«Մտահոգիչ է»․ պատգամավորները՝ բյուջեի կատարողականում ՊԵԿ-ի հնարավոր կեղծիքների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 19:45
Արթուր Հովհաննիսյանը հեռացավ վարչության նիստից, թեև Փաշինյանը դեռ ներսում է
02.07.2026 | 19:40
Արթուր Հովհաննիսյանը` խմբակցության ղեկավար ընտրվելու իր շանսերի մասին
02.07.2026 | 19:38
Երկրաշարժ Իջևան քաղաքից 14 կմ հյուսիս
02.07.2026 | 19:30
Կիևն է կանգնած «Հյուսիսային հոսքերի» պայթյունի հետևում․ Գերմանիայի դատախազություն
02.07.2026 | 19:21
Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կկալանավորվեն․ 200 մլն դրամ կիրառված գրավը դարձել է պետական եկամուտ
02.07.2026 | 19:10
Դիակի վրա կարող ա մարդուն բռնես՝ գնան արդարանան, դուրս գան․ Փաշինյանը՝ դատական համակարգի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 19:00
Եթե Ալիևն անկեղծորեն խաղաղություն է ուզում, պիտի դադարեցնի «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ծրագիրը․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:56
Նախագահն ընդունել է Ալեն Սիմոնյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:56
Ամենատարբեր աստիճանի տափակության հարցեր եք տալիս, ցուցիչ է՝ ինչքանով եմ ես բռնակալ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:52
Էս շենքում աշխատելու է ժողովրդի ընտրած մարդը, ուզում է` եռագլուխը թռնի վերև, իջնի ցած. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:49
ԵՄ դատարանը հաստատել է Google-ի ավելի քան 4 միլիարդ եվրոյի տուգանքը
02.07.2026 | 18:42
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է վարչապետին ընտրություններում հաղթանակի առիթով
02.07.2026 | 18:32
Արտահանումը խթանող գործակալություն կստեղծենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:26
Դամասկոսի կենտրոնում սրճարանում պայթյուն է տեղի ունեցել․ զոհեր կան
02.07.2026 | 18:18
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Բոլորը

Նախորդ շաբաթ լրատվամիջոցներից մեկը տեղեկացրեց, որ Պետական եկամուտների կոմիտեն 2018-ի բյուջեի կատարողականը ներկայացրել է կեղծիքներով։ Կոմիտեն հարկային եկամուտ է ճանաչել հարկ վճարողների միասնական հաշվին փոխանցված գումարները: Ըստ հրապարակման, անցյալ տարվա դեկտեմբերին ՊԵԿ-ը արհեստականորեն եկամուտ է ճանաչել 21 միլիարդ դրամ, որից 11,7 միլիարդը գործարարներին վերադարձրել է արդեն հունվարին։ Արդյունքում, պարզվել է, որ բյուջեն թերակատարվել է:

«Սա մտահոգիչ փաստ է և թե՛ ՊԵԿ-ը, թե՛ Ֆինանսների նախարարությունը պիտի բացատրություն տան հանրությանը, թե ինչի մասին է խոսքը»,- ասում է ընդդիմադիր ԼՀԿ խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը։

Նա այդ հրապարակման մեջ ավելի մտահոգիչ փաստեր է գտնում, նույնիսկ՝ մեղադրանքներ՝ ՊԵԿ-ը մեկօրյա ստուգումների արդյունքում խոշոր հարկատուներից մեկին տուգանել է ավելի քան 4 միլիարդ դրամով, որպեսզի տարին փակի դրական ցուցանիշով։

«Եթե իրապես տեղի է ունեցել օրենսդրության խախտում, ապա օրենքով սահմանված կարգով համապատասխան անձինք պետք է պատասխանատվություն կրեն»,- զգուշացնում է պարոն Խաչատրյանը։

Իշխանական պատգամավոր Արտակ Մանուկյանը նշում է, որ չի կարող ասել, թե որքանով է հրապարակումն ինքնին պատշաճ, սակայն հարկային համակարգում նա խնդիրներ տեսնում է։

«Չափազանց կարևոր ա, որ էդ գերավճարները աստիճանաբար պետք ա նվազման միտում ունենան։ Ինչո՞ւ։ Որովհետև էդ գումարները փող-ապրանք-փող-շտրիխի միջոցով կարող են հավելյալ արագացումով նպաստեն տնտեսության աճին»,- ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը։

Նա վստահեցնում է, որ 2019-ին բացառվելու է զանգերով և հրահանգներով գերավճարներ կատարելը, եթե հարկային մարմինը տարեկան պլանը չկատարի, դա իր խնդիրն է։

«Եթե դրա հիմքում չլինեն համապատասխան պատշաճ հիմնավորումներ, սա նշանակում է, որ բիզնեսի ձեռքից որոշակիորեն գումարը սառեցվում ա և չի նպաստում տնտեսական աճին»,- արձանագրում է պարոն Մանուկյանը։

ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը ենթադրում է, թե որտեղից է թելադրվում ՊԵԿ-ի այդ ձեռագիրը։ Նախորդ իշխանությունների ժամանակ նրանց առաջ հենց այդպիսի խնդիր էր դրված։ Նա հիշում է․ «Տարիներ առաջ գյուղատնտեսության նախարարներից մեկի հորդորով մարզպետարանների գյուղվարչությունները ստիպում էին կամ հորդորում էին գյուղապետարաններին, որպեսզի բերքի՝ կարտոֆիլի կամ ցորենի մեծ թվեր գրեն, որպեսզի իրենց աշխատանքից չազատեն։ Դրանով մենք հասանք նրան, որ ինչ-որ պահի կարտոֆիլի ծավալը հասել էր 750-800 հազար տոննայի, ցորենի ծավալը՝ 650 հազարի։ Դրանք անիրական թվեր են, էդ բերքի իրացման ո՛չ պայման կա, ո՛չ տեղ կա»։

Պարոն Մելքումյանը խոստանում է զբաղվել այս տեղեկությամբ։ Նա անձամբ կխոսի ՊԵԿ նախագահի և ֆինանսների նախարարի հետ։ Նրանք պետք է իմանան, որ նոր Հայաստանում բիզնես գումարները գործարարից վերցնելով ու վերադարձնելով ոչ մի լավ բանի սպասել պետք չէ։

Մհեր Արշակյան