«Բոլորն էլ գալու են». «Իմ քայլը» խմբակցությունն Արսեն Թորոսյանին հրավիրում է ԱԺ՝ հարցեր տալու

Լուրեր

22.05.2026 | 17:35
Օվերչուկը հայտարարել է, թե Մոսկվան ցանկանում է, որ Հայաստանը մնա ԵՏՄ-ում
22.05.2026 | 17:26
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
22.05.2026 | 17:17
ՖԻՖԱ-ն կարևոր փոփոխություն է քննարկում ֆուտբոլում
22.05.2026 | 17:06
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանի հետ բանակցություններում «աննշան առաջընթաց» կա, սակայն Հորմուզի նեղուցում վճարների սահմանումն «անընդունելի» է
22.05.2026 | 16:54
Ծաղիկների գները Ռուսաստանում բարձրանում են Հայաստանից ներմուծման արգելքի պատճառով
22.05.2026 | 16:45
Եթե տեսնենք՝ ՀԱՊԿ-ն անիմաստ կազմակերպություն է, դուրս ենք գալու․ Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 16:34
Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին
22.05.2026 | 16:26
Եթե որևէ պաշտոնի համար մարդու անուն հնչեցնեմ, նա կհայտնվի ԱԱԾ պադվալում․ Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 16:15
Հենրիխ Մխիթարյանի նախկին թիմակիցը կշարունակի գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»
22.05.2026 | 16:11
ԱԱԾ-ն ավարտեց գործողությունները Անդրանիկ Թևանյանի տանը. ՈՒՂԻՂ
22.05.2026 | 16:06
Ուկրաինան կարող է ԵՄ անդամ դառնալ՝ մինչև Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորումը
22.05.2026 | 15:55
ՌԴ ղեկավարությունն ամեն օր զգուշացնում է մեզ․ Կարապետյանը՝ ռուսական սահմանափակումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 15:43
Ռոնալդուն ընտանիքի հետ լուսանկար է հրապարակել չեմպիոնությունից հետո
22.05.2026 | 15:35
Սահմանադրությունը չենք փոխում, 1 հոդված ենք փոխում, դա անում ենք 7 մլն հայերի համար․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 15:27
Անդրանիկ Թևանյանը փաստաբանի միջոցով ԿԸՀ-ին լիազորագիր փոխանցեց. ԱԱԾ-ն դեռ շարունակում է գործողությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վաղը տեղի է ունենալու Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների եւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանդիպումը:

Factor.am-ին փոխանցված տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:

Factor.am-ի հարցին, թե ի՞նչ է քննարկվելու նախարարի հետ, Լուսինե Բադալյանը պատասխանեց, որ պատգամավորները ուղղելու են իրենց հուզող հարցերը:

«Աշխատանքային հանդիպում է լինելու, ով ինչ հարց ունի՝բարձրաձայնելու է»: Լուսինե Բադալյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ նախատեսում են բոլոր նախարարների հետ էլ պարբերաբար հանդիպել:

«Նպատակն այն է, որ հետագայում համագործակցություններն ավելի արդյունավետ լինեն: Այնպես չի, որ բոլոր ոլորտների նկատմամբ ամեն ինչ հավանում ենք, որոշ խնդիրներ մենք ենք տեսնում, որոշ խնդիրներ քաղաքացիներն են մեզ փոխանցում: Բոլորն էլ պետք է գան, բայց թե ով, երբ՝չեմ կարող ասել»:

Factor.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ «Իմ քայլը» խմբակցությունը ֆինանսների նախարարի եւ ՊԵԿ նախագահի հետ աշխատանքային հանդիպման շրջանակներում քննարկել էր պարգեւավճարների հարցը: Խմբակցությունն Աժ-ում աշխատանքային հանդիպումներ էր ունեցել նաեւ ՀՀ վարչապետի հետ:

Նարեկ Կիրակոսյան