Իրաքը հետաքրքրված է հեռահաղորդակցության ոլորտում Հայաստանի հետ համագործակցությամբ

Լուրեր

06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 14:20
Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում․ պակիստանցի դիվանագետը կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի ամրապնդումը
06.08.2026 | 14:12
Վրաստանի Խորհրդարանի նախագահ շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
06.08.2026 | 14:00
Հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:54
Պայթյուն՝ բենզալցակայաններից մեկում
06.08.2026 | 13:48
ՔՊ-ն Վարդևանյանի ընտրության հարցով փակ նիստ է անցկացնում
06.08.2026 | 13:46
Իրանի նախագահը հայտարարել է, որ գերագույն առաջնորդի հետ կապ հաստատելը «շատ դժվար է»
06.08.2026 | 13:38
Արամ Վարդևանյանը Էդգար Ղազարյանի փոխարեն ներողություն խնդրելու պատրաստակամություն հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:30
Խաղացողը փողոցում կանգնեցրել է ինձ, ասել՝ «մի բան արեք, փրկեք ինձ էս պրոբլեմից»․ Փաշինյան.
06.08.2026 | 13:23
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն
06.08.2026 | 13:14
Դատող կողմի համար տապալված դատավարություն է․ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բաքվի բանտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:11
Մեսիի դուբլը հաղթանակ է բերել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:07
Մարիա Կարապետյանը Գառնիկ Դավթյանի և ադրբեջանցիների համատեղ լուսանկարները կհրապարակի՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանն օգոստոսի 14-ին ընդունել է Իրաքի Հանրապետության կապի նախարարության պատվիրակությանը` կապի և ենթակառուցվածքների պետական ընկերության (ITPC) գլխավոր տնօրենի պաշտոնակատար Նադիմ Լաֆթա Խաջուր Ալ-էլայաուվիի գլխավորությամբ, տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից: 

Բորիս Դեմիրխանյանը ներկայացրել է այն ոլորտներն ու ուղղությունները, որոնց շուրջ քննարկումներ ու հանդիպումներ կլինեն պատվիրակության` Հայաստանում գտնվելու 3 օրերի ընթացքում:

Նախարարության առաջարկությամբ` այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի բուհերի ու գիտահետազոտական մի քանի ինստիտուտների, հեռահաղորդակցության խոշոր օպերատորների և ՏՏ ոլորտի ընկերությունների հետ:

Նադիմ Լաֆթա Խաջուր Ալ-էլայաուվին ընդգծել է, որ պատվիրակության այցի նպատակը հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության եզրեր գտնելն ու Հայաստանում կայացած ենթակառուցվածքների վերաբերյալ փորձի փոխանակումն է:

Կողմերը քննարկել են նաև Տեղեկատվության մշակման ազգային կենտրոն (Data center) ստեղծելու երկու երկրների մոտեցումները:

Իրաքյան կողմը հայտնեկ է, որ նույնպես հետաքրքրված է ազգային Data center-ի կառուցման ծրագրով, և այդ ուղղությամբ նախնական քայլեր արդեն իսկ արվում են:

Պատվիրակության անդամները հայտնել են, որ պատրաստվում են իրականացնել թվային հեռուստացանցի կառուցման ծրագիր, և այս ուղղությամբ հնարավոր է համագործակցություն։ Քննարկվել են նաև արբանյակային ծրագրերի շուրջ գործակցության հնարավորությունները: