ՀՀ նախագահի նախկին թեկնածուն Ազատության հրապարակը «բրոնյա» է արել. մտադիր է հանրահավաքներ անցկացնել

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Փետրվարի 1-ից մինչ փետրվարի 24-ը ներառյալ, ժամը 11:00-ից 23:00-ն Ազատության հրապարակը «բրոնյա» է արված հանրահավաքների համար:

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից Factor.am-ը տեղեկացավ, որ ՀՀ քաղաքացի Ռոբերտ Սիմոնյանը իրազեկում է ներկայացրել 24 օր անընդմեջ հանրահավաքներ անցկացնելու համար:

«Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 29.01.2019 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Ռոբերտ Սիմոնյանի իրազեկումը՝ ս.թ. փետրվարի 1-ից մինչև ս.թ. փետրվարի 24-ը ներառյալ ժամը 11:00-23:00-ն Ազատության հրապարակում հավաքներ անցկացնելու վերաբերյալ»,- նշված է Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում:

Նկատենք, որ այս օրերին Ազատության հրապարակում որեւէ հանրահավաք տեղի չի ունենում: Մանրամասներ փորձեցինք ստանալ Ռոբերտ Սիմոնյանից: Նա մեզ հետ զրույցում ներկայացրեց, թե որն է հանրահավաքներ սկսելու նպատակը․ «Նպատական ազգային ազատագրական պայքարն է»:

Դիտարկմանը, թե փետրվարի 1-ից հանրահավաքներ տեղի չեն ունենում, արդյոք պատճառն ա՞յն է, որ մարդիկ չեն գալիս, Ռոբերտ Սիմոնյանն ասաց. «Ով է ասում, որ հանրահավաքներ չենք անում: Պարզապես ոստիկանության համակարգն այնքան վերահսկողություն է իրականացնում, որ խոչընդոտում է նրանց»:

Factor.am-ը Ռոբերտ Սիմոնյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութերից տեղեկացավ, որ Սիմոնյանը իրեն համարում է ՀՀ նախագահի պաշտոնակատար։ Մեր հարցին՝ ինչո՞ւ է իրեն նախագահի ժամանակավոր պաշտոնակատար համարում, երբ ունենք ԱԺ-ի կողմից ընտրված նախագահ, Սիմոնյանը պարզաբանեց, որ նրանք մեղավոր են սահմանադրական կարգը խախտելու համար:

Ռոբերտ Սիմոնյանը, հիշեցնենք, 2013-ի նախագահական ընտրություններում առաջադրված է եղել որպես ՀՀ նախագահի թեկնածու, սակայն ընտրագրավը չմուծելու արդյունքում չի գրանցվել ԿԸՀ կողմից։

Նարեկ Կիրակոսյան