Փաշինյանը՝ վարկով ջիպ առնելու ու հարսանիք անելու հետևանքների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
Բոլորը

Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ մեր բանկային համակարգում այժմ կա այնպիսի մի ֆենոմեն, որն, իր համոզմամբ՝ պոզիտիվ է: «Բանկը քաղաքացուն հրավիրում է և ասում՝ արի վարկ տամ, տար քո մյուս վարկը մարի, իսկ ես քեզ առաջարկում եմ ցածր տոկոսով վարկ, իսկ դա նշանակում է, որ քաղաքացու վարկային բեռը թեթևանում է»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ քաղաքացու բանկային ծանրաբեռնվածությունը մեղմելու համար նաև Կառավարությունն իրականացնում է սուբսիդավորում գյուղատնտեսական և հիպոտեկային վարկերի համար։

Ըստ Փաշինյանի՝ բանկային տոկոսները Հայաստանում շարունակաբար նվազելու են և արդեն իսկ նվազել են։ Վարչապետը նաև նշեց, որ ԿԲ-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, միկրոբիզնեսի համար առանձնացվի նոր վարկային պորտֆել։ Նիկոլ Փաշինյանը նաև կարևորեց քաղաքացիների վարկային գրագիտության ավելացումը՝ վերցված վարկերի արդյունավետ օգտագործման համար։

«Մենք երևույթներ ունենք, երբ քաղաքացին գյուղվարկով ջիպ ա առնում, հաջորդ օրը տանում խփում է պատին ու դրանով ամեն ինչն ավարտվում է, կամ բիզնես վարկով հարսանիք են անում»,- օրինակներ բերեց Փաշինյանը՝ նշելով, որ քաղաքացիները պետք է հստակ գիտակցեն բանկի հետ գործարքի մեջ մտնելու օգուտները, ռիսկերն ու վտանգները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան