Ռուսաստանը խոշոր խաղ է խաղում, և Ղարաբաղի խնդիրն այդ խաղասեղանի վրա ընդամենը մանրադրամ է. Գրիգորի Այվազյան

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

Աշխարհում սրընթաց իրադարձություններ են տեղի ունենում, որոնք անմիջական ազդեցություն են ունենում ԼՂ խնդրի լուծման վրա. հրավիրված մամուլի ասուլիսին նման տեսակետ հայտնեց «Ադրբեջանահայերի ասամբլեա» Հ/Կ նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը՝ խոսելով ղարաբաղյան բանակցություններում պահպանվող տևական դադարի, ռուս-ամերիկյան սրվող հարաբերությունների հավանական վտանգների և հայ-ադրբեջանական ժողովրդական դիվանագիտության չիրացված հնարավորությունների մասին:

Անդրադառնալով ռուս-ամերիկյան հարաբերություններին Այվազյանը նշեց, որ նախկինում Խորհրդային միությունը չկարողացավ մրցակցության մեջ լինել Արևմուտքի հետ ու փլուզվեց, իսկ ներկայիս Ռուսաստանի ղեկավարությունը, չգիտես ինչու, որոշեց սրել հարաբերությունները Արևմուտքի հետ:

«Շատերն  ասում էին, թե  Ռուսաստանը մեզ հետ է, նա թույլ չի տա Ղարաբաղի հարցում այլ լուծում, և այլն, և այլն, բայց դա արդեն վաղուց պատմության գիրկն է անցել: Ռուսաստանը խոշոր խաղ է խաղում, և Ղարաբաղի խնդիրը այդ խաղասեղանի վրա ընդամենը մանրադրամ է»,- նկատեց բանախոսը:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում: