Պետք է դիմել Մինսկի խմբին՝ Կարեն Ղազարյանին իր քաղաքացիության երկիր վերադարձնելու գործընթաց սկսելու համար․ Լարիսա Ալավերդյան

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Հայաստանը պարտավոր է Կարեն Ղազարյանին իր քաղաքացիության երկիր վերադարձնելու գործընթաց սկսել․ պետք է դիմենք  Մինսկի խմբի համանախագահներին՝ Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանին Հայաստան վերադարձնելու հարցով։

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանին ադրբեջանական ծանր հանցագործությունների դատարանի կողմից 20 տարվա ազատազրկման դատապարտելու որոշմանը, ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

«Կարեն Ղազարյանի շուրջ ստեղծված այդ պատմությունը հնարած պատմություն է, նա չի ծառայել երբեք և չէր կարող ծառայել, որովհետև ունի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ, ինչը ամրագրված է փաստաթղթով։ Կարեն Ղազարյանի հարցում ոտնահարված են միջազգային իրավունքի բոլոր նորմերը, որով Ադրբեջանն իրեն ուղղակիորեն հակադրեց միջազգային իրավունքին, ինչի մասին, ի դեպ, ասել է Ադրբեջանի ղեկավարը՝ նշելով, որ միջազգային իրավունքը կարող է խախտվել․ ով ուժեղ է նա էլ հաղթում է: Այնպես որ ստեղծված իրավիճակում Հայաստանը պարտավոր է անհապաղ դիմել Մինսկի խմբի համանախագահներին՝ միջնորդների միջոցով սկսել գործընթաց արդեն դատապարտյալ Կարեն Ղազարյանին նրա քաղաքացիության երկիր վերադարձնելու համար»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։

Նրա խոսքով՝ Կարեն Ղազարյանի դատավճռի մասին հայտարարելու օրը պատահական չի ընտրված, ինչը ևս մեկ անգամ փաստում է ադրբեջանական ցինիզմի մասին։

«Սա սումգայիթյան ջարդերի առաջին կատաղի օրն է։ Ծիսակատարության նման այս գործողությունները խոսում են Ադրբեջանի քաղաքական վերնախավի ցինիզմի մասին»,- իր խոսքը եզրափակեց Ալավերդյանը։

Հիշեցնենք, Կարեն Ղազարյանի՝ բանակում չծառայելու վերաբերյալ, ի պատասխան ադրբեջանական կողմի այն հայտարարության, որ նա գերի է վերցվել դիվերսիոն գործողությունների արդյունքում, 2018թ. հուլիսին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984թ. ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ-ում։

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, հանդիսանալով Գերիների, պատանդների և անհայտ կորածների միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, դիմել էր ԿԽՄԿ Երևանյան գրասենյակ ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի վերադարձի կազմակերպման համար։ ԿԽՄԿ Երևանյան գրասենյակը զգուշացված էր Կարեն Ղազարյանի առողջական խնդիրների վերաբերյալ:

Աղավնի Սուքիասյան