մինչև մարտի 31-ը պետք է հստակեցվի, թե այս կրճատումները ո՞ր կառույցներում են լինելու:

Պատգամավորից հետաքրքրվեցինք՝ կո՞ղմ է, որ Հայաստանում քաղաքացու օր նշվի: «Երբ նման նախաձեռնություն կգա Ազգային ժողով, կներկայացվեն հիմնավորումները, մեր կարծիքը կասենք»,- պատասխանեց նա:

Լրագրողները Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեցին նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից այն մասին, որ Հայաստանի քաղաքական գործիչներն ավելի շատ օտարերկրյա գործակալների են նման: Պատգամավորն ասաց՝ չգիտի, թե խոսքն ու՞մ մասին է. «Ես այնքան կարևոր գործեր ունեմ, որ չեմ կարող նստել ու մտածել, թե ով է շպիոն: Դա իմ գործառույթների մեջ չի մտնում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան