Կոմիտասի հոբելյանը ՅՈԻՆԵՍԿՕ-ի օրացույցում է․ նշվեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտի 4-ամյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.05.2026 | 13:33
Կասկածից դուրս է, որ խորհրդարան ենք անցնելու. Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 13:26
Մբապեն արձագանքել է «Ռեալի» երկրպագուների սուլոցներին
15.05.2026 | 13:18
Շուրջ 27 մլն դրամի վնաս՝ ջրային ռեսուրսին. ԲԸՏՄ-ն խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
15.05.2026 | 13:08
Խուզարկություններ՝ «Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակներում և «Համակցված կերերի» խանութում․ ՀԿԿ հայտարարությունը
15.05.2026 | 13:00
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ այլևս շատ համբերատար չի լինի
15.05.2026 | 12:53
Հայ հարձակվողը հաղթական դուբլ է գրանցել Շվեդիայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 12:49
Փաշինյանը դատի է տվել Կարապետյանին․ պահանջում է ուղիղ եթերով հերքել սնկերի վերաբերյալ հայտարարությունը
15.05.2026 | 12:43
Իսրայելն ու Լիբանանը «դրական» բանակցություններ են վարել Վաշինգտոնում
15.05.2026 | 12:34
Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը կալանավորվել է․ ՔԿ
15.05.2026 | 12:25
ՔՊ-ն 500 հազար դրամ է վճարել Փաշինյանին բանաստեղծության հեղինակային իրավունքի համար
15.05.2026 | 12:18
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների են փոխանակել՝ 205-ը 205-ի դիմաց
15.05.2026 | 12:10
ՀՀ-ում ասիական հանցավոր խմբավորում է բացահայտվել // Ադրբեջանով 14 վագոն ցորեն է գալիս ՀՀ․ ԼՈՒՐԵՐ
15.05.2026 | 12:04
Ադրբեջանական SOCAR-ը Վրաստանի նախկին փոխվարչապետին նշանակել է Italiana Petroli-ի ղեկավար
15.05.2026 | 11:55
«Նիկո՛լ, դավաճան» բղաված բլոգերը կալանավորվել է մեկ ամսով
15.05.2026 | 11:54
«Բոլորին դեմ եմ» կուսակցության քարոզարշավը Աջափնյակում. ՈՒՂԻՂ
Բոլորը

4 տարի առաջ այս օրը Կոմիտասի պանթեոնի հարակից տարածքում բացվեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտը։

Կոմիտասագիտության զարգացմանն ու Կոմիտասի ստեղծագործական ժառանգության հետազոտմանն ուղղված կառույցը, ըստ տնօրեն Նիկոլայ Կոստանդյանի, զարգանում է բացման առաջին իսկ օրվանից։

 «Բացման  օրվանից փորձել ենք տարբեր ուղղություններով զարգացնել կառույցը՝ գիտական, ցուցահանդեսային, կրթական, համերգային ծրագրերով ու նախաձեռնություններով։ Այժմ վստահ կարող ենք ասել, որ հիմք է դրվել, և թանգարանը կայացել է։ Բնականաբար, դեռ շատ անելիքներ կան»,- նշում է Նիկոլայ Կոստանդյանը։

Իրականացված հիշարժան քայլերից մեկը Կոմիտասի 150-ամյա հոբելյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում ընդգրկելն է։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովը դեռ երկու տարի առաջ է հայտ ներկայացրել։ Աջակից երկրներ գտնելու հարցում հանձնաժողովի անդամները երկար չեն մտածել. նախապատվությունը միանգամից Ֆրանսիային ու Գերմանիային են տվել, որտեղ վարդապետն ուսանել ու ստեղծագործել է։

Այդուհանդերձ, տարօրինակ խնդրի են բախվել։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնաժողովը նշել է, թե այս հարցում Թուրքիայի համաձայնությունն է պետք, քանի որ Կոմիտասն այնտեղ է ծնվել։

Առաջարկը միանգամից մերժել են՝ պատճառաբանելով, որ չեն ցանկանում Կոմիտասի հոբելյանը Թուրքիայի հետ ասոցացնել։ Մի քանի ամիս տևած բանակցությունների արդյունքում Կոմիտասի հոբելյանը, վերջապես, ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում է հայտնվել։

«Աշխատանքներն իսկապես երկար տևեցին, բայց այսօր մենք ունենք փաստացի գրանցված իրականություն. ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել է մեր դիրքորոշումը, և Կոմիտասի 150-ամյակը գրանցվել է օրացույցում»,- ընդգծում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը։

Առջևում Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառումներն են։ Տարվա կարևորագույն իրադարձությունը Կոմիտասին նվիրված գիտաժողովն է լինելու։

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Մհեր Նավոյանի խոսքով՝ դեռ գործնական հարցերի քննարկման փուլում են։ Գիտաժողովն աշնանը կանցկացվի՝ Բեռլինի Հումբոլտ համալսարանում՝ Կոմիտասի մայր բուհում։

Ընթացքում կուսումնասիրվեն նաև ֆրանսիական ու գերմանական արխիվներ։ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի 4-ամյակի կապակցությամբ այսօր թանգարանի բակում բացվեց Կոմիտասի քանդակը։ Հեղինակ Դավիթ Երևանցին նշում է, որ քանդակը ստեղծելիս հիմնվել է Կոմիտասի ազգային ակունքների վրա։

«Կոմիտասի կողքին մանչ եմ քանդակել, քանի որ մահից առաջ նա ասաց, որ երեխաներին պետք է ուշադրություն դարձնենք, նրանք մեր վաղվա լուսաբացն են»,- անկեղծացավ Դավիթ Երևանցին։

Ամբողջ տարվա ընթացքում թանգարան-ինստիտուտը պլանավորում է պահել կոմիտասյան շունչն ու նրան ներկայացնել որպես ժամանակակից հայ մշակույթի անբաժանելի մաս։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի Մելքոնյան