Զինվորը չի գնում բանակ, որ ինքնասպան լինի. բանակի խնդիրները՝ ուշադրության կենտրոնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
Բոլորը

Հայաստանի Զինված ուժերում կյանքի համար վտանգավոր բռնության մթնոլորտը պահպանվում է, հայտարարում են իրավապաշտպանները։ 2018 թվականին Հայաստանի և Արցախի բանակում մահացել է 63 զինծառայող։ Գերակշիռ մասը՝ 56 զինծառայող, մահացել է ոչ մարտական պայմաններում և ընդամենը 7 մահ է գրանցվել հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով։ 11 զինծառայողի մահ էլ որակվել է ինքնասպանություն։

«Դեպքերը, որ որակվում են ինքնասպանություններ, ցույց է տալիս, որ զորամասերում ակնհայտ բռնի մթնոլորտ կա։ Հակառակ դեպքում՝ զինվորը չի գնում բանակ, որ ինքնասպանություն գործի։ Բռնության դեպքերը զինվորների նկատմամբ իրականացվում են հրամանատարական կազմի կողմից»,- ասում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

Ագային ժողովի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը գտնում է, որ ինքնասպանության դեպքում զորամասը ենթակա է լուծարման․ «Դուք հասկանո՞ւմ եք ինքնասպանությունն ինչ է, դա նշանակում է, որ էդ զորամասը լուծարման ենթակա է, ու նորից պետք է հավաքվի։ Անտարբերության մթնոլորտ բանակի ներսում պետք է չլինի, սկսած նախարարից մինչև դասակի հրամանատարը»։

«Մարդու իրավունքների խախտումները բանակում և դրանց կանխարգելման մեխանիզմները» թեմայով քննարկմանը ներկա Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը փորձեց զուգահեռել բանակում և հասարակությունում մահերը, ինչին կոշտ արձագանքեց Անդրանիկ Քոչարյանը։

«Բարոյահոգեբանական վիճակ ասվածը այնքան լայն հասկացություն է․․․ Մենք հիմա եթե զուգահեռներ տանենք հասարակության և բանակի միջև․․․ մեր հասարակության ներսում էլ սպանություններ ու ինքնասպանություններ են տեղի ունենում, այիսինքն՝ մենք պետք է փաստենք, որ մենք որպես հանրապետություն կործանված ենք»,- ՊՆ ներկայացուցչի այս դիտարկմանն ի պատասխան Անդրանիկ Քոչարյանը նկատեց․ «Տիկի՛ն փոխգնդապետ, բանակում պիտի սպանություն և ինքնասպանություն չլինի, թե հասարակության հետ ի՞նչ ա կատարվում․․․ սա բանակի մասին ա»։

13 զինծառայող մահացել է՝ պայմանավորված առողջական խնդիրներով։ Անդրանիկ Քոչարյանը հարցը խիստ է դնում՝ հիվանդ երիտասարդը պետք է բանակ չզորակոչվի․ «Բանակում պետք է ծառայեն միայն առողջ զինծառայողներ։ Հիվանդը եթե գնաց բանակ, նա կհիվանդացնի մնացածին, կամ այդ հիվանդ երեխան շատ քիչ շանս ունի վերջում ոչ հոգեկան զեղումներով տուն գնալու»։

Անդրանիկ Քոչարյանը կարիք է տեսնում վերանայելու Պաշտպանության նախարարության կողմից սահմանված հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում թույլատրվում է երիտասարդին զորակոչել բանակ․ «Սարսափելի բան ա, որ գիշերամիզությունը մտցված ա բանակում ծառայելու հիվանդությունների ցանկի մեջ։ Դուք պատկերացնո՞ւմ եք այդ երեխայի ճակատագիրը 2 տարվա ընթացքում, ո՞վ է այս ցանկը կազմել։ Ասում են, որ դա սիմուլյացիայի աղբյուր ա, բայց չէ՞ որ կարող ա 1 դեպք լինի, որ սիմուլյացիա չի, էդ երեխան արդեն դիակ ա»։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ահազանգում է՝ կան զորամասեր, որոնք առաջատար են զինծառայողների մահացություններով ու բռնություններով։ Բայց ցավալին տիրող անպատժելիությունն է․ «Օրինակ՝ Մարտակերտի զորամասում 6 դեպք է գրանցվել, բայց միայն այդ 6-ն է մեզ հանդիպել։ Հրամանատարը չի կարող անձեռնմխելի լինել։ Մենք չենք տեսնում, որ այս դեպքերով դատարաններում հրամանատարական կազմից որևէ մեկը պատասխանատվության ենթարկվի»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը։

Փաստաբան Հայարփի Սարգսյանը պաշտպանում է վերոնշյալ զորամասում սեռական բռնության ենթարկված զինծառայողի շահերը։ Ըստ նրա՝ 1 օրվա զինծառայողը սպայի կողմից ենթարկվել է սեռական բնույթի բռնի գործողությունների, սակայն քրեական գործում նրան ներգրավել են իբրև մեղադրյալ։ Փաստաբանի պնդմամբ՝ բռնության ենթարկված զինծառայողը ճնշումների է ենթարկվել ՌՈ-ում։

«Մենք այդ գործով ունենք 3 դատաբժշկական փորձաքննության եզրակացություն, 2-ը՝ սեռական բնույթի բռնի գործողությունները հաստատող, 1-ը՝ կողերի կոտրվածքը, որ ըստ դատաբժշկի՝ այդ ժամանակահատվածում կարող էր լինել։ Վկաներին, տուժողներին տանում են ռազմական ոստիկանությունում պահում են, հետո դա ձևակերպում են որպես կարգապահական կարգի խախտման համար, արդյունքում՝ ցուցմունք է փոխվում, խոշտանգվում են, բռնությունների են ենթարկվում, և իրավիճակը փոխվում է, սա նաև քրեական գործերով է խախտում նշանակում»,- ասաց Հայարփի Սարգսյանը։

Քննարկման ավարտին Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահն առաջարկեց իրավապաշտպաններին՝ բանակում մարդու իրավունքների ոտնահարման ամեն դեպքով դիմել իրենց և ակնկալել իրական աջակցություն։ Անդրանիկ Քոչարյանը խոսք է տալիս՝ բանակում ամեն զինծառայողի մահը հետայսու դառնալու է խնդիր պետության համար․ «Չի լինելու, որ մեկը մահացավ ու դա կոծկվի, կոծկելը տեսանք՝ Մարտի 1-ին արեցին, կոծկեցին՝ փչացնելով ամբողջ պետական ուժային համակարգը»։

 

Ռոբերտ Անանյան