7 մլրդ դրամի ներդրում, 75 հազ. դրամ աշխատավարձո՞վ․ Փաշինյանը՝ ականջ ծակող ծրագրի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
Բոլորը

Կառավարության փետրվարի 6-ի նիստում գործադիրը հարկային արտոնություն տրամադրեց «Լիկվոր» փակ բաժնետիրական ընկերությանը, որը զբաղվում է դեղամիջոցների արտադրությամբ։

Ըստ որոշման նախագծի՝«ԼԻԿՎՈՐ» ընկերությունը կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից։

Հարցի զեկուցող Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ «Լիկվոր» ՓԲԸ-ն հանդիսանում է ստերիլ դեղամիջոցներ արտադրող ընկերություն, գործում է քիմիական արդյունաբերության բնագավառում, որն արդյունաբերության ենթաոլորտ է, իսկ ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են ստերիլ դեղամիջոցների, ակնակաթիլների արտադրության մեջ։

Ըստ նախարարի՝ նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 7,6 մլրդ դրամի ներդրում, որն ուղղված է լինելու հումքի, նյութերի, օժանդակ նյութերի, տեխնոլոգիական սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ներմուծմանը:

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 8 նոր աշխատատեղ՝ 75 500 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք անհամապատասխանություն չկա 7 մլրդ դոլարի ներդրման և 75 հազար դրամ միջին աշխատավարձի մեջ։

«Ականջ ծակեց 7 մլրդ դրամի ներդրումը,  75 հազ. դրամ աշխատավարձով, 8 աշխատատեղը․ այստեղ դիսոնանս չկա՞»,-հարցադրում արեց վարչապետը, ինչին ի պատասխան նախարար Խաչատրյանը նշեց, որ  արտոնությունը վերաբերում է ընկերության ամբողջական գործունեությանը, և, հետևաբար,  այդ ամբողջական գործունեության արդյունքում ավելանալու են նոր աշխատատեղեր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան