Ինչո՞ւ է կասկածի տակ դրվում Սիրիա հումանիտար խումբ ուղարկելու իրավական հիմքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 18:10
ԲՀԿ-ի մասով ԵԽԽՎ-ն խնդիր է տեսել ընտրություններում // Զինվորի մահվան գործով կալանավորված կա․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 18:03
«Թաղման նպաստի» վճարման նոր նախագիծն առաջիկայում կդրվի շրջանառության մեջ
28.09.2026 | 18:01
ԵՄ-ն հստակ ժամկետներ կսահմանի 4 երկրների անդամակցության համար․ Վրաստանն ու Թուրքիան ներառված չեն ցանկում
28.09.2026 | 17:51
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծով նոր լսում է անցկացվել
28.09.2026 | 17:44
Մի շարք տուգանքներ խստացվում են․ ՆԳՆ-ն փոփոխություններ է առաջարկում օրենքում
28.09.2026 | 17:40
Հայտնի է՝ որ ֆուտբոլային ակումբի կայքն ամենաշատ այցելությունն ունի աշխարհում
28.09.2026 | 17:34
Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևում Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 17:25
«Ուժեղ Հայաստան»-ի ասուլիսը ԵԽԽՎ-ում ՀՀ-ի վերաբերյալ քննարկումների շուրջ․ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 17:21
SOCAR-ն իջեցրել է Իտալիայում բենզինի գները և դարձել ֆուտբոլի հավաքականի հովանավորը․ Մելոնին շնորհակալություն է հայտնել
28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
Բոլորը

Սիրիա հայկական հումանիտար զորախումբ ուղարկելը չունի իրավական որևէ հիմք։  Հայտարարում է «Իրազեկ քաղաքացիների միավորումը»՝ հիմնվելով Արտաքին գործերի նախարարությունից ստացած 2001 թվականին Հայաստանի և Սիրիայի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագրի վրա։ Պնդելով, որ համաձայնագիրը չի կարող հիմք հանդիսանալ հումանիտար խումբ ուղարկելու համար, Դանիել Իոաննիսյանը բերում է մի քանի պատճառ․ «Նախ՝ համաձայնագրի կարգավորման առարկան այլ է։ Համաձայնագրի նպատակն է ռազմատեխնիկական համագործակցության միջոցով երկու երկրների պաշտպանության բարձրացումը։ Արդեն հումանիտար նպատակները դուրս եկան։ Համաձայնագիրը նաև համագործակցության ձևերն է նկարագրում, որտեղ ևս հումանիտար խումբ ուղարկելը չի տեղավորվում»։

Հիշեցնենք, որ Սիրիայի Հալեպ քաղաք հայկական զորախումբը մեկնել է փետրվարի 8-ին։ Ըստ Պաշտպանության նախարարության՝ 83 անձից բաղկացած ականազերծողների, բժիշկների ու նրանց անվտանգությունն ապահովող մասնագետների խումբը Սիրիայի ժողովրդին ցուցաբերելու է մարդասիրական օգնություն։ Որպես զորախումբ գործուղելու հիմք՝ Պաշտպանության նախարարությունը բերում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկու բանաձևեր, սիրիական կողմի գրավոր խնդրանքները, ինչպես նաև Հալեպում մեծաթիվ հայկական համայնքի առկայությունը:

Բազմաթիվ քննադատություններից հետո Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն անձամբ հավաստիացրեց՝ ապահովված է հումանիտար խումբ ուղարկելու իրավական հիմքը։ Նա հղում կատարեց 2001 թվականին Հայաստանի և Սիրիայի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագրին․ «Մեր որոշումը՝ գործուղել հումանիտար զորախումբ Սիրիա՝ եղել է իրավաչափ և այստեղ հարց լինել չի կարող։ Մեր աջակցությունը Սիրիայի ժողովրդին, որի մաս է կազմում նաև հայկական համայնքը, կարծում եմ, բարոյական առումով անխոցելի է»։

Մերձավոր Արևելքի հայկական գաղթօջախներին քաջատեղյակ, Լիբանանում երկար տարիներ Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան աշխատած Արման Նավասարդյանի ու նախարարի տեսակետները համընկնում են։ Նա ևս կարծում է, որ համաձայնագրում առկա կարգավորումները բավարար էին հումանիտար առաքելություն իրականացնելու համար: «Ինչ վերաբերվում է 2001 թվականին ստորագրված պայմանագրին, դա կարելի է ռեզինի նման ձգել։ Այնտեղ ռազմատեխնիկական համագործակցության մասին կետ կա, նաև, որ կարող է ներառվել այլ կարգի համագործակցություն, հիմա ինչի՞ դա չդնել սրա շրջանակներում»,- հարցադրում է անում պարոն Նավասարդյանը։

Մինչդեռ, ըստ Դանիել Իոաննիսյանի՝ հումանիտար զորախումբ ուղարկելը Սիրիա ամբողջությամբ հակասում է գործող իրավակարգավորումներին։ Խմբում եղել են ռազմական ոստիկանության ծառայողներ, ինչը «Ռազմական ոստիկանության մասին» օրենքի 4-րդ հոդվածի խախտում է, զինված ուժերի ծառայողներ էլ կան, և այդ փաստն ինքնին հակասում է Սահմանադրությանը։

«Իշխանությունները մոտիկ անվանումով համաձայնագիր են գտել, որով փորձում են հիմնավորել, բայց՝ ո՛չ։ Իրականում շատ վիրավորական է հայաստանյան հանրության հանդեպ այս պահվածքը, ուղղակի հանրությանը խաբում են։ Չեմ ուզում կասկածի տակ դնել, որ Սիրիայում ապրող հայերին պետք է աջակցություն ցուցաբերել, որովհետև հումանիտար աղետ է, շատ ավելի վաղուց էր պետք աջակցել, բայց դա պետք է արվեր Փրկարար ծառայության, Արտակարգ իրավիճակների նախարարության միջոցով։ Դա պետք է չլիներ ռազմականացված, այնտեղ պետք է չլինեին զինված ուժերի կամ ռազմական ոստիկանության ծառայողներ, և ամենակարևորը՝ դա պետք է չզուգորդվեր հանրությանը խաբելով։ Անգամ օրենք խախտելուն այդքան վատ չեմ վերաբերվում, որքան՝ հանրությանը խաբելուն»,- ասում է Դանիել Իոաննիսյանը։

Արման Նավասարդյանը խնդրահարույց չի համարում հումանիտար զորախմբի կազմում ռազմական ոստիկանության և զինված ուժերի ծառայողներին ընդգրկելը․ «Եթե ծառայողը պետք է արտակարգ իրադրության մեջ գործի, թող գործի, խնդիր չեմ տեսնում։ Կրիմինալ չեմ տեսնում, հասկանո՞ւմ եք, սա ավելի շուտ նման է ձվի մեջ մազ փնտրելուն»։

Սիրիա հայկական զորախումբ ուղարկելը զուգորդվեց քննադատություններով, որ Հայաստանի իշխանությունն այդպիսով փորձում է կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները, որի խնդրանքով հումանիտար առաքելությունն ուղարկվեց Սիրիա։

«Իրավիճակի մեջ պարզություն է մտցնում Ռուսաստանի պաշտպանության նախարար Շոյգուի շնորհակալությունը, որ Հայաստանն առաջինն արձագանքեց Սիրիա խումբ ուղարկելու ՌԴ առաջարկին։ Սա կասկածի տակ է դնում պաշտոնական Երևանի բոլոր այն փորձերը՝ հիմնավորելու, որ սա զուտ հայ-սիրիական համագործակցություն է։ Նաև քաղաքական առումով, տրամաբանությունը գալիս է հուշելու, որ սա ռուսական նախաձեռնություն է, ակցիա է ընդգծելու համար, որ Հայաստանը Ռուսաստանի համար հավատարիմ դաշնակից է»,- ասում է Դանիել Իոաննիսյանը։

Հայաստանից Սիրիա հումանիտար զորախումբ գործուղելու փաստին արձագանքել է նաև ԱՄՆ պետքարտուղարությունը, շեշտելով, որ չի պաշտպանում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունն այս առաքելության նպատակով: Մինչդեռ Արման Նավասարդյանի կարծիքով՝ Հայաստանը չէր կարող մերժել Ռուսաստանի առաջարկը․ «Հայաստանն ինչպե՞ս կարող  է մերժել Ռուսաստանին, եթե իր ամենամեծ ռազմաքաղաքական դաշնակիցն է, և միասին մտնում ենք ՀԱՊԿ-ի մեջ»։

Այդուհանդերձ, արտակարգ և լիազոր դեսպանն ընդունում է, որ հայկական զորախումբը կարող է թիրախավորվել Սիրիայում ահաբեկչական խմբերի կողմից։

«Դե եթե մարդը գնում է ռազմական ծառայության և ուսադիրի տակ է, նա պետք է ամեն ինչի պատրաստ լինի։ Այնպես որ ես վտանգը չեմ բացառում, բայց ոչ էլ ողբերգություն եմ սաքրում։ Սա կյանք է, սա ծառայություն է»,- ասաց Արման Նավասարդյանը։

Ռոբերտ Անանյան