Ի՞նչ կլինի, եթե արտակարգ իրավիճակ հայտարարվի. «Ժողովուրդ» 

Լուրեր

15.10.2026 | 15:59
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ձմեռային զորակոչը
15.10.2026 | 15:50
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Starlink համակարգերի աշխատանքի լիովին վերականգնման մասին
15.10.2026 | 15:41
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի զարգացման համար․Տոկաև
15.10.2026 | 15:30
Սամվել Թադևոսյանը՝ «Golden Globes»-ի Beacon Award մրցանակակիր
15.10.2026 | 15:19
Մասուդ Փեզեշքիանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
15.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ COP-ին Ադրբեջանի մասնակցության մասին//Սիսիայում հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ ԼՈՒՐԵՐ
15.10.2026 | 15:07
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
15.10.2026 | 15:04
Իսրայելի նախագահը Թուրքիայի օդային տարածքի արգելքը շրջանցելու համար Բաքու է մեկնել AZAL-ի չվերթով՝ անցնելով նաև ՀՀ տարածքով
15.10.2026 | 14:55
Սամվել Կարապետյանը դատի է տվել Արկադի Վարդանյանին․ պահանջում է ներողություն խնդրել և 1 մլն դրամ փոխհատուցում վճարել
15.10.2026 | 14:47
Պակիստանում դպրոցի տանիքի փլուզման հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել, այդ թվում՝ աշակերտներ
15.10.2026 | 14:39
Այո, դեմարշ է. Փաշինյանը` Բելառուս չմեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 14:30
«ՀՀ վարչապետը հայտարարել էր՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», նախկին նախագահները չեն ստացել արժանի պատիժը»․ Ալիևի հերթական հակահայկական հայտարարությունները
15.10.2026 | 14:22
Երեք ամսից ՌԴ-ն կասի` երկաթուղում ներդրում անո՞ւմ է, թե՞ ոչ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 14:13
Շվեյցարիան աջակցում է ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին. Իգնասիո Կասիս
15.10.2026 | 14:04
Արծվաշենը տեղաշարժվում, մոտեցվում է. մի քիչ աջ, մի քիչ ձախ տանելով, պատկերացրեցի՞ք՝ ինչ եմ ասում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

 

«Արդեն մի քանի օր է` չեն դադարում Վայոց ձորի Արտավան գյուղի մերձակա անտառում, ինչպես նաեւ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհները: Արդյունքում, բավական լուրջ վնասներ է հասցվել բնությանը, եւ դեռ տասնյակ տարիներ կպահանջվեն, որպեսզի վերականգնվի վերջին օրերին Խոսրովի անտառներին հասցված վնասը: Չնայած հրդեհաշիջման աշխատանքներին՝ ներգրավվել են ոչ միայն ԱԻՆ-ը, այլ նաեւ ՊՆ-ն, ոստիկանությունը, քաղաքացիական անձինք, այնուամենայնիվ, չի հաջողվում ամբողջովին մարել կրակը: Բանը հասել է նրան, որ ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը դիմել է ռուսական կողմին՝ խնդրելով տրամադրել հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ. երեկ երեկոյան ԻԼ-76 ջրատար ինքնաթիռն արդեն Հայաստանում էր, ու մասնագետները շարունակում էին իրենց գործունեությունը: Անտառային այս հրդեհները, սակայն, բացահայտեցին մեկ ցավալի իրողություն. ՀՀ ԱԻ նախարարությունը պարզապես անպատրաստ է նման միջադեպերին: Ընդ որում, այնպես չէ, որ անտառային հրդեհներն անսպասելի էին. ընդհակառակը, դեռ օգոստոսի 8-ին ԱԻՆ-ը հայտարարություն էր տարածել` զգուշացնելով ՀՀ-ում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով անտառային եւ հարակից բուսածածկ տարածքներում հրդեհների առաջացման եւ տարածման վտանգի մասին՝ նաեւ խորհուրդ տալով առավել հրդեհավտանգ տեղերում ստեղծել հսկիչ կետեր եւ վստահեցրել. «Հրշեջները պատրաստ են կատարել իրենց վրա դրված պարտականությունները»: Բայց այս հրդեհները ցույց տվեցին, որ հակառակ նախարարության պնդումներին՝ համակարգը պարզապես անպատրաստ էր արտակարգ իրավիճակներին, եւ կրակի լեզուները շարունակում են տարածվել:

Հիշեցնենք՝ անցյալ տարի Արթիկում երբ ջրհեղեղ եղավ, ԱԻՆ-ն էլի անակնկալի եկավ, եւ նույնիսկ 1 պոմպ չկար՝ տներից ջուրը մաքրելու համար: Ու վտանգավոր է անգամ պատկերացնել, թե ինչ կլինի, եթե իսկապես մեր երկրում արտակարգ իրավիճակ գրանցվի»:

 

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: