Միջգերատեսչական հանձնաժողովը քննարկել է ՀՀ-ԵՄ ՀԳԸՀ ճանապարհային քարտեզի աշխատանքային իրավունքին վերաբերող դրույթները

Լուրեր

12.07.2026 | 22:59
«Ուիմբլդոն»․ Յանիկ Սիները պաշտպանեց տիտղոսը
12.07.2026 | 22:27
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը` Երևանում անցկացված Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության ոսկե մեդալակիր
12.07.2026 | 21:25
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
12.07.2026 | 20:00
ՍԴ-ն վերջակետ դրեց․ Փաշինյանի, Կարապետյանի, Քոչարյանի ուժերն ԱԺ-ում, Ծառուկյանը՝ ճաղերի ետևում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.07.2026 | 18:50
Արցախի ճակատագրից խուսափելու միակ տարբերակը համատարած դիմադրությունն է. Անդրանիկ Թևանյանի ուղերձը կալանավայրից
12.07.2026 | 18:17
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
12.07.2026 | 17:02
Ալեն Սիմոնյանը մինչև նոր ԱԺ-ի ձևավորումը արձակուրդում կգտնվի․ նա պարգևատրման մասին որոշում է ստորագրել
12.07.2026 | 16:12
Ուկրաինայի նախագահը հայտարարել է վարչապետի հրաժարականի մասին
12.07.2026 | 15:54
Վթարային ջրանջատում Վանաձորում
12.07.2026 | 14:55
Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումին
12.07.2026 | 14:12
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
12.07.2026 | 13:12
Հուլիսի 12-17-ի եղանակը․ Երևանում՝ չոր, մարզերում՝ կարճատև անձրև և ամպրոպ
12.07.2026 | 12:06
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյան
12.07.2026 | 11:41
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
12.07.2026 | 11:18
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը
Բոլորը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ այսօր կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Ինչպես տեղեկացնում են Կառավարության լրատվական ծառայությունից, նիստի բացման ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է խորհրդարանի դերակատարությունը ճանապարհային քարտեզի կիրարկման գործընթացում և ողջունել 7-րդ գումարման Ազգային ժողովի կողմից Հանձնաժողովի նիստերին մասնակցության առավել ընդգրկուն կազմը, որը ներառում է պատգամավորներ բոլոր երեք խմբակցություններից:

«Մասնավորապես՝ նիստին ներկա են եղել եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ու հանձնաժողովի նախագահի տեղակալ Կարեն Սիմոնյանը, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Նիստի սկզբում միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար Սեդրակ Բարսեղյանը ներկայացրել է ՀԳԸՀ ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքների ընթացքը և նշել, որ ներկայումս Եվրոպական կողմի հետ քննարկման փուլում է գտնվում ճանապարհային քարտեզի այն հատվածը, որը բխում է Համաձայնագրի՝ 2018 թվականի հունիս 1-ից ուժի մեջ մտած դրույթներից: Միաժամանակ հավելել է, որ հանձնաժողովն իր աշխատանքների ընթացքում քննարկել և հավանության է արժանացրել նաև Համաձայնագրի դեռևս ուժի մեջ չմտած դրույթներից բխող մի շարք ոլորտների միջոցառումների ճանապարհային քարտեզը, և այս նիստի ընթացքում քննարկվելիք միջոցառումների ճանապարհային քարտեզի հաստատումը թույլ կտա հայկական կողմին ամփոփել նաև ՀԳԸՀ ճանապարհային քարտեզի այդ հատվածը:

Նիստի օրակարգում էին ճանապարհային քարտեզում ներառվելիք այն միջոցառումները, որոնք վերաբերում էին աշխատանքային իրավունքին, աշխատանքային պայմանագրերի և աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորմանը, աշխատավայրում առողջության և անվտանգության պաhպանմանը: Որպես հիմնական զեկուցողներ հանդես են եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը: Զեկույցներ են եղել նաև Արդարադատության նախարարության, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչների կողմից, քանի որ որոշակի միջոցառումների կատարման հիմնական պատասխանատուն տվյալ պետական մարմիններն են:

Օրենսդիր և գործադիր մարմնի ներկայացուցիչները քննարկել են և կարևորել օրենսդրական լուծում պահանջող կարգավորումների հետագա կիրարկման գործընթացը:

Օրակարգում ներառված ճանապարհային քարտեզի միջոցառումներից են աշխատանքային հարաբերությունների նկատմամբ կիրառվող պայմանների մասին աշխատակցին տեղեկացնելու գործատուի պարտավորության, ժամանակավոր աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողների, ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատողների համար միասնական իրավական դաշտի սահմանման և խտրական վերաբերմունքի բացառման վերաբերյալ հարցերը: Կարգավորման ենթակա հարցերից են նաև աշխատաժամանակի կազմակերպումը, հղի կամ կերակրող մայրերի՝ աշխատավայրում անվտանգության և առողջության բարելավումը: Աշխատավայրում անվտանգության ապահովման տեսանկյունից ճանապարհային քարտեզում ներառվել են աշխատանքային սարքավորումների օգտագործման՝ անվտանգության նվազագույն պահանջների սահմանման, աշխատավայրում քաղցկեղածին, քիմիական նյութերի, ֆիզիկական և կենսաբանական գործոնների ազդեցությանը ենթարկվելու վտանգներից աշխատողներին պաշտպանելու, ինչպես նաև շինարարական հարթակներում աշխատողների անվտանգությունն ապահովելու նվազագույն պահանջների սահման մասին ԵՄ հրահանգներից բխող միջոցառումները:

Հրահանգներով սահմանված հիմնական հարաբերությունների կարգավորումը ներառում է տարբեր մեխանիզմների միջոցով գործատուների և աշխատողների պարտավորությունների ու իրավունքների շրջանակի սահմանումը, մասնավորապես աշխատողների տեղեկացվածության, վերապատրաստումների, առողջության և անվտանգության տեսանկյունից ռիսկերի բացահայտման, նվազեցման ու կանխարգելման և մի շարք հարցերի վերաբերյալ:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ամփոփելով միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, կարևորել է առաջիկայում մշակվող միջնաժամկետ ծրագրերի համապատասխանությունը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի միջոցառումներին՝ ի նպաստ Հայաստանի զարգացման»,-ասված է հաղորդագրության մեջ: