Դավիթ Բաբայանն արձագանքում է 2008 թ-ի Մարտի 1-ի դեպքերի ընթացքում հակառակորդի կողմից դիրքեր գրավելու մասին Շուշանյանի հայտարարությանը

Լուրեր

21.10.2026 | 16:57
Կառավարությունը ՀՀ տարածքից ոչինչ չի զիջել, գնացեք մտածեք, փորձեք հակափաստարկներ բերել․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 16:52
«Ուրատուն» տեղեկացված չի եղել ՀՖՖ-ի արտահերթ ժողով հրավիրելու նախաձեռնության մասին. ՀՖՖ-ն պատասխանել է
21.10.2026 | 16:46
Բաքուն Թուրքիայի 31 քաղաքացու, այդ թվում՝ իշխանական գործիչների, ներառել է անցանկալի անձանց ցուցակում և արգելել մուտքը երկիր
21.10.2026 | 16:35
Հայաստանը և Տաջիկստանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հարցեր
21.10.2026 | 16:32
ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջ չկա Ադրբեջանի կողմից, կա նախապայման․ Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 16:23
Պուտինը Ուիթկոֆին հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ դիզելային գործարքի շրջանակում առաջին լցանավերը կմեկնեն երկու-երեք օրից
21.10.2026 | 16:11
Ռուսական երկաթուղիների ներկայացուցիչների հետ 3 ամսում լուծումներ գտնելու պայմանավորվածություն կա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 16:00
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 15:59
ԵՄ-ն մերժել է Թուրքիա-Լիբիա ծովային համաձայնագիրը՝ այն «անվավեր» անվանելով
21.10.2026 | 15:55
Ուիթկոֆը Պուտինին առաջարկել է դիտարկել Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսումը
21.10.2026 | 15:52
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը դրական եզրակացություն ստացավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
21.10.2026 | 15:51
Հոկտեմբերի 22-ին սպասվում են հորդառատ անձրևներ․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
21.10.2026 | 15:40
Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան․ ովքե՞ր են պայքարում համայնքային իշխանության համար
21.10.2026 | 15:30
Պուտինի հետ Թրամփի գործարքը կհարվածի Վաշինգտոնի դիրքերին․ Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 15:21
France Football-ն ընտրում է «Բոլոր ժամանակների Ոսկե գնդակի» դափնեկրին
Բոլորը

Մարտի 1-ի արյունալի դեպքերի ժամանակ առաջնագիծը դատարկելու հետևանքով հակառակորդի կողմից մարտական դիրքեր են գրավվել, հայկական կողմը մեծ ջանքերի գնով է դրանք հետ բերել: Այսօր Factor.am-ի եթերում հայտարարել է «Մարտի 1-ի» գործով մի շարք նախկին դատապարտյալների պաշտպան, փաստաբան Մուշեղ Շուշանյանը:

«Ինձ հայտնի է, որ մարտական դիրքեր են գրավվել հակառակորդի կողմից և մեծ ջանքեր են պահանջվել դրանք հետ բերելու համար։ Եթե չեմ սխալվում, էնտեղ զոհերի մասին կարող է խոսք լինել»,- ասել է փաստաբանը:

Այս հայտարարության առնչությամբ Factor.am-ը փորձեց պարզաբանում ստանալ Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանից:
«Որքան ես եմ հիշում, այն ժամանակ հակառակորդը որևէ դիրք չի գրավել: Այդ տեղեկություններն ինձ ծանոթ չեն, առավելևս ՝ դիրքերի գրավման հետ կապված, այդպիսի բան չի եղել: Չեմ հիշում նման բան»,- ասաց Դավիթ Բաբայանը:
Մեր հարցին՝ անգամ հնարավոր զոհի մասին է նշվել, Արցախի նախագահի խոսնակը շեշտեց. «Եթե անգամ զոհ եղել է, ապա դա գուցե համընկել է, որովհետև Ադրբեջանն ամեն օր էլ կրակում է, բայց դա կապված չի եղել Մարտի 1-ի հետ: Կրկնում եմ՝ ես չեմ հիշում, որ 2008 թվականին Ադրբեջանն ինչ-որ դիրք է գրավել, առհասարակ իրենք ոչ մի դիրք չեն գրավել՝ ապրիլյան պատերազմից բացի»:

Փորձեցինք պարզաբանում ստանալ նաև ՀՀ պաշտպանության նախարարությունից, սակայն ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանն ասաց՝ մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները կտրվեն միայն գրավոր հարցում ուղարկելու դեպքում։ Factor.am-ը հրավոր հարցմամբ կփորձի ստանալ այս կարեւոր հարցի պատասխանը նաեւ ՀՀ ՊՆ-ից։

Շողիկ Գալստյան