Ուսուցիչների աշխատավարձը սեպտեմբերից հնարավոր է՝ բարձրանա․ Արայիկ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
Բոլորը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ու կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի՝ շուրջ 3 ժամ տևած հանդիպումն ավարտվեց, սակայն սա ԱԺ մեծամասնության հետ նախարարի վերջին հանդիպումը չէ:

Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ պատասխանել է 15-ից ավելի պատգամավորների հարցերին, սակայն դեռ շատ հարցեր կան։ «Մարտի 19-ին կրկին հանդիպում կլինի, քանի որ ոլորտը մեծ է, շահառուների թիվը մեծ է և հարցերն էլ շատ են»,- ասաց նա։

Հարությունյանի խոսքով՝ խորհրդարանականների հետ քննարկման ընթացքում թիրախում են եղել դպրոցի հետ կապված խնդիրները՝ ծրագրերը, չափորոշիչները, ուսուցիչների վերապատրաստումը, տնօրենների ընտրության կարգը և այլ։

«Կրթության ոլորտում վայրիվերումներ» կան արդեն վերջին 9 ամսում, քանի որ այն ռեֆորմները, որոնք իրականացնում ենք, այն, ինչի մասին խոսում ենք, նոր են, ցավոտ են, և պետք է դրանց առերեսվենք»,- ընդգծեց նախարարը:

Անդրադառնալով ուսուցիչների դժգոհություններին՝ կապված աշխատավարձի ցածր լինելու հետ, Արայիկ Հարությունյանը նշեց, որ աշխատավարձի բարձացման հետ կապված քննարկումներ կան։

«Թե՛ վարչապետը, թե՛ ես բազմիցս հայտարարել ենք, որ հարցն օրակարգում է ու առաջնային խնդիրներից է։ Ամբողջական համակարգը՝ նույն դրույքների հետ կապված, ուշադրության կենտրոնում է, երեկ էլ նաև մարզպետների հետ այս հարցով քննարկում ենք ունեցել, և վերջնական հասկանալուց հետո կանդրադառնանք աշխատավարձի բարձացմանը։ Նախնական պետք է ասեմ, որ մեր ծրագրերում կա սեպտեմբերից աշխատավարձը բարձացնելու հարցը»,- շեշտեց նախարարը։

Սակայն Արայիկ Հարությունյանը խուսափեց ասել, թե ի՞նչ չափով են ծրագրում բարձրացնել ուսուցիչների աշխատավարձը։ Նրա խոսքով՝ աշխատավարձի բարձրացման միջոցները այս պահին հստակեցվում են, դա կանեն նաև խնայողությունների հաշվին։

«Գիտեք նաև, որ մենք իրականացնում ենք ուսուցիչ նախագիծը, որը սեպտեմբերից կլինի։ Ուսուցիչների վերապատրաստման մի համակարգ ենք դնելու, որի արդյունքում վերապատրաստում անցած ուսուցիչների աշխատավարձը 50 տոկոսով կբարձրանա»,- եզրափակեց Արայիկ Հարությունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան