Սուտ մատնությունների աճի միտումը շարունակվում է պահպանվել. ՀՔԾ

Լուրեր

15.11.2024 | 10:50
Որոշակի հրմշտոց է եղել. Սանոսյանը՝ ՊՊԾ նախկին պետի և Ավինյանի աներոջ մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 10:39
Իլոն Մասկը հանդիպել է ՄԱԿ-ում Իրանի դեսպանին․The New York Times
15.11.2024 | 10:30
NYMEX. թանկարժեք մետաղների գներն աճել են
15.11.2024 | 10:22
ՀԾԿՀ նախագահի թեկնածուն օրերս սառեցրել է անդամակցությունը ՔՊ-ում․ Գնել Սանոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 10:16
«Ռասիա ՖԶէ-ն և Ջ. Բորկովսկին ընդդեմ ՀՀ-ի» գործով Հայաստանը գրանցել է լիարժեք հաղթանակ
15.11.2024 | 10:00
Ազգային ժողովի նիստը` ՈՒՂԻՂ
15.11.2024 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.11.2024 | 09:38
«1 ԲԻՍ» աստիճան բարդությամբ հրդեh՝ Սարյան փողոցում
14.11.2024 | 23:29
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Չաբահար նավահանգիստ
14.11.2024 | 23:16
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Ֆարերյան կղզիների թիմին
14.11.2024 | 23:00
Սլովակիան դեկտեմբերին գազ կներկրի Ադրբեջանից
14.11.2024 | 22:48
Թուրքիայի կառավարությունը հետ է կանչել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը քննադատություններից հետո
14.11.2024 | 22:33
Հունաստանը նախատեսում է փակել ավելի քան հարյուր ռազմաբազա
14.11.2024 | 22:19
Ադրբեջանը և Թուրքիան ռազմածովային համատեղ զորավարժություններ կանցկացնեն
14.11.2024 | 22:07
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը չնայած բազմիցս բարձրաձայնել է, որ նախաքննական մարմնին հանցագործության մասին սուտ տեղեկություններ հաղորդելը քրեորեն պատժելի արարք է, այդուհանդերձ, սուտ մատնությունների աճի միտումը շարունակվում է պահպանվել. այսպես, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նոր քրեական գործեր են հարուցվել սուտ մատնության փաստերով:

Միաժամանակ մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի տարբեր հատկանիշներով քննված երկու քրեական գործի նախաքննությունը:

Այսպես, քրեական գործերից մեկի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Վանաձոր քաղաքի բնակչուհի Ռոզա Զուլալյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, ոստիկանության աշխատակիցներին հանիրավի մեղադրել է ծանր հանցագործություն կատարելու մեջ: Մասնավորապես, Ռ. Զուլալյանը Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ ահազանգել է ՀՀ ոստիկանության Գուգարքի բաժին` հայտնելով ամուսնու կողմից մաքսանենգ ճանապարհով թմրանյութ արտահանելու նախապատրաստության մասին: Սակայն իր ահազանգին օրինական ընթացք չտալու և այդ կերպ ամուսնու մեկնելուն չխոչընդոտելու համար ոստիկանության հիշյալ բաժնի աշխատակիցները ամուսնուց կաշառք են ստացել:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական գործողությունների, այդ թվում` հեռախոսազանգերի վերծանումների զննությամբ հերքվել են Ռ. Զուլալյանի հաղորդած տեղեկությունները: Ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ վերջինս, դժգոհ լինելով ամուսնու ՌԴ մեկնելու հանգամանքից, նախաքննական մարմնին գիտակցաբար սուտ տեղեկություններ է հայտնել ինչպես վերջինիս գործողությունների, այնպես էլ ոստիկանների կողմից կաշառք ստանալու վերաբերյալ:
Ծանր հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու համար Ռոզա Զուլալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Մյուս քրեական գործի նախաքննությամբ էլ պարզվել է, որ ՀՀ ԱՆ Նուբարաշեն ՔԿՀ-ի կալանավոր Էդիկ Ղազարյանը ոստիկանության աշխատակիցներին հանիրավի մեղադրել է մեկ այլ բնույթի հանցագործության` պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ: Մասնավորապես, Էդիկ Ղազարյանը հաղորդում է տվել, որ իր վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակցի կողմից ենթարկվել է անձնական խուզարկության, որի ընթացքում հիշյալ ոստիկանը վերցրել է իրեն պատկանող  Այֆոն 5 և Սամսունգ Դուոս տեսակի բջջային հեռախոսները, ինչպես նաև իր մոտ եղած գումարը, սակայն հետագայում նշված իրերը հետ չի վերադարձրել:
Հիշյալ դեպքի կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Է. Ղազարյանը նախաքննական մարմնին ակնհայտ կեղծ տեղեկություններ է հաղորդել պաշտոնատար անձի կողմից չկատարված հանցագործության մասին: Մասնավորապես, հիմնավորվել է, որ նշված հեռախոսներն ու գումարը մինչ Է. Ղազարյանի կալանավորվելը գտնվել են վերջինիս մոտ:

Հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու համար Էդիկ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-րդ մասով:

Վերը նշված երկու քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է: Գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Միաժամանակ, Հատուկ քննչական ծառայությունում սուտ մատնության` ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի տարբեր հատկանիշներով հարուցվել է ևս երկու քրեական գործ, որոնցից մեկի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքացի Արման Զաքարյանը ոստիկաններին և քրեական գործի նախաքննությունն իրականացնող քննիչին հանիրավի մեղադրել է պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ:

Այսպես, Ա. Զաքարյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի աշխատակիցները վիճաբանություն կատարելու կասկածանքով իրեն բերման են ենթարկել հիշյալ բաժին և շուրջ մեկ օր ապօրինի պահել այնտեղ: Բացի այդ, ՀՀ քննչական կոմիտեի քննիչն իրեն ուղղորդել է ցուցմունքում ներառել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, թե, իբր, ինքն ականատես է եղել Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցած սպանության և խուլիգանության դեպքին:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների, այդ թվում` հարցաքննված անձանց ցուցմունքներով և գործով ձեռք բերված մյուս ապացույցներով հիմնավորվել է, որ Ա. Զաքարյանը սուտ տեղեկություններ է հայտնել նախաքննական մարմնին, որի համար վերջինիս մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով:

Եվս մեկ քրեական գործ էլ հարուցվել է դատարանում քննվող քրեական գործով տուժող Սերգեյ Միքայելյանի կողմից ծանր հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու փաստով: Վերջինս ՀՀ քննչական կոմիտեի քննիչին հանիրավի մեղադրել է քրեական գործով ապացույց կեղծելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ: Մասնավորապես, Ս. Միքայելյանը Հատուկ քննչական ծառայությանը հայտնել է, որ հարցաքննության արձանագրության համապատասխան էջերին դրված ստորագրություններն իրենը չեն, և Տավուշի մարզային քննչական վարչությունում հիշյալ գործի քննության ընթացքում ինքը երբևէ ցուցմունք չի տվել:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական գործողությունների, այդ թվում` դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացությամբ հիմնավորվել է, որ Ս. Միքայելյանը ակնհայտ սուտ տեղեկություններ է հաղորդել նախաքննական մարմնին: Մասնավորապես, պարզվել է, որ արձանագրությունում դրված ստորագրությունները պատկանում են Ս. Միքայելյանին:

Կատարվում է նախաքննություն: