Գյուղմթերք վերամշակողներն այսուհետ կարող են վարկային միջոցներ ներգրավել աննախադեպ մատչելի պայմաններով. Գյուղնախարարություն

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ գյուղատնտեսական մթերքներ վերամշակողներն այսուհետ կարող են վարկային միջոցներ ներգրավել աննախադեպ մատչելի պայմաններով:

Հատուկ մթերող ընկերությունների համար մշակվել է վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ծրագիր։

  • Նպատակային վարկերը պետական սուբսիդավորման արդյունքում տնտեսվարողներին կհատկացվեն տարեկան ընդամենը 3% տոկոսադրույքով: Յուրաքանչյուր ընկերությանը
  • տրամադրվող վարկի առավելագույն գումարը կազմում է մինչև 1,5  մլրդ դրամ: Մարման ժամկետն` առավելագույնը մեկ տարի:

Ի դեպ, սուբսիդավորման ենթակա վարկերը պետք է նպատակաուղղվեն բացառապես մթերվող գյուղատնտեսական հումքի` պտուղ–բանջարեղենի, խաղողի և կաթի կանխավճարի  կամ արժեքի վճարմանը:

Նախարարությունը խրախուսում է պայմանագրային հարաբերությունները, ուստի վարկից կարող են օգտվել միայն այն ընկերությունները, որոնք ֆերմերների հետ աշխատում են բացառապես պայմանագրային հիմունքներով:

Ընդ որում, վարկը տրամադրվում է վերամշակողին, իսկ գումարը փոխանցվում է անմիջապես գյուղացիական տնտեսության հաշվեհամարին: