Կնախատեսվի կասեցման սանկցիա մետաղական հանքարդյունաբերության ոլորտում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.07.2026 | 01:00
ԱԱ-2026. Իսպանիան վստահ հաղթեց և 1/8 եզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 00:21
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը պարտվեց Նորվեգիային
02.07.2026 | 23:29
Կալանավորվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
02.07.2026 | 23:19
ԵԱԶԲ-ն կաջակցի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական հզորությունների ընդլայնման ծրագրին
02.07.2026 | 23:02
Կառավարությունը հաստատել է ջերմատնային տնտեսությունների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը
02.07.2026 | 22:50
Հաստատվել է ՀՀ 2027-2029 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը
02.07.2026 | 22:37
Վթարային ջրանջատում` Արարատի մարզում
02.07.2026 | 22:19
Վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքը կպահպանվի երկու տարի՝ 1 տարվա փոխարեն
02.07.2026 | 22:04
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.07.2026 | 21:50
Տնտեսվարողներին հուլիսին էլ կտրամադրվի աջակցություն՝ արտահանման հետ կապված խնդիրները մեղմելու նպատակով. ընդլայնվել է ապրանքների ցանկը
02.07.2026 | 21:36
BP-ն Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի կառավարումը փոխանցել է ադրբեջանական SOCAR-ին
02.07.2026 | 21:25
Հավանաբար գործ է ունեցել, բացառում եմ, որ նեղացել է. Խաչատրյանը` Հովհաննիսյանի հեռանալու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 21:15
Ընտրակաշառքից մինչև պետական դավաճանության մեղադրանքներ․ քաղհալածյա՞լ են ընդդիմության դեմքերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատժամիջոցներ է կիրառում ՀՀ-ի դեմ, ԵՄ-ն իր պարտքը կատարեց՝ բացեց շուկան, որ բարդ իրավիճակից դուրս գանք․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 20:51
Ադրբեջանն ուսումնասիրում է ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի գործողություններին մասնակցելու հնարավորությունը․ Զաքիր Հասանով
Բոլորը

Հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների իրական սեփականատերերին ի հայտ բերելու ուղղությամբ Հայաստանը սկսել է իրականացնել աշխատանքներ։ ՀՀ կառավարության աշխատակազմի ներկայացուցիչ, «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության» քարտուղարության ղեկավար Լիլիա Շուշանյանի խոսքով՝ մշակվել են օրենսդրական փաթեթներ, որոնք հաստատվել են կառավարության նիստում և անհետաձգելի կերպով ուղարկվել են խորհրդարան։ Քվորում չլինելու պատճառով այն դեռևս չի ընդունվել։

Լիլիա Շուշանյանը հույս է հայտնում, որ նորընտիր խորհրդարանը կհաստատի օրենսդրական նախաձեռնությունը։ «Դրանից հետո մենք կունենանք իրական սեփականատերերի բացահայտման, հրապարակման օրենսդրություն, որը կիրառելուց հետո Պետռեգիստրում կստեղծվի բաց ռեգիստր։ Մինչ այս, իրական սեփականատերեր կարող էին համարվել նաև իրավաբանական անձինք, բայց մշակված ու դեռ չընդունված օրենսդրական փաթեթով իրական սեփականատեր է համարվում ֆիզիկական անձը»,- ասաց Լիլիա Շուշանյանը։

Նրա խոսքով՝ իրական սեփականատերերի հայտարարագիր ներկայացնողը պետք է ինքը պատասխանատվություն կրի դրա ճշտության համար: «Պատահական չէ, որ տվյալ ռեգիստրը պետք է բաց լինի հասարակության համար և շեշտը դրվելու է հանրային վերահսկողության վրա։ Մենք այդտեղ ներմուծել ենք բավականին արդյունավետ նոր սանկցիա ոլորտի համար, որը նախկինում չի եղել, դա թույլտվությունների կասեցումն է։ Մինչև այդ եղել է կամ զգուշացում, կամ թույլտվությունների դադարեցում։ Ներմուծելով կասեցման սանկցիան՝ մենք կկարողանանք պրակտիկ կիրառել սանկցիաները, որոնք ավելի զգալի կլինեն հանքարդյունահանողների համար»,- նշեց Լիլիա Շուշանյանը։

Նպատակ կա այս գործիքների համակցմամբ ունենալ իրական սեփականատերերի բացահայտման արդյունավետ համակարգ։

Ռոբերտ Անանյան