Բացառո՛ւմ եմ սեպտեմբերի 3-ի կրկնությունը սպառնալիքների ներքո․ պիտի դադարեցնենք մեկ կենտրոնից կախվածությունը․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 09:25
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Հայաստանի հանքարդյունաբերության ֆորումին․ ՈՒՂԻՂ
16.10.2026 | 23:30
Երևանում ընդունվել է «Հանուն բնության գործողությունների» հռչակագիրը
16.10.2026 | 23:11
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին
16.10.2026 | 22:53
ՊՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է ՆԱՏՕ-ի պաշտպանական և անվտանգային համագործակցության տնօրինության ղեկավարին
16.10.2026 | 22:37
Սպիտակ տան նոր մամուլի քարտուղար Քեթի Զաքարիան հեռացվել է աշխատանքից․ The New York Times
16.10.2026 | 22:24
Լրագրողները հաստատել են Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված 281,753 ռուս զինվորների անունները
16.10.2026 | 22:10
ՀՀԿ-ից ՔՊ անցած համայնքապետեր, միլիոնների պայմանագրեր և քրեական գործեր․ ով ով է Վայոց ձորում
16.10.2026 | 21:51
Factor TV-ի լրագրողն արժանացել է «Լավագույն հոդված» մրցանակին
16.10.2026 | 21:36
Ադրբեջանում շարունակվում են ձերբակալությունները՝ դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ բողոքի ցույցերի ֆոնին
16.10.2026 | 21:20
Սուրեն Պապիկյանը կադրային ընդունելություն է անցկացրել և սպաների կոչումներ շնորհել
16.10.2026 | 21:00
Ռոբերտ Քոչարյանը չի հեռանա քաղաքականությունից քրեական գործերի արդյունքում․ չենք պայմանավորվի իշխանության հետ․ Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 20:43
Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Երևանում մեկնարկած բնապահպանական նախաձեռնությանը. նախարար
16.10.2026 | 20:14
Իշխանության զավթման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Ադրբեջանի իշխող կուսակցությունից
16.10.2026 | 20:00
«Վագա-ֆարմ»-ին՝ մերժում, «Նատալի ֆարմ»-ին՝ տարածք․ դեղատան ղեկավարը հովանավորչության հաղորդում է տվել. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.10.2026 | 19:48
Բաքուն թուրք լրագրողի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել՝ «Ադրբեջանում իշխանությունը բռնի զավթելու կոչերի համար»
Բոլորը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը Factor TV-ի հետ զրույցում խոսել է Ռուսաստանի հետ «բարդ խոսակցության», Հայաստանի գլխավոր մարտահրավերի և ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների մասին՝ հայտարարելով, որ «ՀԱՊԿ-ի պատմությունը վերջացած է»։

Անդրադառնալով Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածուի ընտրությանը՝ Սոնա Ղազարյանը նշեց․

«Նախ և առաջ պետք է ասեմ, որ անսպասելի էր ինձ համար Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի իրենց ընտրությունը։ Ես, իհարկե, կասկածներ ունեի, որ իրենք կարող են ընտրել հետևյալ սկզբունքը՝ գնալ փչացնելու հետևից։ Բայց իրականում, եթե այդպես են մտածել և դրա համար են ընտրել Եվրոպական ինտեգրման հանձնաժողով, ապա վատ լուր ունեմ իրենց համար։ Մենք լինելու ենք մեծամասնություն, մեծամասնություն ենք, և լավագույն բանը չէր ի դեմս ինձ, ունենալ փոխնախագահ։ Ես լինելու եմ ՔՊ-ի թեկնածուն, և, հուսով եմ, հանձնաժողովում կընտրվեմ»։

Ի պատասխան հարցին, թե Հայաստանը դարձե՞լ է« հակառուսական ֆորպոստ», Սոնա Ղազարյանը նշեց, որ ոչ, ընթանում է բանակցություն և ՌԴ-ի հետ դիվանագիտական խողովակները չեն սպառվել։

«Եվ եթե մենք կարողացել ենք Թուրքիայի հետ և Ադրբեջանի հետ հանդարտ խոսել խնդիրների մասին, ապա ինչո՞ւ բարեկամական Ռուսաստանի հետ այդպես վարվել չենք կարող։ Այդ բարդ խոսակցությունը տեղի է ունենում մեր երկու ժողովուրդների աչքի առաջ, և ես կարծում եմ՝ սա մեծ ձեռքբերում է, որ երկու ժողովուրդները հստակ գիտեն, թե երկրի ղեկավարներն ինչի մասին են խոսում»։

Ըստ պատգամավորի, Հայաստանի անվտանգային գլխավոր խնդիրը ոչ թե հարևաններն են, այլ կախվածությունը մեկ կենտրոնից։

«Ես մեր քաղաքացիներին առաջարկում եմ դնել էմոցիաները մի կողմ և այսպես հաշվարկել, որ ամեն պետություն առաջնորդվում է իր պետական շահով։ Չկենտրոնանալ այլ բանի վրա և հասկանալ՝ ինչն է այս պահին Հայաստանի Հանրապետության թիվ մեկ մարտահրավերը։ Իսկ դա չափազանց մեծ կախվածությունն է մի կետից։ Ու մենք դրա մասին շատ ենք խոսել։ Վարչապետի էդ հայտնի բանաձևը՝ քչերից կախվածությունը փոխարինել կախվածություն շատերից, առաջարկվել է, դրա հետևից մենք գնացել ենք։ Ամենավառ օրինակը զենքի վաճառքն է»։

Խոսելով ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները վերջնականապես չճշտելու մասին՝ Սոնա Ղազարյանը հստակ դիրքորոշում հայտնեց ՀԱՊԿ-ի վերաբերյալ։

«ՀԱՊԿ-ի պատմությունը վերջացած է։ Մենք սառեցրել ենք, և սա բավարարում է Հայաստանի շահերին։ Վախենալու հարց չի, պետությունները առաջնորդվում են իրենց շահով։ Այս պահին այս սառեցրած կարգավիճակով մենք կարողանում ենք մեր բոլոր հարցերը լուծել՝ առավել սրացման չենք գնալու»։

Հարցին, թե հնարավո՞ր է Ռուսաստանի սպառնալիքների ներքո կրկնվի «սեպտեմբերի 3-ը», պատգամավորը պատասխանեց․ «Ես բացառում եմ, որովհետև այս ժամանակ կհիշեք, որ Ռուսաստանի նախագահն ու Հայաստանի վարչապետը այսպես բաց խոսեին խնդիրների մասին։ Այսինքն՝ հիմա մի բան կա՞, որ մեր քաղաքացիները չգիտեն գործընթացների մասին, սպառնալիքների մասին, խնդիրների մասին»։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան