Հայտնի է Պոլսի պատրիարքի ընտրության նախնական օրը

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Դեկտեմբերի 10-ին կկայանա պատգամավորների ընտրությունը, իսկ դեկտեմբերի 13-ին պատգամավորները պետք է ընտրեն պատրիարքին: Այս մասին հայտնում է Պոլսի «Ակօս» շաբաթաթերթը:

 Նշվում է նաև, որ կարգադիր հանձնախմբի պատրաստած խնդրագիրը տեղապահ սրբազանի կողմից վավերացվելուց հետո հանձնվել է Պոլսի կուսակալությանը, որն իր հերթին այն պետք է փոխանցի Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը: Ընտրության վերջնական օրը կհստակեցվի նախարարության որոշումից հետո:

Հիշեցնենք, որ մարտի 15-ին Ստամբուլում տեղի էր ունեցել Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունը, ուր հաղթանակ էր տարել Գարեգին Բեկչյանը։ Սակայն ընտրություններում պարտված Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ընտրություններից անմիջապես հետո հայտարարել էր, որ չի հեռանա տեղապահի պաշտոնից, քանի որ Ստամբուլի նահանգապետարանից գրություն էր ստացվել, ուր նշված էր, որ  իրավաբանորեն անհնար է համարվում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: 

Նշենք, որ կոմայի մեջ է գտնվող Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի փոխարեն այդ լիազորությունները կատարում էր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որն ընտրվել էր ոչ թե հայ համայնքի, այլ պետության կողմից։ 

Նշենք նաև, որ Պոլսո Հայոց պատրիարքարանի եկեղեցական խորհուրդն Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին կարգալույծ էր արել: