Հարուստ մարդու թանկարժեք գույքն ավելի շատ կհարկվի. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյանի հետ

– Պարո՛ն Գևորգյան, Պետեկամուտների կոմիտեից պարզեցի՞ք, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են այն հրապարակումները, որ ՊԵԿ-ը 2018 թ. բյուջեն կատարել է մի քանի տասնյակ հարկատուների միասնական հաշիվներին առկա գումարները բյուջե մուտքագրելու արդյունքում, ինչի իրավունքը չուներ: Իսկ այդ ընդհանուր գումարը կազմում է 24.6 մլրդ դրամ, հակառակ պարագայում՝ բյուջեն կթերակատարվեր:

– Այս պահին ՊԵԿ-ից դեռ պաշտոնական պատասխան չունենք, անհամբեր սպասում ենք։ Պատասխանը կլինի, կփորձենք վերլուծել, թե ինչ խնդիր է ծագել։

– Հարցրե՞լ եք, որ պատասխանի եք սպասում։

– Ես անձամբ չեմ հարցրել, բայց քանի որ մամուլում հրապարակում է եղել, հրապարակային ելույթներում էլ նման պնդումներ եղել են, այդ պատճառով էլ կարծում եմ, որ ՊԵԿ-ն առաջիկայում պարզաբանմամբ հանդես կգա։

– «Իմ քայլը» խմբակցությունը մտադիր չէ՞ այդ հարցով ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին ԱԺ հրավիրել, ինչպես հրավիրեց պարգևավճարների դեպքում:

– Նման առաջարկ չի հնչել, բայց կարծում եմ՝ վատ չէր լինի, որ նման հանդիպում լիներ: Ընդհանրապես, բոլոր հարցերի շուրջ այդ հրավերներն ու քննարկումները շատ արդյունավետ են:

– 2018 թ. հեղափոխական Կառավարության ծրագրում առկա էր դրույթ, թե պետական եկամուտները պետք է էականորեն աճեն: Մինչդեռ, 2017 թ. եկամուտների համեմատ, հարկերն ու տուրքերն էականորեն չեն ավելացել, ինչը հեղափոխական չէ: Ինչպե՞ս եք դա բացատրում:

– Ձեր տեղեկությունը ճիշտ չէ: 2017 թ. հետ համեմատած՝ էականորեն աճել են, բայց 2018 թ. նախատեսվածի շեմին են: Մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ՝ պայմանավորված այն հանգամանքով, թե ինչպես ենք հաշվարկում:

– ՊԵԿ պարզաբանման համաձայն՝ անցած տարվա եկամուտների մեջ հաշվարկվել են նաև միասնական հաշվում առկա գումարները, և այդ աճը դրա հաշվին է տեղի ունեցել: Իսկ այդ հաշվում առկա գումարը միանգամից եկամուտ համարելն այնքան էլ ճիշտ չէ:

– Որքան ես եմ տեղյակ՝ ավելի քան 100 մլրդ դրամով ավելի գումար է հավաքվել, որը խնդրահարույց է 2018 թ. պլանի հետ:

– Իսկ կարո՞ղ ենք 2018 թ. հարկային եկամուտներն էականորեն ավելացնելու՝ Կառավարության ծրագրային դրույթը կատարված չհամարել, որովհետև իրականում դա տեղի չի ունեցել:

– Ես պետք է կրկին բերեմ այն փաստարկը, թե բյուջեի հավաքագրման դեպքում ինչու են խնդիրներ ծագել։ Երկու խոշորագույն ձեռնարկությունները՝ «Թեղուտը» և «Ամուլսարը», չեն աշխատել։ Եթե մի տարի «Թեղուտը» չի աշխատում, դա շատ մեծ ճնշում է առաջացնում բյուջեի վրա, եթե «Ամուլսարի» շինարարությունը կանգնում է, մեծ ճնշում է առաջացնում բյուջեի վրա։ Իսկ 2018 թ. այդ երկու ընկերություններն էլ չեն աշխատել։ Այնպես որ՝ այդ պարագայում հավաքագրված հարկերի չափն այնքան էլ վատ ցուցանիշ չէ:

– Հարկային օրենսգրքում առաջարկված փոփոխություններով  նախատեսվում է համահարթեցնել եկամտային հարկը և բոլոր մեծության աշխատավարձերի համար սահմանել 23 տոկոս դրույքաչափը: Որոշ տնտեսագետներ կարծում են, որ այդպիսով խախտվում է հարկման պրոգրեսիվության սկզբունքը: Ինչո՞ւ պետք է շատ և քիչ եկամուտ ստացողները նույն դրույքաչափով հարկվեն:

– Այստեղ, իրոք, խնդիր կա, բայց մոտեցումների տարբերություն կա: Մի խումբն ասում է, որ ճիշտ է, գուցե սկզբի համար խնդիր կառաջանա, բայց հետագայում այդ խնդիրը, պայմանավորված նաև շահութահարկի դրույքաչափի փոփոխության հետ, կլուծվի: Կլուծվի ստվերային աշխատավարձերի հարցը: Հետո կա շրջանառվող կոնցեպցիա, որ եկամուտների հարկումից պետք է գնանք հարստության հարկման։ Այդ դեպքում արդեն ցածր եկամուտներ ունեցող մարդկանց և բարձր եկամուտներ ունեցող մարդկանց համահարթ տարբերակ չի լինի: Հարուստ մարդու թանկարժեք գույքն ավելի շատ կհարկվի: Եվ հարկման այդ պրոգրեսիվությունը մենք պետք է հարկենք ոչ թե եկամտային հարկի միջոցով, այլև, օրինակ, գույքահարկի կամ շքեղության հարկի միջոցով:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան