Ադրբեջանի հետ պատերազմի դեպքում ՀԱՊԿ-ը չի աջակցի․ վստահ է հայաստանցիների 59,44 տոկոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ որպես պահանջ չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
28.09.2026 | 13:28
Գերիներին պահելով մեր արժանապատվությունն են փորձում նսեմացնել․ Հրայր Պալեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 13:20
Հովք գյուղում ավելի քան 300 մետր երկաթե խողովակ գողանալու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել
28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
28.09.2026 | 12:38
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
28.09.2026 | 12:29
Հայաստանի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստն ասիստ է կատարել ԱՄՆ-ի Մ-17 հավաքականի կազմում
28.09.2026 | 12:20
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել
28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
Բոլորը

Ադրբեջանի դեմ հնարավոր պատերազմի դեպքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) չի աջակցի Հայաստանին, կարծում է հայաստանցիների 59.44%-ը: Այս և սոցհարցման այլ տվյալներ այսօր հրապարակել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը:

Կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի ներկայացմամբ՝ Ռուսաստանի ղեկավարած ՀԱՊԿ-ի նկատմամբ այդպիսի անվստահությունը փաստական հիմքեր ունի. «Մենք տեսնում ենք անվստահություն մեր հասարակության մեջ ՀԱՊԿ-ի նկատմամբ, ես կարծում եմ՝ ոչ ոք չի կասկածում, որ ՀԱՊԿ-ն մեզ չի աջակցի, եթե, Աստված մի արասցե, պատերազմ սկսվի: Մենք կյանքում էլ տեսնում ենք, որ ՀԱՊԿ-ում մենք չունենք հենարան: ՀԱՊԿ-ում որոշումները մեր դեմ են արվում, դա է պատճառը, որ հասարակության մեջ բացասական տրամադրությունները՝ կապված ՀԱՊԿ-ի հետ, շատ բարձր են»:

Հարցումն անցկացվել է 796 քաղաքացիների շրջանում՝ 2018 թվականի օգոստոս-սեպտեմբերին: Հարցված քաղաքացիների 51.47 %-ի կարծիքով՝ Ռուսաստանը բացասական ազդեցություն է ունենում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա: Ըստ Ստեփան Գրիգորյանի՝ այսպիսի գնահատականը պայմանավորված է հենց Ռուսաստանի քաղաքականությամբ:

«Ռուսաստանը վերջին տարիներին զենք է վաճառում Ադրբեջանին՝ հարձակողական, լուրջ զենք, և պարզ է, որ մեր հասարակության ներսում Ռուսաստանի նկատմամբ վերապահումներ կան: Եթե Ռուսաստանն անընդհատ օգտագործում է Ղարաբաղի հարցը, որ մեզ կախվածության մեջ պահի, դա դուր չի գալիս հայ ժողովրդին»,- ասում է քաղաքագետը:

Ըստ վերլուծական կենտրոնի հարցման տվյալների՝ հայաստանցիների 19.10%-ը ՌԴ-ին չի դիտարկում իբրև Հայաստանի դաշնակից պետություն: Ռուսաստանին դաշնակից համարողները կազմել են հարցվածների 41.21%-ը: Այդուհանդերձ, ըստ քաղաքագետի, այս տվյալը կրկին ցածր վստահության մասին է վկայում:

«Նորից շատ ցածր է: Ի՞նչ է նշանակում՝ մենք Ռուսաստանի հետ դաշնակից ենք, ՀԱՊԿ-ի անդամ ենք, բայց միայն 40%-ն է Ռուսաստանին համարում դաշնակից։ Եթե Ռուսաստանը գազը մեզ վրա ծախում է 2 անգամ ավելի թանկ, քան Ուկրաինային, պարզ է, որ դա մեր հասարակությանը չի կարող դուրս գալ, և ես այդ թվերը դրանով եմ բացատրում»,- նշում է պարոն Գրիգորյանը:

Հայաստանցիների շրջանում ամենաբարձր հեղինակություն վայելող միջազգային կառույցը Եվրոպական միությունն է: Հարցվածների 86.85%-ը կարծում է, որ Հայաստանի նոր իշխանությունները պետք է խորացնեն հարաբերությունները Եվրոպական միության հետ։ Քաղաքացիների 66.71%-ը Հայաստանի ապագան կապում է Եվրոպական միությանն անդամակցության հետ: Իսկ ահա մարդկանց 69.89%-ը դրական է վերաբերվում Հայաստանի՝ ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցությանը:

«Մարդիկ հասկանում են, որ արժեքային համակարգը, սկզբունքները շատ կարևոր են։ Մեծ գաղտնիք չէ, որ Եվրամիության անդամ երկրները զենք չեն ծախում այն երկրներին, որտեղ կոնֆլիկտ կա: Բարձր տոկոս է կազմում մարդկանց թիվը, որոնք մեր ապագան, նաև՝ համագործակցությունը կապում են Եվրամիության հետ, և բավական կրիտիկական են Ռուսաստանի նկատմամբ: Սա է իսկական պատկերը»,- մեկնաբանում է Ստեփան Գրիգորյանը։

Նրա գնահատմամբ՝ հարցման այսպիսի տվյալները գալիս են կոտրելու Հայաստանի շուրջ ձևավորված կարծրատիպը, թե հայաստանցիները ռուսամետ են և մերժում են արևմտյան արժեքները:

 

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոբերտ Անանյան