Մինչև 2023թ. դպրոցական նոր առարկայացանկ կունենանք. ի՞նչ է ենթադրում առարկաների վերանայումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 16:12
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
02.07.2026 | 16:11
1915թ․ իրադարձությունների հետ կապված Իսրայելի քաղաքական որոշումը ոչ այլ ինչ է, քան սեփական հանցագործությունները թաքցնելու փորձ․ Թուրքիայի ՊՆ
02.07.2026 | 16:05
Կալանավորը հացադուլի 51-րդ օրը դադարեցրել է այն․ նրա խափանման միջոց կալանքը փոխվել է
02.07.2026 | 16:03
Ելույթների համար գրանցվել են մարդիկ, որոնց երեխաները ընդհանրապես ՀՀ քաղաքացիներ չեն․ Ալխաս Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 16:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 15:55
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2295-ի․ հումանիտար ճգնաժամը խորանում է
02.07.2026 | 15:47
ՌԴ-ում եմ ապրել ու աշխատել․ իմ նմաններին արգելելու եք ընտրել․ Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:39
Եվրոպա գնացող ՔՊ-ի մտքով ո՞նց է անցել այս կարգավորումը, որից աշխարհը հրաժարվում է․ Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:36
Հայաստանի արտահանման մոտ 80%-ը ԵՄ շուկայում կարող է ազատվել մաքսատուրքից
02.07.2026 | 15:30
Ես Ալեն Սիմոնյանն եմ ոչ պաշտոնի բերումով. ԱԺ նախագահի պաշտոնը չէ, որ ինձ հետաքրքիր է դարձրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:25
Ձեր մեղավորությամբ ՀՀ-ն վերածվել է քաղկալանավայրի՝ բաց երկնքի տակ․ Մանուկյանը դիմեց ֆոն դեր Լայենին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:22
«Ընտրական իրավունքը բացարձակ չէ․ պետություններն այն սահմանափակելու հայեցողություն ունեն»․ ՆԳ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:15
Ես Ալենն եմ, թիկնապահների կարիք չունեմ, էդքան փող չեմ աշխատել, որ հետևիցս քցեմ ման տամ. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:10
ԵՄ-ն Հայաստանին ևս 18 մլն եվրո կտրամադրի // Ալեն Սիմոնյանը մանդատը չի վերցնի․ ԼՈՒՐԵՐ
02.07.2026 | 15:01
Վրաստանում Կուլևիի վերամշակման գործարանն ամբողջությամբ կհրաժարվի ռուսական նավթից
Բոլորը

Մինչև 2023 թվականը Հայաստանի հանրակրթական դպրոցներն ամբողջությամբ նոր առարկայացանկ կունենան: Կրթության և գիտության նախարարն ասում է՝ վերանայվելու են բոլոր առարկաներն ու դրանց ծրագրերը, այդ թվում՝ հայագիտական: Արայիկ Հարությունյանը նշում է, որ բազմաթիվ բողոքներ են ստանում, հատկապես՝ աշակերտների ծանրաբեռնվածության հետ կապված:

«Կան բազմաթիվ բողոքներ՝ ծանրաբեռնվածության, ծրագրերի անհամապատասխանության, տարբեր առարկաներում նույնաբովանդակ նյութերի մատուցման հետ կապված: Ծնողները շատ են բողոքում, որ իրենց երեխաները ծանրաբեռնված են»,- ասում է Արայիկ Հարությունյանը:

«Բաց հասարակության  հիմնադրամներ-Հայաստան»-ի կրթական ծրագրերի պատասխանատու, կրթության փորձագետ Լիլիթ Նազարյանը ողջունում է առարկայացանկն ու դասագրքերը վերանայելու՝ կառավարության որոշումը: Նա ևս փաստում է. աշակերտների ծանրաբեռնվածությունը մեծ է: Տարիների ընթացքում ուսումնական պլանում գլոբալ փոփոխություններ չեն արվել, սակայն մշտապես նոր առարկաներ են ավելացվել:

«Ավելացել է Ես և շրջակա միջավայրը առարկան, շախմատը, երգ ու պարը, եկեղեցու պատմությունը… այսինքն՝ բազմաթիվ առարկաներ, որոնք ծանրացրել են ուսումնական պլանը: Կան առարկաներ, որոնք շատ հեշտությամբ կարելի է ինտեգրել այլ առարկաներում: Ինչ վերաբերում է Եկեղեցու պատմությանը, իրականում դա Հայ առաքելական եկեղեցու դոկտրինի վերաբերյալ առարկա է: Ըստ իս, եթե նույնիսկ պետք է ունենալ նման առարկա, ապա դա պետք է կոչվի Կրոնների պատմություն, և երեխաները պետք է բացառապես գիտելիք ստանան հենց տարբեր կրոնների վերաբերյալ»,- նշում է նա:

Լիլիթ Նազարյանն ընդգծում է նաև մեր կրթական համակարգում գոյություն ունեցող պարադոքսը. մի կողմից՝ ծնողները բողոքում են երեխաների ծանրաբեռնվածությունից, մյուս կողմից՝ միջազգային ստուգատեսներում մեր աշակերտներն այնքան էլ լավ արդյունքներ չեն արձանագրում: Հայաստանում աշակերտները բավական շատ ժամանակ են ծախսում ուսուցման, հատկապես տնային առաջադրանքների համար՝ շաբաթական 16 ժամ, մինչդեռ որոշ երկրներում այդ ցուցանիշն անգամ 2-3 ժամ է: Տիկին Նազարյանը սրան մեկ բացատրություն ունի. մեր երեխաները մեխանիկական առաջադրանք են կատարում:

«Թվում է, թե մեր երեխաներն այդքան շատ ժամանակ տրամադրելով տնային առաջադրանքի կատարմանը և, ընդհանրապես, ուսուցմանը՝ պետք է փայլուն արդյունքներ ցուցաբերեին: Բայց միջազգային ստուգատեսների արդյունքները լրիվ հակառակն են փաստում: Եվ սա նշանակում է, որ այն բովանդակությունը, որ մեր երեխաները դպրոցում սովորում են, և այն տնային առաջադրանքը, որ մեր երեխաներն անում են, շատ ավելի մեխանիկական աշխատանք է: Ստացվում է, որ ավելի շատ անգիր անելու, ֆորմալ խնդիրներ, ձևեր սովորելուն է ուղղված կրթական համակարգը, քան թեմայի շրջանակում մտածելու հմտությունը զարգացնելուն»,- նշում է նա:

Լիլիթ Նազարյանը խնդիրներ է տեսնում նաև դասագրքերի բովանդակության առումով: «Մեծագույն խնդիրը, որ դասագրքերի առումով կա, այն է, որ այն բովանդակությունը, որ դասագրքերում կա, չի խթանում քննական մտածողության զարգացումը երեխաների շրջանում, խնդիրների լուծման կարողությունների զարգացումը: Այս իմաստով շատ կարևոր է, որ բոլոր դասագրքերը վերանայվեն և վերաթողարկվեն»,- ասում է փորձագետը:

Այս տարեսկզբին մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են եկել «Հայաստանի Հանրապետության վերականգմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումների հայեցակարգով»: Դրանում մատնանշվում են նախկին իշխանություններից ժառանգված բազմաթիվ խնդիրներ և լուծումներ առաջարկվում: Կրթության ոլորտի խնդիրներից հայեցակարգի հեղինակներն առանձնացնում են համակարգում սոցիալական արդարության և հավասարության խնդիրները:

«Հայաստանում կրթության գլխավոր խնդիրները, որոնք քաղաքացիական հասարակությունը բարձրացնում է տարիներ շարունակ, դա որակյալ կրթության համընդհանուր հասանելիությունն է բոլոր երեխաների համար և խտրականության բացառումը կրթության ոլորտում՝ լինի դա գյուղ-քաղաք խտրականությունը, աղքատ-հարուստ և մյուս խմբերի միջև խտրականությունը: Բազմաթիվ հետազոտություններ կան, որոնք վկայում են, որ ընտանիքի սոցիալ-տնտեսական կարգավիճակը շատ մեծ ազդեցություն է ունենում երեխայի կրթության որակի, կրթության մեջ երեխայի հաջողությունների և ձեռքբերումների վրա»,- նշում է կրթության փորձագետը՝ հավելելով, որ այս առումով շատ կարևոր է, որպեսզի կրթության զարգացման ռազմավարական փաստաթուղթն առաջին հերթին թիրախավորի հենց այս խնդիրը:

Հայաստանի գործող հանրակրթական ուսումնական ծրագիրն ընդունվել է 2004 թվականին, 2011-ին՝ վերանայվել: Դրանից հետո մեր երկրում կրթության ոլորտում որևէ ռազմավարական փաստաթուղթ չի ընդունվել: Լիլիթ Նազարյանը հույս ունի, որ այս անգամ գործընթացը հաջողությամբ կավարտվի, պարզապես պետք է նպատակադրված գործել:

«Միանշանակ կարծում եմ, որ դա պետք է լինի մասնակցային պրոցես՝ հասարակությունը, մասնագետները, ուսուցիչները, ծնողները պետք է անմասն չմնան այդ գործընթացից: Շատ զգայուն հարցեր կարող են առաջանալ, և պետք է շատ բալանսավորված, մասնակցային ձևով, բայց նաև շատ հստակ նպատակադրված ձևով գնալ այդ քայլին և վերջապես, իսկապես, անել այդ քայլը»,- ամփոփում է Լիլիթ Նազարյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում

Թամարա Հակոբյան