Հայաստանը Չինաստանի ռազմավարական գործընկերն է և պատրաստ ենք նոր մակարդակի բարձրացնելու երկկողմ փոխշահավետ համագործակցությունը. դեսպանը՝ Ա. Միզոյանին

Լուրեր

20.05.2026 | 16:56
Դիմել եմ ՌԴ դեսպանատուն պարզաբանում ստանալու համար. Նարեկ Կարապետյանը` ՌԴ քաղաքացի լինելը հերքում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 16:48
ԲՀԿ անդամների հրատապ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 16:45
ԱՄՆ-ը և Իսրայելը պատրաստվում էին Իրանում իշխանության բերել նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին. NYT
20.05.2026 | 16:40
Քաղհասարկությունը Արթուր Օսիպյանի հետապնդումը անհիմն ու քաղաքականապես մոտիվացված է համարում
20.05.2026 | 16:30
ՀՀ-ում բանտարկությունների զգալի աճ է գրանցվել. Եվրոպայի խորհրդի զեկույցը
20.05.2026 | 16:28
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը Քասախում․ ՈւՂԻՂ
20.05.2026 | 16:25
Ամառը սկսվում է սառը սուրճից․ իսկ եթե այն նաև բոնուսնե՞ր է բերում․ Idram&IDBank
20.05.2026 | 16:21
«Հեռախոսով էդքան փողի անունը կտաք, որ ի՞նչ»․ ՀԿԿ-ն ԱԹՍ-ով գաղտնալսում է իրականացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 16:17
Գվարդիոլան մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու մասին լուրերը
20.05.2026 | 16:09
Արտագաղթի մասին խոսակցություններն առարկայազուրկ են. Արփինե Սարգսյան
20.05.2026 | 16:01
Պոդոլյակը հայտնել է՝ երբ կարող են Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացվել
20.05.2026 | 15:55
«Բոլորին դեմ եմ»-ը թան ու մածուն է բաժանել ընդդեմ «ատելության թույնի»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 15:51
Փորձում ենք մերժումների քանակը նվազեցնել. ԵՀ պաշտոնյան՝ հայաստանցիներին տրվող վիզաների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 15:40
Նաիր Թիկնիզյանը ճանաչվել է Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպան
20.05.2026 | 15:38
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի աջակիցների ակցիան ԱԱԾ-ի շենքի մոտ․ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 30-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության  արտակարգ եւ լիազոր դեսպան  Թիան  Էրլունին. տեղեկացնում են  ՀՀ ԱԺ լրատվական վարչությունից:

Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է երկու ժողովուրդների միջեւ բարեկամական կապերին ու պատմականորեն ձեւավորված հարաբերություններին, որոնք գալիս են դեռեւս Մեծ մետաքսի ճանապարհի ժամանակաշրջանից: Ազգային ժողովի նախագահը փաստել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո հայ-չինական կապերը դինամիկ զարգացել են բոլոր ոլորտներում:

Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ դեսպանի գործունեությունը` ուղղված երկու երկրների հարաբերություննների զարգացմանն ու խորացմանը  շարունակական կլինի:

Երկկողմ հարաբերությունների առավել սերտացման գործում Ազգային ժողովի նախագահը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը: Անդրադառնալով օրենսդիր մարմնում բարեկամական խմբերի ձեւավորմանը` Արարատ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ վերջիններիս փոխայցերի եւ ակտիվ համագործակցության շնորհիվ հայ-չինական հարաբերությունները կարձանագրեն  զարգացման նոր արդյունքներ:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի մասին` խորհրդարանի ղեկավարն  այս հարցում կարեւորել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հավասարակշռված դիրքորոշումը` նշելով, որ Հայաստանի համար   հիմնախնդրի խաղաղ ճանապարհով կարգավորումը կենսական նշանակություն  ունի:

ՀՀ-ում Չինաստանի դեսպան Թիան Էրլունը, շնորհավորելով  Արարատ Միրզոյանին  խորհրդարանի ղեկավար  ընտրվելու առթիվ,  մաղթել է  բեղմնավոր աշխատանք:

Դեսպանը բարձր է գնահատել բարեկամ երկրների խորհրդարանների սերտ  համագործակցությունն ու փոխայցերը:

Թիան Էրլունը նշել է, որ Հայաստանը Չինաստանի ռազմավարական գործընկերն է եւ իրենք պատրաստ են ջանքեր ներդնել խորացնելու եւ նոր մակարդակի բարձրացնելու երկկողմ փոխշահավետ համագործակցությունը բոլոր ուղղություններով:

Խոսելով տարածաշրջանային խնդիրներից` դեսպանը հույս  է հայտնել, որ ԼՂ  հակամարտությունը կլուծվի խաղաղ բանակցային ճանապարհով: Կողմերը կարեւորել են  համագործակցությունը մշակութային, կրթական, առեւտրատնտեսական, հումանիտար ոլորտներում` գոհունակությամբ արձանագրելով երկու երկրների միջեւ գրանցված առեւտրաշրջանառության ծավալի ավելացման փաստը: