Պետք է այնպես անենք, որ փրկարարի աշխատանքը մարդն ընկալի որպես իր կյանքի ճանապարհ. Փաշինյան

Լուրեր

20.10.2026 | 17:41
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
20.10.2026 | 17:33
Ռուբիոն Կենտրոնական Ասիայում բանակցությունների առանցքում է դրել Տրանսկասպյան առևտուրն ու կրիտիկական հանքային ռեսուրսները
20.10.2026 | 17:24
Գեղարքունիքում և Լոռիում բնապահպանական խախտումներ են հայտնաբերվել․ գործունեությունները կասեցվել են
20.10.2026 | 17:12
Ֆրանսիայում ձերբակալվել է Լիմոժի քաղաքապետարանի շենքը հրկիզելու մեջ կասկածվողը
20.10.2026 | 17:04
Հայ ըմբիշներն 9 մեդալ են նվաճել Վրաստանում
20.10.2026 | 16:54
2026 թվականի 9 ամսում ոստիկանությունը սպանության նախապատրաստության 8 դեպք է բացահայտել
20.10.2026 | 16:39
Փարպի գյուղում գումարային վեճի ժամանակ տղամարդ է սպանվել․ 34-ամյա կասկածյալը ձերբակալվել է
20.10.2026 | 16:23
Ավանդական կարատեի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը
20.10.2026 | 16:08
Բերդ քաղաքում երկու տղամարդ է ձերբակալվել թմրամիջոց պահելու կասկածանքով
20.10.2026 | 15:57
Կրեմլը Պուտինի և Թրամփի ներկայացուցիչների շուտափույթ հանդիպման հույս ունի
20.10.2026 | 15:46
«Գուստավ»-ի նախկին մենեջերը հետախուզվում է․ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը
20.10.2026 | 15:37
ԵՏՄ-ն զեկույց է հրապարակել, ըստ որի՝ ՀՀ-ի համար գազի գինը կթանկանա 69%-ով, եթե միությանն անդամակցությունը դադարեցվի
20.10.2026 | 15:32
Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային գավաթին
20.10.2026 | 15:21
Հարավային Կորեան դեսպանից հետո Ուկրաինայից հետ է կանչում նաև դիվանագետների մի մասին
20.10.2026 | 15:10
Սոկոլովը՝ Թեղուտի հանքավայրի ձեռքբերման մասին // Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հանդիպում է ունեցել ՆԳՆ կրթահամալիրի փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման ուսանողների հետ:

Հանդիպմանը մասնակցել է նաև Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է ներկաներին և Փրկարարի օրվան ընդառաջ՝ ի դեմս ներկաների, շնորհավորել տոնի առիթով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են արտակարգ իրավիճակների կանխարգելման, հետևանքների վերացման և քաղաքացիական պաշտպանության ապահովմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել փրկարարի աշխատանքի գրավչության բարձրացմանը միտված քայլերին, ինչպես նաև այդ ուղղությամբ Կառավարության կողմից վարվող քաղաքականությանը:

Կրթության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունների համատեքստում վարչապետն ընդգծել է, որ փրկարար ծառայության ոլորտում ևս քաղաքականության փոփոխության անհրաժեշտություն կա, սկսած՝ սոցիալական երաշխիքներից մինչև ատեստավորման համակարգի ներդրումը, որն իր հերթին կբերի աշխատավարձերի, փրկարարի աշխատանքի գրավչության բարձրացմանն ու կմոտիվացնի ուսանողներին: «Դա է, որ ուսանողին դարձնելու է ավելի մոտիվացված, որ իմանա՝ սա աշխատանք է, որը կյանքում իրեն ապահովելու է, լավ պրոֆեսիոնալ լինելու դեպքում՝ ապահովելու է կարիերայի առաջընթաց, բայց նաև սոցիալական որոշակի ապահովություն իր և իր ընտանիքի համար»,-ասել է երկրի ղեկավարը։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ներքին գործերի նախարարության կրթահամալիրում ակնկալվող բարեփոխումներին, որոնք ուղղված են լինելու մասնագիտական կրթության զարգացմանը. «Այդտեղ պետք է սովորի այն մարդը, ով որոշում ունի, որ ամբողջ կյանքում պրոֆեսիոնալ կերպով զբաղվելու է այդ գործով։ Մենք՝ նախ իր մասնագիտացումն ավելի կնեղացնենք, այսինքն՝ իր գործի մեջ կլինի ավելի պրոֆեսիոնալ: Եվ նաև պետությունն էլ պայմանագիր կկնքի մարդու հետ, որ եթե այդ կրթությունը ստանում եք, իհարկե, սոցիալական երաշխիքի համակարգերով, պայմանավորվում ենք, որ դուք ձեր աշխատանքային կարիերան պատկերացնում եք այս համակարգում»։

Ծառայությունները և մասնագիտական կրթությունն ավելի որակյալ դարձնելուն ուղղված մեխանիզմների ներդրման համատեքստում Նիկոլ Փաշինյանը շեշտել է. «Ես ուզում եմ վստահեցնել մեր սիրելի ուսանողներին, որ մենք ամեն ինչ անում ենք և անելու, որպեսզի փրկարարի աշխատանքը, ոստիկանի աշխատանքը լինի այնպիսին, որ մարդը հնարավորություն ունենա ինքն իր համար որոշում կայացնել, ասել՝ սա իմ կյանքի ճանապարհն է, ես պլանավորում եմ ամբողջ կյանքում զբաղվել սրանով, որովհետև դա ինձ տալու է կարիերա, դա ինձ տալու սոցիալական երաշխիք, դա ինձ տալու է հարգանք հանրության շրջանում»: