Հարգելի կոռումպացված չինովնիկներ, թակարդ ենք դրել, կոչ ենք անում մինչև մայիսի 1-ը ակտիվ լինել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.03.2026 | 16:12
Ընտրակաշառք են տվել՝ աշխատավարձի տեսքով․ ըստ ՀԿԿ-ի՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու համար ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 16:02
Իսպանիան փակել է իր օդային տարածքը Իրանի պատերազմին մասնակցող ամերիկյան ինքնաթիռների համար
30.03.2026 | 15:53
Հայտնի բլոգեր 222LAVA-ի բնակարանի կողոպուտից հետո դեպքի վայրը չպահպանելու համար երկու ոստիկան կարգապահական տույժի է ենթարկվել
30.03.2026 | 15:45
Իրանի ԱԳՆ-ն կրկին հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները
30.03.2026 | 15:38
«Սպարտակի» ներկայացուցիչը Հայաստան – Բելառուս մրցավեճում հետևել է հայ ֆուտբոլիստի խաղին
30.03.2026 | 15:29
Իսրայելական Հայֆայի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել է Իրանի և «Հըզբոլլահ»-ի հրթիռային հարձակումից հետո
30.03.2026 | 15:19
Յուրաքանչյուր ոք ունի ազատ արտահայտվելու իրավունք, սակայն այն չի կարող ուղեկցվել բռնությամբ կամ ատելության խոսքով․ ՄԻՊ
30.03.2026 | 15:10
Քրվարույթ՝ Փաշինյանի ներկայությամբ միջադեպի հետ կապված // ՀԱՀ-ում դասերն այսօր առցանց են․ ԼՈԻՐԵՐ
30.03.2026 | 15:01
Վիկտոր Գոնչարենկո․ Էմոցիոնալ խաղ էր Հայաստանի հավաքականի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 14:49
Ալեն Սիմոնյանն ընդունել է Կատարի Պետության նորանշանակ դեսպանին
30.03.2026 | 14:37
Կա՛մ մահացած է, կա՛մ ծայրահեղ վատ վիճակում. Թրամփը՝ Մոջթաբա Խամենեիի մասին
30.03.2026 | 14:31
Հայ մարզիկները ոսկե ու բրոնզե մեդալներ են նվաճել մուայթայի միջազգային մրցաշարում
30.03.2026 | 14:20
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.03.2026 | 14:13
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Ռուսաստանի հարավը. Տագանրոգում 1 մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել
30.03.2026 | 14:05
Հետախուզվողներ են հայտնաբերվել․ ՆԳՆ
Բոլորը

Կառավարության փետրվարի 21-ի նիստում ընդունվեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին որոշման նախագիծը:

Ըստ նախագծի՝ «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 1-ի թիվ ՀՕ-125-Ն օրենքի 2-րդ հոդվածի «որոնք ձեռք բերելու համար վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի հունվարի 25-ը» բառերը փոխարինել «որոնք ՀՀ տարածք ներմուծողների կողմից մաքսային մարմիններ ներկայացվող փաստաթղթերում առկա տեղեկատվության համաձայն ձեռք են բերվել մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը և ՀՀ տարածք են ներմուծվելու մինչև 2019 թվականի ապրիլի 1-ը» բառերով:

Նախագծով՝ աջ ղեկ ունեցող մեքենաներ հնարավոր կլինի Հայաստան ներմուծել մինչև ապրիլի 1-ը՝ պայմանով, որ դրանք ձեռք են բերվել մինչև 2018 թ. դեկտեմբերի 30-ը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քանի որ արդեն իսկ կան կուտակված շատ մեքենաներ, առաջարկում է Հայաստան ներմուծման ժամկետը երկարաձգել մինչև մայիսի 1-ը։

Փոխվարչապետ Մհերի Գրիգորյանը նկատեց, որ որոշման նախագիծը կարող է կոռուպցիոն ռիսկեր առաջացնել՝ սահմանված գնման ամսաթվի հետ կապված, որը կարող է ճշգրիտ չներկայացվել՝ առաջարկելով օրենքում համապատասխան եզրույթը հանել։ Փոխվարչապետի այս դիտարկման հետ համաձայնվեց նաև ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանը՝ շեշտելով, որ հատկապես կայքերից գնելու պարագայում կա հնարավորություն փաստաթղթերի ամսաթվերը փոխելու, ուստի առաջարկեց առանձնահատուկ հսկողություն իրականացնել այս հարցում, ինչին ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց․ «Դե դա էլ լավ առիթ է հայտնաբերել կոռումպացված չինովնիկներին և ձերբակալել։ Համարենք սա խայծ, թակարդ, այնպես որ ուշադրություն, հարգելի կոռումպացված չինովնիկներ, թակարդ ենք դրել, կոչ ենք անում մինչև մայիսի 1-ը ակտիվ լինել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան