Հասարակական տրանսպորտում այսուհետ կարգելվի օտար երկրների դրոշներ փակցնելը

Լուրեր

15.10.2026 | 15:59
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ձմեռային զորակոչը
15.10.2026 | 15:50
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Starlink համակարգերի աշխատանքի լիովին վերականգնման մասին
15.10.2026 | 15:41
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի զարգացման համար․Տոկաև
15.10.2026 | 15:30
Սամվել Թադևոսյանը՝ «Golden Globes»-ի Beacon Award մրցանակակիր
15.10.2026 | 15:19
Մասուդ Փեզեշքիանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
15.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ COP-ին Ադրբեջանի մասնակցության մասին//Սիսիայում հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ ԼՈՒՐԵՐ
15.10.2026 | 15:07
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
15.10.2026 | 15:04
Իսրայելի նախագահը Թուրքիայի օդային տարածքի արգելքը շրջանցելու համար Բաքու է մեկնել AZAL-ի չվերթով՝ անցնելով նաև ՀՀ տարածքով
15.10.2026 | 14:55
Սամվել Կարապետյանը դատի է տվել Արկադի Վարդանյանին․ պահանջում է ներողություն խնդրել և 1 մլն դրամ փոխհատուցում վճարել
15.10.2026 | 14:47
Պակիստանում դպրոցի տանիքի փլուզման հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել, այդ թվում՝ աշակերտներ
15.10.2026 | 14:39
Այո, դեմարշ է. Փաշինյանը` Բելառուս չմեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 14:30
«ՀՀ վարչապետը հայտարարել էր՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», նախկին նախագահները չեն ստացել արժանի պատիժը»․ Ալիևի հերթական հակահայկական հայտարարությունները
15.10.2026 | 14:22
Երեք ամսից ՌԴ-ն կասի` երկաթուղում ներդրում անո՞ւմ է, թե՞ ոչ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 14:13
Շվեյցարիան աջակցում է ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին. Իգնասիո Կասիս
15.10.2026 | 14:04
Արծվաշենը տեղաշարժվում, մոտեցվում է. մի քիչ աջ, մի քիչ ձախ տանելով, պատկերացրեցի՞ք՝ ինչ եմ ասում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի հասարակական տրանսպորտում օտար պետության դրոշներ փակցնելն այսուհետ կարգելվի: Այս մասին Factor.am-ին հայտնեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության  անդամ Արայիկ Հարությունյանը:

 

Ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչն ավելի վաղ նամակ էր հղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ հորդորելով արգելել Երևանը սպասարկող քաղաքային տրանսպորտում կախել օտար պետությունների դրոշներ:

«Հիմնականում դրանք Ռուսաստանի Դաշնության դրոշներ են, սակայն հանդիպել են նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի դրոշներ: Այն, որ մեր ինքնիշխան պետության մայրաքաղաքի տրանսպորտում առկա են այլ երկրների սիմվոլներ, համարում եմ անընդունելի ու անարգանք մեր պետականության հանդեպ: Ես եղել եմ բազմաթիվ երկրներում և որևէ տեղ չեմ արձանագրել նման արատավոր երևույթ: Եվ դա այն դեպքում, երբ այդ պետություններում քաղաքային տրանսպորտի վարորդները հաճախ օտարեկրացիներ են, սակայն Երևանում այլ պետության դրոշներ վեր են բարձրացնում ՀՀ քաղաքացիները»,- ասված էր Հարությունյանի նամակում:

Երեկ «Ելք» խմբակցության  անդամը ստացել է իր նամակին դրական  պատասախան է ստացել:

«Ես այս հարցով բազմաթիվ անգամ դիմել եմ քաղաքապետարան, դեռ այն ժամանակ, երբ քաղաքապետը Կարեն Կարապետյանն էր, բայց ինձ ասում էին՝ սահմափակումներ դնելու նորմեր չկան, հետո պարբերաբար թեմային անդրադառնում էինք, և ի վերջո, հարցը լուծում ստացավ և որոշում կայացվեց ներքաղաքային երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների ուղևորասրահներից հանվել են օտար պետությունների դրոշները»,- մեզ հետ զրույցում մանրամասնեց Արայիկ Հարությունյանը:

Հարությունյանը նաև ընդգծեց՝ այդ ամենը հակառուսական շարժում չի և էական չէ, թե որ երկրի դրոշը կլիներ, միևնույն է հարցը կբարձաձայնեին:

 

Շողիկ Գալստյան