«Եթե ես ընկերներ կորցրած չլինեի, իմ դիրքորոշումն այլ կլիներ». Օսիպյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

«Սասան ծռերի» տասը անդամի գործով դատական նիստին որպես տուժող դատարանում ցուցմունք տվող Վալերի Օսիպյանին ամբաստանյալներից Պավլիկ Մանուկյանը հարցրեց՝ ինչպին է եղել իրենց վերաբերմունքը նրանց նկատմամբ, վերաբերվե՞լ են որպես արժանապատիվ սպաների:

Օսիպյանը պատասխանեց. «Ուղղակի պիտի արտահայտվեմ, չեմ կարող չարտահայտվել. այն ինչ սպային վայել ձևով դուք կազմակերպեցիք, դա շոու էր ընդամենը, ես տեսա, հետևեցի, նկարահանում էին, ես պահանջեցի ՝ չնկարահանեն, ես մինչ այդ ձեզ խնդրեցի՝ թույլ տվեք իմ ընկերն ա, ես գնամ, մասնակցեմ հուղարկավորությանը, կվերադառնամ, դուք թույլ չտվեցիք: Վերաբերմունքը իմ հանդեպ վիրավորական չի եղել ձեր կողմից, վիրավորական եղել ա, բայց ոչ բոլոր տղաների կողմից»:

Պավլիկ Մանուկյանը հնչեցրեց հաջորդ հարցը. «Պարոն գնդապետ, մենք մտերմիկ զրուցել ենք, ձեր տեղեկություններով՝ Սաշիկը քցել էր ախպորդ, որ դուրս եկաք գնդից, քցածը վերադարձրե՞ց»:

Դատավորը հանեց այդ հարցը, քանի որ այն չէր առնչվում քրեական գործին: Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը հարց տվեց Օսիպյանին սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հետ կապված, թե նրան որտեղի՞ց տեղեկություն, որ Տեփանոսյանին սպանել է ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանը, ոստիկանապետն արձագանքեց. «Ականատես չեմ եղել, լրատվամիջոցներից, իրավապահներից, ովքեր խոսում էին, այնուհետև գործի հանգամանքներից»:

Դատարանը նաև հետաքրքրվեց նրանից՝ թե արդյոք ինչ դիրքորոշում ունի «Սասնա ծռերի» նկատմամբ համաներում կիրառելուն: «Ես կորցրել եմ ընկերներ, եթե չլինեին կորցրած իմ գործընկերները, միգուցե իմ դիրքորոշումն այլ լիներ: Կարծում եմ՝ յուրաքանչյուրը օրենքով նախատեսված իր պատիժը պետք է կրի, դատաքննությունը պետք է շարունակվի»,- եզրափակեց նա:

Օսիպյանի պատասխանից հետո նիստին ներկա եղողները «ամոթ» վանկարկեցին, այդպիսով Օսիպյանի հարցաքննությունն ավարտվեց: Իսկ արդեն դատարանի բակում նրան կրկին «ամոթ» վանկարկելով ճանապարհեցին: Ոստիկանապետը նաև չցանկացավ պատասախանել լրագրողների հարցերին, միայն կրկնեց, որ օրենքով խստագույնս պատիժ պետք է կրեն:

 

Լիլիթ Շաբոյան