Առանց տնտեսական դիվանագիտության մեզ չի հաջողվի նույնիսկ տնտեսական զարգացում ապահովել, ուր մնաց հեղափոխություն. Արման Բաբաջանյան

Լուրեր

11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
Բոլորը

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում արված գրառմամբ անդրադարձել է Հայաստանի կառավարության հռչակած տնտեսական հեղափոխությանը:

«Հայաստանի կառավարության հռչակած տնտեսական հեղափոխությունը պահանջում է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական բազմաթիվ քայլեր ու գործողություններ։ Եթե երկրի ներսում իրականացվելիք քայլերի վերաբերյալ ինչ-ինչ պատկեր ուրվագծվում է, ապա տակավին անհայտ է, թե արտաքին քաղաքական ինչ գործողություններ է նախատեսում կառավարությունը տնտեսական հեղափոխությունը սպասարկելու տեսանկյունից։

Ո՛չ կառավարության ծրագրում, ո՛չ այդ ծրագրի հրապարակումից հետո վարչապետի ներկայացրած 15 կետերում չի երևակվում որևէ քայլ, գործողություն, անելիք, գաղափար, որը կվերաբերեր արտաքին տնտեսական հարաբերություններին, մասնավորապես արտաքին քաղաքականության այն հատվածին, որը կոչվում է տնտեսական դիվանագիտություն։ Մինչդեռ դա պետք է լինի արտաքին քաղաքականության կարևորագույն գերակայությունը, հատկապես մի պետության պարագայում, որը հռչակել է տնտեսական հեղափոխություն իրականացնելու նպատակադրում։

Ընդհանրապես տնտեսական դիվանագիտությունը մեր արտաքին քաղաքականության մեջ մղված է երկրորդական, երրորդական պլան։ Մենք չունենք փաստաթղթային բազա, ռազմավարություն կամ հայեցակարգ, թե ինչպես է պատրաստվում արտաքին քաղաքական գերատեսչությունը դիվանագիտական կորպուսի միջոցով նպաստել Հայաստանի արտաքին տնտեսական կապերի զարգացմանն ու, ասենք, դեպի Հայաստան ներդրումների հոսքին։

Մենք պատկերացում չունենք, թե ինչով են զբաղվում արտերկրում սփռված մեր դեսպանատների տնտեսական ատաշեները ու տարբեր տարածաշրջաններում գործող առևտրային ներկայացուցիչները։ Տպավորություն է, որ մեր արտաքին քաղաքականությունը սկսվում և վերջանում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ ու մի քանի երկրների հետ հարաբերություններով։ Մինչդեռ ակնհայտ է, որ այսօր՝ գլոբալիզացիայի դարաշրջանում, ոչ միայն տնտեսական հեղափոխություն, այլև անգամ սովորական տնտեսական զարգացում չի կարող ապահովվել առանց դիվանագիտության կողմից տնտեսությանը ցուցաբերվող աջակցության։

Որպես ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ՝ դիմում եմ ՀՀ արտգործնախարարությանը՝ խնդրելով տրամադրել, օրինակ, վերջին մեկ տարվա ընթացքում մեր տնտեսական կցորդների իրականացրած աշխատանքների հաշվետվությունը։

Ժամանակակից աշխարհում տնտեսությունն ու քաղաքականությունը այնքան ու այնպես են փոխկապակցված, որ մեկի զարգացումը հնարավոր չէ առանց մյուսի։ Հայաստանի Հանրապետությունը կարող է և պետք է իրականացնի ակտիվ արտաքին տնտեսական քաղաքականություն, որի դեպքում միայն հնարավոր կլինի խոսել ու մտածել տնտեսական հեղափոխության մասին»։