Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի գործերը կմիանան և առաջիկայում կներկայացվեն դատարան. Գագիկ Ջհանգիրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.05.2026 | 19:41
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է Համբարձման տոնը
14.05.2026 | 19:30
Հայաստանում և Ադրբեջանում հանրության տրամադրություններն արտացոլում են հակամարտությունից հոգնածությունը. Թոմ դե Վաալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:24
Ինչու է Ալեքսան Ալեքսանյանը 2 մլն դրամ նվիրել ՔՊ-ին. Նարեկ Կարապետյանի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:15
Կարապետյանը հորեղբոր՝ «դպրոց կառուցողներն ու ասֆալտ անողներն ուղեղ չունեն» արտահայտության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:05
Փաշինյանին վիրավորած բլոգերին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
14.05.2026 | 18:47
Ընտրակաշառք, փախուստի փորձ․ ՆԳՆ-ն 49-ամյա տղամարդու է ձերբակալել
14.05.2026 | 18:46
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
14.05.2026 | 18:34
«ՔՊ-ակա՞ն ա, ժողովուրդ»․ Ծառուկյանը՝ իրեն հակադարձած կնոջ մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 18:30
56․2 մլն դրամի նվիրատվություն․ ինչ է հայտարարագրել «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակի առաջին համարը
14.05.2026 | 18:26
Տաշիրի պոլիկլինիկայում ՔՊ-ի տարբերանշան-քարտեզի պատճառով միջադեպ է տեղի ունեցել․ մեկ անձ ձերբակալվել է
14.05.2026 | 18:21
ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար է նշանակվել Յանա Լանտրատովան. Ուկրաինայում նա մեղադրվում է երեխաների արտաքսման մեջ
14.05.2026 | 18:15
Մարդկությունը մեր մոտից ա փրկվել․ Բերդում Ծառուկյանը Նոյին հիշեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 18:11
Հայտնի են «Նոայի» և «Ուրարտուի» մեկնարկային կազմերը Հայաստանի գավաթի եզրափակիչում
14.05.2026 | 18:10
Փաշինյանը՝ ՌԴ-ի կողմից 102-րդ բազան օգտագործելու մասին // ՀԿԿ-ն՝ «Հայաստան» դաշինքի խախտումների մասին․ ԼՈՒՐԵՐ
14.05.2026 | 18:02
ՌԴ ԶՈՒ-ն Ուկրաինայի վրա հարձակվել է ռեկորդային՝ ավելի քան 1400 ԱԹՍ-ով
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հետ

– Դուք մեր նախորդ հանդիպման ժամանակ  կանխատեսեցիք, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքների ցանկը կարող է ընդլայնվել: Ինչպես գիտեք՝ մի քանի օր առաջ նրան առաջադրվել է առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանք: Հնարավոր համարո՞ւմ եք, որ նորից ընդլայնվի նրա մեղադրանքների շարքը:

– Ես չեմ կարող ոչինչ բացառել, բայց կարծում եմ՝ այս փուլում մեղադրանքների ծավալն այլևս չի ընդլայնվի, որովհետև, ինչքան տեղյակ եմ տուժողների իրավահաջորդի ներկայացուցչի հետ իմ ունեցած զրույցից, մոտ օրերս այդ մասով նախաքննության ավարտ կհայտարարվի, և գործը կներկայացվի կողմերին՝ ծանոթության: Հետևաբար՝ այս փուլում մեղադրանքի ծավալը չի կարող ընդլայնվել: Հետո թե ի՞նչ նոր քրեական գործեր կարող են հարուցվել կամ նոր մեղադրանքներ ներկայացվել, չեմ կարող ասել:

– Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի գործը շուտով կգնա դատարա՞ն:

– Եթե նախաքննության ավարտ է հայտարարվում, կողմերը ծանոթանում են նախաքննական նյութերին, իսկ դրանք խիստ ծավալուն նյութեր են, ու միջնորդություններ կարող են անել՝ նախաքննությունը լրացնելու և այլ խնդիրների վերաբերյալ։ Այնուհետև գործն ուղարկվում է դատարան:

– Իսկ ի՞նչ ընթացքում են Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի նկատմամբ հարուցված քրեական գործերը։

– Տուժողների իրավահաջորդների ներկայացուցչի հետ ունեցած իմ զրույցից եկել եմ այն հետևության, որ այդ երեք պաշտոնյաների գործերը կմիանան մեկ վարույթում և միասնական կուղարկվեն դատարան: Եվ միասնական են ներկայացվելու կողմերին՝ ծանոթացման:

– Տեղյակ եք նաև, որ Մարտի 1-ի գործի շրջանակում վկայի կարգավիճակով հարցաքննվել է նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Հնարավոր համարո՞ւմ եք, որ նրան էլ մեղադրանք առաջադրվի, և նա էլ կալանավորվի:

– Հարցաքննվել է նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Բնական է, որովհետև բոլոր երեք նախագահներն էլ այս կամ այն կերպ այդ գործընթացների մասնակից են եղել, ներկա են գտնվել գործընթացներին: Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը որպես նախագահի թեկնածու էր այդ պրոցեսին մասնակցում, Սերժ Սարգսյանը գործող վարչապետ էր և արդեն, այսպես ասած, չակերտավոր «հաղթած» նախագահ էր։ Եվ տրամաբանական է, որ բոլորն էլ պետք է հարցաքննվեին, դրա մեջ ես որևէ արտառոց բան չեմ տեսնում:

– Իսկ նրանց մեղադրանք առաջադրելու հնարավորություն տեսնո՞ւմ եք:

– Ես հիմա նախաքննական նյութերին ծանոթ չեմ, չգիտեմ, թե նրանք ինչ հարցերի շուրջ են կոնկրետ հարցաքննվել, դրա համար չեմ կարող միանշանակ որևէ պատասխան տալ:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Արմինե Ավետյան