Բենզինը թանկացել է 10 դրամով. ՏՄՊՊՀ

Լուրեր

09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից մայրաքաղաքի մի շարք բենզալցակայաններում իրականացված մոնիթորինգի արդյունքում արձանագրվել է բենզինի իրացման գնի փոփոխություն:

Մասնավորապես, 1 լիտր ռեգուլյար տեսակի բենզինի գինը 400-ից դարձել է 410 դրամ, պրեմիում տեսակինը՝ 420-ից 430 դրամ: Ընդհանուր առմամբ գնի բարձրացումը կազմել է 10 դրամ՝ 1 լիտրի հաշվով: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց ՀՀ ՏՄՊՊՀ նախագահի խորհրդական Գայանե Սահակյանը:

Նրա խոսքով՝ դեռևս տարեսկզբից բենզինի շուկայում արձանագրվել էր գնային փոփոխություն՝ նվազման ուղղությամբ: Գնի շարունակական նվազումը կազմել էր 50 դրամ՝ 1 լիտրի հաշվով: Վերոնշյալ փոփոխությունների պատճառը և հիմնավորվածությունը պարզելու նպատակով Հանձնաժողովը դեռևս հունվարից լայնածավալ ուսումնասիրություն է սկսել այս շուկայում, որը դեռևս ընթացքի մեջ է:

Այն ներառում է ներմուծումից մինչև իրացում գնագոյացման ողջ շղթան, ինչպես նաև շուկայի կառուցվածքի ուսումնասիրությունը: Երեկ արձանագրված գնային բարձրացումը ևս կներառվի և կդիտարկվի ընթացիկ ուսումնասիրության շրջանակում:

«Նշենք, որ Հանձնաժողովը մշտապես վերահսկողություն է իրականացնում այս շուկայում, ինչը պայմանավորված է խոշոր տնտեսվարողների առկայությամբ: Բենզինի ներկրման և իրացման ոլորտում խոշոր ընկերություններ են հանդիսանում «Ֆլեշ» և «Սի Փի Էս օիլ քորփորեյշն» ընկերությունները:

Հանձնաժողովը շարունակում է հետևել վերջիններիս գործունեությանը և մրցակցային հնարավոր խնդիրների առկայության դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված համապատասխան միջոցներ: Առաջիկայում, բենզինի շուկայի ամբողջական ուսումնասիրության ավարտին արդյունքների մասին կտեղեկացվի հանրությանը»,-նշեց Գայանե Սահակյանը: