Պետությունը սուբվենցիա կտրամադրի համայնքային լսումներից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.07.2026 | 01:00
ԱԱ-2026. Իսպանիան վստահ հաղթեց և 1/8 եզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 23:29
Կալանավորվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
02.07.2026 | 23:19
ԵԱԶԲ-ն կաջակցի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական հզորությունների ընդլայնման ծրագրին
02.07.2026 | 23:02
Կառավարությունը հաստատել է ջերմատնային տնտեսությունների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը
02.07.2026 | 22:50
Հաստատվել է ՀՀ 2027-2029 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը
02.07.2026 | 22:37
Վթարային ջրանջատում` Արարատի մարզում
02.07.2026 | 22:19
Վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքը կպահպանվի երկու տարի՝ 1 տարվա փոխարեն
02.07.2026 | 22:04
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.07.2026 | 21:50
Տնտեսվարողներին հուլիսին էլ կտրամադրվի աջակցություն՝ արտահանման հետ կապված խնդիրները մեղմելու նպատակով. ընդլայնվել է ապրանքների ցանկը
02.07.2026 | 21:36
BP-ն Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի կառավարումը փոխանցել է ադրբեջանական SOCAR-ին
02.07.2026 | 21:25
Հավանաբար գործ է ունեցել, բացառում եմ, որ նեղացել է. Խաչատրյանը` Հովհաննիսյանի հեռանալու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 21:15
Ընտրակաշառքից մինչև պետական դավաճանության մեղադրանքներ․ քաղհալածյա՞լ են ընդդիմության դեմքերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատժամիջոցներ է կիրառում ՀՀ-ի դեմ, ԵՄ-ն իր պարտքը կատարեց՝ բացեց շուկան, որ բարդ իրավիճակից դուրս գանք․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 20:51
Ադրբեջանն ուսումնասիրում է ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի գործողություններին մասնակցելու հնարավորությունը․ Զաքիր Հասանով
02.07.2026 | 20:48
ՀՀ մարզերում կիրականացվեն դպրոցահասակ երեխաների լող, դահուկային սպորտ, հրաձգություն մարզաձևերի ուսուցման ծրագրեր
Բոլորը

Կառավարությունը կբարձրացնի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետբյուջեից սուբվենցիայի տրամադրման գործընթացի արդյունավետությունը։ Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված էր գործադիրի հունվարի 31-ի նիստի օրակարգում։

Ըստ նախագծի՝ ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետբյուջեից սուբվենցիայի տրամադրման գործընթացի արդյունավետ կազմակերպման նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում։

Նշենք, որ նախորդ տարիներին, սուբվենցիաների տրամադրման կարգով, համայնքները ներկայացնում էին իրենց հրատապ հիմնահարցերը մարզպետներին, վերջիններն էլ՝ համապատասխան ոլորտային նախարարություններ, պետական կառավարման հիմնարկներ: Գործող կարգը, սակայն, չէր նախատեսում սուբվենցիաների հայտերի գնահատման կոլեգիալ մարմին, գնահատման չափանիշներ, առաջնահերթություններ, հայտադիմումի կոնկրետ ձևաչափ և այլն: Այդ ընթացակարգով պարզ չէր նաև, թե պետական կառավարման ո՞ր մարմիններն են պատասխանատու տարբեր բնույթի սուբվենցիոն ծրագրային առաջարկների գնահատման և բյուջետային հայտում ներառելու համար:

Կառավարության այսօրվա որոշմամբ՝ առաջարկվում է սահմանել համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի մշակման, քննարկման և հաստատման կարգը, հայտերի ձևաչափը, գնահատման մեխանիզմները, ինչը հնարավորություն կտա սահմանել արդյունքային վերահսկողության ցուցանիշները յուրաքանաչյուր սուբվենցիոն հայտի համար, ծրագրերի իրականացումը և ֆինանսական միջոցների օգտագործումը կդարձնի ավելի թափանցիկ և վերահսկելի: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել ծրագրերի իրականացման համար համայնքների համաֆինանսավորման չափը՝ կախված ծրագրի ոլորտից և համայնքի աշխարհագրական դիրքից, հայտերի մշակման և ներկայացման պահանջները, միջգերատեսչական հանձնաժողովում հայտերի քննարկման և հաստատման գործընթացը։

Նախագիծը ներկայացնող տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով՝ պետությունը սուբվենցիա կտրամադրի համայնքային լսումներից և համայնքի կարծիքն ուսումնասիրելուց հետո։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Աղավնի Սուքիասյան