Քաղաքապետարանի որոշմամբ՝ «Վերնիսաժում» այլևս մուղամ չի հնչի. «Ելք» խմբակցության անդամի դիմումը բավարարվել է

Լուրեր

09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

          

«Վերնիսաժում» այլևս չեն հնչի այն երգերը, որոնք մինչ օրս հնչել են: Այս մասին Factor.am-ին հայտնեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության  անդամ Արայիկ Հարությունյանը:

«Այսուհետ ձայնային կրիչների վաճառքով զբաղվողներին կտրամադրվի հնչեցվող երաժշտության սահմանափակումների հստակ ցանկ»,- մեզ հետ զրույցում ասաց Երևանի ավագանու ընդդիմադիր անդամը՝ հավելելով, որ ժամանակն է այդ միջավայրը փոխելու:

Նշենք, որ Հարությունյանն ավելի վաղ նամակով դիմել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ կոչ անելով խնդիրը կարգավորել՝ ձայնային կրիչների վաճառքով զբաղվող տնտեսվարողներին հնչեցվող երաժշտության սահմանափակումների հստակ ցանկ տրամադրելով:

«Վերնիսաժը մի միջավայր է, որտեղ զբոսաշրջիկները պատկերացում են կազմում մեր մշակույթի, արվեստի ու արհեստների վերաբերյալ: Սակայն այնտեղ երաժշտական կրիչներ վաճառող կետերում երբեմն հնչում է անտանելի որակի երաժշտություն՝ կլկլոց, մուղամներ, որոնք զբոսաշրջիկներին տեղափոխում են այլ տարածաշրջաններ՝ միանգամայն այլ միջավայրով»,- ասված է Հարությունյանի նամակում:

Հարությունյանն ընդգծեց՝ պետք  է հետևել, որ «Վերնիսաժում»   ներկայացվող ցանկին, որն, ըստ ամենայնի, կազմելու է մշակույթի վարչությունը, համապատասխան երաժշտություն հնչի:

Ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչն ասաց՝  իր կողմից բազմաթիվ դիմումներ են ներկայացվել քաղաքապետարան, սակայն ոչ բոլորն են դրական արձագանք գտել:

Մեր հարցին՝ արդյոք փոքր հարցերի մասին բարձրաձայնելով նպատակ ունե՞ն հասնել գլոբալ խնդիրների լուծման, Հարությունյանը պատասխանեց. «Այնպես չէ, որ միայն փոքր հարցերով ենք զբաղվել, ունենք կարմիր գծերի թանկացման դեմ պայքարը, փաստն այն է, որ նաև մեր միջոցով հասանք նրան, որ չթանկանա, այսինքն՝ դա արդեն մեծ հարց է: Մենք ներգրավված ենք նաև տրանսպորտի նոր համակարգի հայեցակարգի մշակմանը, որը մեծ խնդիր է: Մեր խմբակցությունն առաջարկներով է հանդես եկել և հուսով ենք, որ դրանց մի մասը կընդունվի»:

Factor.am-ն ավելի վաղ գրել էր, որ «Ելք» խմբակցության  անդամ Արայիկ Հարությունյանի դիմումի արդյունքում այսուհետ Երևանի հասարակական տրանսպորտում օտար պետության դրոշներ փակցնելը կարգելվի:

Հարությունյանը համոզված է, որ 5 տարի հետո, երբ ամփոփելու լինեն, ապա կտեսնեն՝ Երևանի ավագանու կազմում «Ելքը» բավականին շատ աշխատանք է կատարել:

 

Շողիկ Գալստյան