Հավի մսի, բրնձի մաքսատուրքերը կբարձրանան, ի՞նչ կկատարվի այդ մթերքների շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 20:35
Արթուր Հովհաննիսյանը շնորհավորել է ինձ, որևէ մեկը մյուսից չի նեղանում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 20:24
ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրվել Արուսյակ Մանավազյանը. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 20:23
Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը. Ջրային կոմիտեն պարզաբանում է
02.07.2026 | 20:10
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը պատասխան կստանա Կիևի վրա զանգվածային հարվածի համար
02.07.2026 | 20:00
ԵՄ-ն բացառիկ գործիք կիրառեց՝ ՀՀ-ի առաջ բացեց շուկան․ ապրանքներն առանց մաքսատուրքի և քվոտայի կարտահանվեն ԵՄ․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 19:52
Ադրբեջանը պետք է ազատ արձակի առնվազն մի քանի հայտնի քաղբանտարկյալների․ ԵԽԽՎ նախագահ
02.07.2026 | 19:45
Արթուր Հովհաննիսյանը հեռացավ վարչության նիստից, թեև Փաշինյանը դեռ ներսում է
02.07.2026 | 19:40
Արթուր Հովհաննիսյանը` խմբակցության ղեկավար ընտրվելու իր շանսերի մասին
02.07.2026 | 19:38
Երկրաշարժ Իջևան քաղաքից 14 կմ հյուսիս
02.07.2026 | 19:30
Կիևն է կանգնած «Հյուսիսային հոսքերի» պայթյունի հետևում․ Գերմանիայի դատախազություն
02.07.2026 | 19:21
Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կկալանավորվեն․ 200 մլն դրամ կիրառված գրավը դարձել է պետական եկամուտ
02.07.2026 | 19:10
Դիակի վրա կարող ա մարդուն բռնես՝ գնան արդարանան, դուրս գան․ Փաշինյանը՝ դատական համակարգի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 19:00
Եթե Ալիևն անկեղծորեն խաղաղություն է ուզում, պիտի դադարեցնի «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ծրագիրը․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:56
Նախագահն ընդունել է Ալեն Սիմոնյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:56
Ամենատարբեր աստիճանի տափակության հարցեր եք տալիս, ցուցիչ է՝ ինչքանով եմ ես բռնակալ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում 752 անուն ապրանքի մաքսատուրքերը բարձրանալու են․ այս մասին այսօր Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդրանիկ նիստում ասաց հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը։

«Սա նշանակում է, որ այդ ապրանքները մեզ մոտ ինչ-որ չափով թանկանալու են։ Մյուս կողմից, մենք Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ ենք և խնդիր ունենք նաև այդ կազմակերպության հետ, որովհետև եթե 3-րդ երկրներից ցածր մաքսատուրքերով ապրանքներ պետք է գային ՀՀ, հիմա, մաքսատուրքերի բարձրացմամբ պայմանավորված, կա՛մ ավելի քիչ ապրանքներ կգան, կա՛մ չեն գա։ Հիմա արդյոք ՀՀ-ն հարց է բարձրացրել ԵՏՄ-ի առաջ, որպեսզի մենք որոշ ապրանքների համար մաքսատուրքերը իջեցնենք»,- դիմելով Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Բաբայանին, ասաց հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը։

Ի պատասխան՝ Բաբայանը նշեց, որ ՀՀ-ն ԵՏՄ-ին անդամակցելով ստանձնել է մաքսատուրքերը բարձր չափով վճարելու պարտավորություն, սակայն որոշակի ապրանքների մասով կարող է լինել մաքսատուրքերի նվազեցում։ «Մաքսատուրքերը 500 ապրանքների համար այս տարի բարձրանալու են մինչև 4 տոկոսով, իսկ ՀՀ-ի համար զգայուն ապրանքատեսակների հետ կապված պատրաստվում ենք առաջարկներ ներկայացնել ԵՏՄ-ին՝ արտոնություն ստանալու կամ մաքսատուրքի նվազեցման համար»,- ասաց Բաբայանը։

Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց՝ արդյոք Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն ունի համապատասխան վերլուծություն, թե տեղական արտադրությունն ինչպե՞ս է արձագանքելու մաքսատուրքերի բարձրացմանը և որո՞նք են այն ապրանքները, որոնց մաքսատուրքերը կբարձրանան։

«Հավի մսի մաքսատուրքն այս տարվանից 4 տոկոսով բարձրանում է, իսկ քանի որ այս ապրանքատեսակի մասով ՀՀ-ն համարվում է ինքնաբավ, չունենք մտավախություն, որ այն կթանկանա։ Բրնձի մաքսատուրքը ևս կբարձրանա, սակայն ունենք քվոտա՝ Վիետնամից այդ ապրանքատեսակը առանց մաքսատուրքի ներմուծելու համար․ այսինքն, եթե մաքսատուրքերը բարձրանում են, շուկաների ուղղությունն է փոխվում, և մենք սկսում ենք ներմուծել այն պետություններից, որոնց հետ ունենա ազատ առևտրի համաձայնագիր»,- ասաց Բաբայանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան