Կազմավորվում է ՀՀ ԱԻ նախարարին կից հասարակական խորհուրդ. ովքեր կարող են ընդգրկվել խորհրդի կազմում

Լուրեր

28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
Բոլորը

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը նախաձեռնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարին կից հասարակական խորհրդի կազմավորման գործընթաց:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հասարակական խորհրդի կազմավորման նպատակներից է խթանել հանրային մասնակցությունը և բարձրացնել ԱԻ նախարարության գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը:

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին կից հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով մինչև սույն թվականի մարտի 15-ը կազմակերպությունները և անձինք (ստորև ներկայացված պահանջներին համապատասխանող) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին ներկայացնում են դիմում` խորհրդի կազմում ընդգրկվելու վերաբերյալ: Դիմումին կցվում են ներկայացված պահանջներին համապատասխանությունը հիմնավորող տեղեկատվություն և փաստաթղթեր:

Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել հասարակական կազմակերպություններ, զանգվածային լրատվության միջոցներ, ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններ, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք, որոնց գործունեության բնույթը համընկնում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) գործունեության հիմնական ուղղություններին, համապատասխան ոլորտում ունեն առնվազն 2 տարվա մասնագիտական փորձառություն (իրականացրել կամ մասնակցել են ոլորտին առնչվող ծրագրերի, փորձագիտական աշխատանքների իրականացմանը, ունեն ոլորտին առնչվող հրապարակումներ, մասնակցել են Նախարարության կողմից ձևավորված աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, ոլորտին առնչվող հարցերով համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և այլն) և որոնց մասնակցությունը Խորհրդի աշխատանքներին կարող է նպաստել Խորհրդի առջև դրված խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացմանը: Խորհրդի կազմում չեն կարող ընդգրկվել այն անձինք կամ կազմակերպությունները, ովքեր տվյալ պահին ֆինանսավորում են ստանում Նախարարությունից (դրամաշնորհի կամ ծառայությունների մատուցման միջոցով՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն):

Ելնելով Նախարարության գործունեության առանձնահատկություններից, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարը կարող է նախարարության կողմից ֆինանսավորվող կազմակերպություններին կամ անձանց ընդգրկել Խորհրդի կազմում պատճառաբանված որոշման հիման վրա: