10.000 երիտասարդ հետախուզման մեջ է, նրանք պետք է հնարավորություն ունենան հայրենիք վերադառնալու. Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 23:29
Կալանավորվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
02.07.2026 | 23:19
ԵԱԶԲ-ն կաջակցի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական հզորությունների ընդլայնման ծրագրին
02.07.2026 | 23:02
Կառավարությունը հաստատել է ջերմատնային տնտեսությունների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը
02.07.2026 | 22:50
Հաստատվել է ՀՀ 2027-2029 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը
02.07.2026 | 22:37
Վթարային ջրանջատում` Արարատի մարզում
02.07.2026 | 22:19
Վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքը կպահպանվի երկու տարի՝ 1 տարվա փոխարեն
02.07.2026 | 22:04
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.07.2026 | 21:50
Տնտեսվարողներին հուլիսին էլ կտրամադրվի աջակցություն՝ արտահանման հետ կապված խնդիրները մեղմելու նպատակով. ընդլայնվել է ապրանքների ցանկը
02.07.2026 | 21:36
BP-ն Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի կառավարումը փոխանցել է ադրբեջանական SOCAR-ին
02.07.2026 | 21:25
Հավանաբար գործ է ունեցել, բացառում եմ, որ նեղացել է. Խաչատրյանը` Հովհաննիսյանի հեռանալու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 21:15
Ընտրակաշառքից մինչև պետական դավաճանության մեղադրանքներ․ քաղհալածյա՞լ են ընդդիմության դեմքերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատժամիջոցներ է կիրառում ՀՀ-ի դեմ, ԵՄ-ն իր պարտքը կատարեց՝ բացեց շուկան, որ բարդ իրավիճակից դուրս գանք․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 20:51
Ադրբեջանն ուսումնասիրում է ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի գործողություններին մասնակցելու հնարավորությունը․ Զաքիր Հասանով
02.07.2026 | 20:48
ՀՀ մարզերում կիրականացվեն դպրոցահասակ երեխաների լող, դահուկային սպորտ, հրաձգություն մարզաձևերի ուսուցման ծրագրեր
02.07.2026 | 20:35
Արթուր Հովհաննիսյանը շնորհավորել է ինձ, որևէ մեկը մյուսից չի նեղանում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս օրինագիծն ամեն տարի «ռեստարտ» անելով՝ մենք հնարավորություն ենք տալիս, որ շատերը մտածեն, որ կարող են գնալ Հայաստանից, խուսափել պարտադիր զինծառայությունից, հետո օգտվել այս հնարավորությունից: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագծին:

«Որովհետև պետությունը միշտ կուզենա իր հայրենակիցներին հնարավորություն ստեղծել՝ Հայաստան վերադառնալ: Ես էլ եմ այդպես ուզում, բայց ես ուզում եմ այնպիսի իրավիճակ ունենանք մեր անվտանգության համակարգում, որ բանակում չծառայելը լինի անհնար: Ծառայելը պետք է պատվաբեր լինի»,- հավելեց պատգամավորը:

Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ ներկայում 10.000 երիտասարդ պարտադիր զինծառայությունից խուսափելու համար հետախուզման մեջ է, նրանք պետք է հայրենիք վերադառնալու հնարավորություն ունենան:

«Նրանցից շատերն էլ այսօր պետք է գիտակցեն, որ գալ և ծառայություն անցնելը, այնուամենայնիվ, ցանկալի է, և ինչ-որ տեղ անհրաժեշտ է նաև իրենց համար՝ որպես Հայաստանի ապագայով մտածող քաղաքացի»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: