Որո՞նք են աշխարհի ամենակոռումպացված երկրները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
Բոլորը

Հրապարակվել են «Կոռուպցիայի ընկալման 2018 թվականի համաթվի արդյունքները»։ Հունվարի 29-ին հրավիրված ասուլիսում «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանը նշեց, որ ամեն տարի միջազգային կազմակերպությունն իրականացնում է հետազոտություն, որի նպատակն է պարզել կոռուպցիայի և այլ երևույթների միջև կապը։ Ըստ Հոկտանյանի՝  այդպիսի մի հետազոտություն էլ արվել է մամուլի ազատության և կոռուպցիայի միջև կապի վերաբերյալ, իսկ այս տարի ուսումնասիրվել է ժողովրդավարության և կոռուպցիայի միջև կապը։

««Ինչպես է կոռուպցիան թուլացնում ժողովրդավարությունը» վերնագրով ուսումնասիրությունից տեսնում ենք, որ առավել մաքուր երկրները, որպես կանոն, ժողովրդավարական պետություններն են։ Առաջին տեղում, ինչպես նախորդ տարի, շարունակում է մնալ Դանիան՝ 88 համաթվով։ Ասեմ, որ համաթիվը ներկայացված է 0-100 միավորանոց սանդղակով, որտեղ 0 միավոր ստանում են բացարձակ կոռումպացված երկրները, 100՝ բացարձակ մաքուր երկրները: Սակայն բացարձակ մաքուր երկրներ չկան։ Նույն Դանիան, որն առավել բարձր ցուցանիշն ունի, ներքաշված է եղել Ադրբեջանի հետ փողերի լվացման պատմությունների մեջ: Ցուցակում հաջորդը Նոր Զելանդիան է, որին հետևում են Ֆինլանդիան, Սինգապուրը, Շվեդիան և Շվեցարիան՝ 85-ական միավորով։ Այս ցանկում միակ ոչ ժողովրդավարական երկիրը Սինգապուրն է, որը, սակայն, աշխարհում 3-րդ տնտեսապես ազատ երկիրն է։ Ամենավատ վիճակում շարունակում են մնալ այն երկրները, որտեղ կոնֆլիկտներ, ավտորիտար վարչակարգեր են՝ Սոմալի, Սիրիա, Հարավային Սուդան, Եմեն և այլն»,-հետազոտության արդյունքները ներկայացրեց Վարուժան Հոկտանյանը։

Նրա խոսքով՝ տարածաշրջանում ամենամաքուրը 66 համաթվով Արևմտյան Եվրոպան է, Եվրոպական միությունը, ամենակոռումպացվածը՝ Անդրսահարյան Աֆրիկան՝ 32 համաթվով, որին հաջորդում են Արևելյան Եվրոպան և Կենտրոնական Ասիան. այս տարածաշրջանի մեջ է մտնում Հայաստանը։

«Լրիվ դեմոկրատական երկրներում կոռուպցիայի ընկալման համաթիվը միջինը 75-ն է, թերություններով ժողովրդավարական պետություններում՝ 49, կիսադեմոկրատականներում՝ 34, իսկ ավտորիտար վարչակարգեր ունեցող պետություններում՝ 30»,- նշեց Վարուժան Հոկտանյանը։

Նա ներկայացրեց նաև այն չորս հիմնական առաջարկները, որոնք արվել են կոռուպցիան նվազեցնելու հետ կապված:

«Ուժեղացնել ինստիտուտները և ապահովել զսպման մեխանիզմները, վերացնել օրենսդրության և դրա կիրարկման բացերը, օժտել քաղաքացիներին ավելի մեծ հնարավորություններով, որ նրանք մասնակցեն կառավարման գործընթացներին, ապահովել լրագրողների ազատությունը, որպեսզի կարողանան ազատ գործել, մանավանդ, երբ խոսքը կոռուպցիոն հանցագործությունների մասին է»,-ասաց Վարուժան Հոկտանյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Աղավնի Սուքիասյան