«Իրանական գազի տարանցիկ երկիր դառնալու համար ՀՀ-ն կարող է գտնել ոչ ստանդարտ լուծումներ»․ Հայկ Գևորգյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
Բոլորը

Տնտեսական մեկնաբան, պատգամավոր Հայկ Գևորգյանը անհնար չի համարում  Իրանում վարչապետի հայտարարած այն հեռանկարը, որ Հայաստանը այդ երկրի գազի համար կարող է դառնալ տարանցիկ երկիր։

«Էստեղ մի քիչ տարօրինակ կլինի, որ Հայաստանը մի քիչ կտրված է էդ ռեսուրսից, կարծում եմ, ինտենսիվ աշխատանքներ կտարվեն այդ ուղղությամբ և դրան կարող է նպաստել այն հանգամանքը, որ Եվրասիական տնտեսական միությունը և Իրանը պատրաստվում են ստորագրել Ազատ առևտրի համաձայնագիր»,- ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Գևորգյանը։

Նա հաշվի է առնում աշխարհաքաղաքական բարդ իրավիճակը, որը Ամերիկայի պատժամիջոցների պատճառով դժվարացնում է Իրանի հետ որևէ տնտեսական ծրագրի շուրջ համաձայնության կայացումը։ Սակայն, ըստ պատգամավորի, Հայաստանը կարող է ոչ ստանդարտ լուծումներ գտնել այդ իրավիճակում․ «Ինչպես գիտեք Հայաստանը հիմա նախագահում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում և դա լրացուցիչ լծակ է, լրացուցիչ հնարավորություն է Հայաստանի համար ապահովել այդ հարաբերությունների ավելի արագ խորացումը»։

Պատգամավորը հիշում է, որ իրանական գազի համար Հայաստանը տրանզիտ երկիր լինելու հարցը բարձրացվել է նաև նախորդ երկու նախագահների օրոք ու լուծում չի ստացել։ Հիմա պայմաններն ավելի բարենպաստ են և խանգարող գերտերությունների հետ էլ հնարավոր է բանակցել։ Ըստ նրա, «էսօր Հայաստանը որդեգրել է մի քաղաքականություն, որտեղ հնարավորինս նվազեցվում է էդ գործոնների ազդեցությունը Հայաստանի վրա, որքան դա հնարավոր է, այստեղ երկրի սուվերենությունը, որոշումներ կայացնելու սուվերենությունն ավելի բարձր է»։

Ընդդիմադիր պատգամավոր Միքայել Մելքումյանը նույնիսկ ուրախ է վարչապետի այդ գաղափարը լսելիս։ Ըստ նրա, եթե Իրանը անդամակցի ԵՏՄ-ին, ինչի մասին վաղուց է խոսվում, Հայաստանը իրանական գազի փոխադրող տարածք դարձնելու հարցը անհնար չի լինի։

«Ինչու՞ ենք մենք ասում՝ ԵՏՄ-ի հնարավորություններից չենք կարողանում օգտվել։ Որովհետև միասնական շուկայի գաղափարը դրված է, բայց իրավական փոխհարաբերությունները դեռևս լայն թափով գործողության մեջ չեն։ Եթե տենց լիներ, պետք է գազի գինն էլ լիներ համադրելի, գումարած տրանզիտը և այլն»,- ասում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը։

Պատգամավորը, սակայն, հիշեցնում է, որ Հայաստան մտնող իրանական գազի խողովակաշարը Հայաստանի սեփականությունը չէ, այլ՝ ռուսների։ Սակայն ռուսներին չի անհանգստացնի Հայաստանի նոր դերը իրանական գազի շուկայում հենց խողովակաշարի թողունակության պատճառով․ «Այդ թողունակությունը ծավալային առումով էդքան մեծ չի, որ որոշակի սեգմենտալ պրոբլեմներ առաջացնի նաև ձեր ասած խնդրի հետ կապված։ Այսինքն, օրական մաքսիմում 1,5 միլիոն, թող դառնա 3-4 միլիոն խմ գազ»։

Անդրադառնալով Ամերիկայի դերին, ըստ որի Հայաստանը չի կարող հաշվի չառնել պատժամիջոցները, պարոն Մելքումյանը առանձնապես մտահոգ չէ։

«Կարծում եմ էդ բոլորը հաշվի են առնվել, բայց մենք պետք է հասկանանք, որ դա մեր բարեկամ, սահմանակից պետությունն է և 42 կմ մեր սահմանները փակ են, եթե մենք դնենք արտաքին ազդեցությամբ փակենք, կունենանք սահման միայն Վրաստանի հետ»,-վերլուծում է ընդդիմադիր պատգամավորը։

Այժմ պարոն Մելքումյանը կարծում է, որ եթե Հայաստանը, ի վերջո, իրանական գազի համար դառնա տարանցիկ երկիր, գուցե մտածենք նաև խողովակների թողունակությունը մեծացնելու մասին:

Մհեր Արշակյան