Պռոշյանում հայտնաբերված փոքրիկին՝ Մարիամ Պռոշյանին, որդեգրել ցանկացողներ կան

Լուրեր

04.08.2026 | 18:49
Ես սկսել եմ Լևոն Քոչարյանի ազնվությանը հավատալ․ Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:46
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
04.08.2026 | 18:41
ՉԺՀ Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
04.08.2026 | 18:35
Ինչպես ներդնել ավելի հեշտ ու պարբերաբար․ Ամերիաբանկը ներկայացրել է MyInvest-ի նոր հնարավորությունը
04.08.2026 | 18:30
Կատարը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի նախագծեր են «շրջանառվում»
04.08.2026 | 18:21
Նեյմարը պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին
04.08.2026 | 18:14
Ինքը կեղտ ա իմ համար․ Լևոն Քոչարյանը՝ քաղաքացուն հարվածող ոստիկանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:06
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:58
Հայկ Կոնջորյանի կինը պարզաբանումներ է ներկայացրել «Հայփոստ»-ում իր աշխատանքի մասին
04.08.2026 | 17:53
Չինաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:45
ՀԷՑ-ի կառավարումը տապալել եք, եկել «Հայփոստ»-ի կառավարումից եք խոսում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 17:41
Զելենսկին հայտարարել է Ադրբեջանի ինքնիշխանությանն աջակցելու, Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու մասին
04.08.2026 | 17:32
Կոնջորյանի ընտրվելու լուրը նախ հայտնեց ՔՊ-ի ֆեյսբուքի էջը, հետո նոր ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահը
04.08.2026 | 17:14
«Բարսելոնան» հետևում է Ռոդրիի շուրջ ստեղծված իրավիճակին
04.08.2026 | 17:04
ԱԺ-ն կրկես չի՛․ Ռուբինյանը անջատեց Էդգար Ղազարյանի խոսափողը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Օգոստոսի 12-ին Պռոշյան համայնքում ծառի տակ հայտնաբերված երեխային որդեգրել ցանակացողներ կան: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Պռոշյան համայնքի ղեկավար Արթուր Մուրադյանը:

«Ցանկություն հայտնողներ եղել են, բայց դեռ պարզ չի՝ ինչ կլինի: Թերթերում կարդացել են, ապա ցանկություն հայտնել փոքրիկին որդեգրել: Հնարավոր է՝ նրան որդեգրեն, լավ, սիրուն երեխա է»,- մեզ հետ զրույցում ասաց Արթուր Մուրադյանը:

Հիշեցնենք՝ օգոստոսի 12-ին Պռոշյան համայնքի Տեղերաշեն փողոցի հողամասի ծառի տակ նորածին երեխա էր հայտնաբերվել, նրան տեղափոխել էին հիվանդանոց: Համայնքի ղեկավարի փոխանցմամբ՝ այժմ զբաղված են փորքրիկի փաստաթղթերի պատրաստմամբ՝ նրան մանկատուն տեղափոխելու համար:

«Էսօր նիստ ենք արել որոշել ենք՝ երեխայի անունը Մարիամ է լինելու, ազգանունը՝ Պռոշյան, անվան ընտրությունը պայմանավորված է նրանով, որ երեխային գտնելու օրը համընկել է Խաղողօրհնեքի տոնի հետ, իսկ ազգանունը՝ Պշոռյան համայքում նրան գտնելու փաստով»,- մանրամասնեց համայնքի ղեկավարը:

Արթուր Մուրադյանի փոխանցմամբ՝ ինքը պարբերաբար այցելում է հիվանդանոցում գտնվող փոքրիկին, նրա առողջական վիճակը լավ է: Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանը ևս մեզ հետ զրույցում հավաստիացրեց՝ փոքրիկի մոտ լուրջ առողջական խնդիրներ չկան: Չոբանյանը, սակայն, այլ մանրամասներ չհայտնեց՝ պատճառաբանելով, որ քննություն է ընթանում և իրավապահ մարմիններն իրենց հորդորել են տեղեկություններ չտրամադրել:

Մեր հարցին՝ փոքրիկը բացի համայնքի ղեկավարից այլ այցելու ունեցել է այս ընթացքում, Չոբանյանն ասաց, որ ոչ: «Երեխային այցելել է միայն համայնքի ղեկավարը»,- եզրափակեց Աննա Չոբանյանը:

Շողիկ Գալստյան