Ինչպե՞ս սպայի կողմից սեռական բռնության ենթարկված զինծառայողը դարձավ մեղադրյալ․ Հայարփի Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
Բոլորը

Փաստաբան Հայարփի Սարգսյանը հայտարարում է, որ Զինվորական դատախազության նկատմամբ վստահություն չունի, քանի որ մինչ օրս այս կամ այն զինգործով Գլխավոր դատախազին նյութեր է ուղարկել, իսկ դրանք Դատախազությունն ուղարկել է այն նախաքննական մարմնին, որի դեմ ուղղված է եղել իր բողոքը, ուստի մինչ օրս որևէ զինվորի քրեական գործով որոշում չի ստացել։ Այս մասին այսօր «Բանակում մարդու իրավունքների խախտումների և դրանց կանխարգելման մեխանիզմները» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հայարփի Սարգսյանը՝ շեշտելով, որ Զինվորական դատախազության նման անգործության պարագայում ինքը խնդրում է ԱԱԾ-ին իր բարձրացրած հարցերն ու խնդիրները չուղարկել Զինվորական դատախազություն։

Այնուհետև Սարգսյանն անդրադարձավ բանակում մի շարք խնդիրների՝ մասնավորապես զինվորների բարոյա-հոգեբանական պատրաստվածությանը՝ կարևորելով զինվորների հատուկ հոգեբանական վերապատրաստում անցնելու անհրաժեշտությունը։

«Պետք է ստուգվեն նրանք արդյոք սեռական այլ կողմնորոշում ունե՞ն, թե՝ ոչ, դրանով պայմանավորված էլ նրանց բարոյա-հոգեբանական վիճակը շատ կարևոր է։ Օրինակ՝ տղան սպայի կողմից ենթարկվել էր սեռական բնույթի գործողությունների և ծեծի։ Այդ սպան այժմ կա, այդ գործով իմ վստահորդը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իր մոր միջոցով, որից հետո նա պահվել է Ռազմական ոստիկանությունում, ենթարկվել է ճնշումների, խախտումներ են թույլ տրվել։ ՌՈ-ում պահվելու ժամանակ իմ վստահորդը իր ցուցմունքը փոխել է, 8 ամիս որպես տուժող գտնվել է Ռազմական ոստիկանության ընդունիչ-բաշխիչում, որից հետո ստացել է մեղադրյալի կարգավիճակ»,- ասաց Սարգսյանը՝ նշելով, որ ՌՈ ընդունիչ-բաշխիչ ասվածը ծառայում է որպես վկաներին-տուժողներին պահելու վայր, որտեղ ցուցմունքներ են փոխվում, իսկ մարդիկ ենթարկվում են բռնությունների։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան