ԵԽԽՎ-ի համար շատ կարևոր էր, որ Հայաստանում ընտրություններն անցել են անթերի. Հովհաննես Իգիթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
16.11.2024 | 15:19
Не виноватая я, он сам пришел. մահացել է «Ադամանդե ձեռքը» հայտնի ֆիլմի դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի հետ

– Պարոն Իգիթյան, Դուք նաև ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ եք և նոր եք վերադարձել Ստրասբուրգից: Հայաստանին վերաբերող ի՞նչ հարցեր քննարկվեցին:

– Ստրասբուրգում, իհարկե, Հայաստանի հետ կապված հարցեր կային, բայց ուղղակի կապված էր մեկ հարց, որը շատ դրական ձևով է ներկայացվել: Դա Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների մասին զեկույցն էր: ԵԽԽՎ-ն դիտորդական իր առաքելությունն է ունեցել և մեր ընտրությունները շատ դրական ձևով է ներկայացրել: Այնտեղ եղել է նաև զեկույց Իտալիայի, Իսլանդիայի, Վրաստանի ընտրությունների և հանրաքվեների հետ կապված, պատկերացրեք՝ այս շարքում Հայաստանի զեկույցը միակն էր, որը համարվեց անթերի, առանց որևէ բացասական բանի կամ հորդորների: Եվրախորհուրդը միակ տեղն է, որտեղ ոչ թե պետությունները մրցում են՝ ով ինչքան առաջ կգնա, ով իր շահն ինչպես առաջ կտանի, այլ մրցում են ժողովրդավարության մակարդակով և, առաջին հերթին, ընտրությունների անցկացման ձևով և, իհարկե, մարդու իրավունքներով:

– Այդ կառույցում Հայաստանի պատվիրակությունը միշտ խնդիր ունի ոչ հայամետ զեկույցները չեզոքացնելու առումով: Նման խնդիրներ այս անգամ ծագե՞լ են:

– Ադրբեջանի դեմ առնվազն մեկ զեկույց է եղել՝ կապված լրագրողների ձերբակալության և հայտնի բլոգեր Հուսեյնովի հացադուլի հետ, բայց նույնիսկ այս իրավիճակում, երբ Ադրբեջանին քննարկում էին, որ իրենք չեն կարողանում ժողովրդավարական երկիր ստեղծել, էլ չեմ ասում՝ խոսքի ազատության և այլնի մասին, Ադրբեջանը փորձում էր որպես իրենց ժողովրդավարության խնդիրների պատճառ նշել փախստականների առկայությունը, տարածքի զավթումը և այլն: Ընդ որում, երբ այդպես խոսում էր Ադրբեջանի պատվիրակը, բոլորը մեզ էին նայում: Բոլորին թվում էր, որ հիմա մենք պետք է կռվենք, պայքարենք: Ինձ թվում է՝ մենք ճիշտ ռազմավարություն ենք ընտրել, մեր փոխարեն այլ երկրներ պատասխանեցին, և վերջում նաև մեր պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանն ունեցավ համապատասխան զեկույց, որտեղ Ադրբեջանին հորդորեց սովորել, եվրոպական երկրների ու նաև Հայաստանի փորձն ուսումնասիրել ժողովրդավարություն կառուցելու հարցում:

– Այս անգամ ի՞նչ վերաբերմունք զգացիք Եվրախորհրդում, հեղափոխությունից հետո ձևավորված խորհրդարանի առաջին պատվիրակությունն էր, որ գնում էր ԵԽԽՎ:

– Իհարկե՝ հեղափոխությունն իր դերակատարությունն ունեցավ, որովհետև այս ամիսների ընթացքում Հայաստանը եղել է բոլոր երկրների ուշադրության կենտրոնում և, առաջին հերթին, հենց ԵԽԽՎ-ի, եղել է առաջատար լրատվամիջոցների առաջին էջերում՝ դրական իմաստով: Եվ սա, իհարկե, դրական դեր կատարել է: Բայց, նորից եմ կրկնում, ԵԽԽՎ-ի համար շատ կարևոր էր այն հանգամանքը, որ Հայաստանում ընտրություններն անցել են անթերի՝ ազատ, արդար, թափանցիկ: Այս տարիների ընթացքում, երևի, առաջին անգամ ընտրողն իր բնակարանից մինչև քվեատուփը որևէ ձևով չի ճնշվել, չի ուղղորդվել:

– Անդրադառնանք նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ քիչ առաջ արած հայտարարությանը, որը վերաբերում է Արցախի հակամարտության լուծմանը, թե «մեր կառավարությունը Լեռնային Ղարաբաղի հարցում վարում է մի քաղաքականություն, որ նախկինում ոչ մի կառավարություն չի վարել, զուգահեռ և ընդհանրություն գտնել նախկին քաղաքականություննների հետ՝ կատարյալ մոլորություն է»: Ինչի՞ մասին է խոսքը: Այս կառավարությունն ի՞նչ քաղաքականություն է վարում:

– Նախ, եթե վերցնենք մի քանի արդեն բացահայտ հայտարարություններ, որոնք հայտնի են Մինսկի խմբին և, առաջին հերթին, Իլհամ Ալիևին, որ վարչապետը բանակցություններում ներկայացնում է Հայաստանը, և Հայաստանը պնդում է, որ առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է համաձայնի կամ չհամաձայնի այն առաջարկություններին, որոնք կան: Սա մեկ տարբերություն: Մենք ունեցել ենք ՀՀ ղեկավարներ, որոնք, հաշվի առնելով Արցախում նախկինում պաշտոն զբաղեցնելը, Ռոբերտ Քոչարյանի դեպքում՝ նախագահ, Սերժ Սարգսյանի դեպքում՝ պաշտպանության նախարար, նրանք Մինսկի խմբի կամ միջազգային հանրության կողմից ոչ միայն ընկալվում էին Լեռնային Ղարաբաղի շահերը ներկայացնող, այլ նաև իրենք այդպես էին իրենց ներկայացնում: Նրանք նստում էին միանգամից երկու աթոռների վրա: Դա սկսեց Ռոբերտ Քոչարյանը՝ դուրս մղելով Արցախը բանակցություններից: Երկրորդը լեգիտիմությունն է. ամենակարևորը՝ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ է: Մեր բոլոր երեք նախագահների խնդիրը միջազգային հարթակներում եղել է լեգիտիմության պակասը:

– Լեգիտիմությունն ավելի ամուր դիրքե՞ր է տալիս Հայաստանին, հայկական կողմին բանակցային գործընթացում:

– Իհարկե՛: Անհամեմատելի ուժեղ դիրքեր, որովհետև քո մեջքին կա ժողովուրդ, և դու այնտեղ խոսում ես ժողովրդի անունից:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Արմինե Ավետյան