Ազգային ժողովում խստացված հսկողություն է իրականացվում. կառույցից ասում են՝ սահմանված ռեժիմ է

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Ազգային ժողովը խստացված հսկողության ռեժիմի է անցել: Առավոտյան պարզ է դարձել, որ այն անձինք, որոնք այցելուի կարգավիճակով գալիս են Ազգային ժողով, չեն կարող հեռախոսներով բարձրանալ Ազգային ժողովի վարչական շենք:

Դա նաև վերաբերում է այն լրագրողներին, որոնք հավատարմագրման համար դիմել են, բայց կառույցը դեռ չի տրամադրել հավատարմագրերը:

Անվտանգության աշխատակիցներն այցելուներին ասում են, որ վերևից հրահանգ կա, որ հեռախոսները պետք է հանձնեն անցակետում և նոր միայն բարձրանան վերև:

Նշենք, որ սա իսկապես «նորամուծություն» էր Ազգային ժողովում, քանի որ դեռ երեկ հնարավոր էր պատգամավորի կողմից տրված անցագրով բարձրանալ ԱԺ վարչական շենք՝ բջջային հեռախոսով: Բացի այս, մի քանի օր է, ինչ անվտանգության աշխատակիցները հատուկ սարքերի միջոցով ստուգում են ԱԺ-ից դուրս եկող անձանց պայուսակները: Նախկինում պայուսակները ստուգվում էին միայն ներս մտնելիս:

Factor.am-ն այս հարցի շուրջ պարզաբանում խնդրեց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանից: Մեր հարցին, թե ինչով է պայմանավորված այս խստացված հսկողությունը, Գալստյանը պատասխանեց. «Ազգային ժողովում խստացված հսկողություն չէ, ԱԺ-ում կա սահմանված ռեժիմ և սա ռեժիմի սահմաններում է: Այսինքն, սա նոր ռեժիմ չէ, պարզապես ռեժիմի պահպանում է: Չգիտեմ՝ նախկինում պահպանում եղել է, թե՝ ոչ, ու ինչ չափով է եղել, հիմա ռեժիմի պահպանում է»:

Տիգրան Գալստյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ հավատարմագրված լրագրողները կարող են համապատասխան տեխնիկայով և բջջային հեռախոսներով մուտք գործել խորհրդարանի շենք: «Չհավատարմագրվածների համար էլ պատգամավորները դիմում են ինձ, ես տալիս եմ թույլտվություն, որ տեխնիկական սարքերով ներս մտնեն: Նորից եմ կրկնում, սա մեր ռեժիմով միշտ է նախատեսված եղել: Չհավատարմագրված լրագրողի համար պատգամավորը դիմում է ինձ, և ես թույլ եմ տալիս սարքերով մտնել, այլապես նա համարվում է քաղաքացի ու չի կարող տեխնիկական սարքերով մտնել»,- եզրափակեց աշխատակազմի ղեկավարը:

Նարեկ Կիրակոսյան