Մենք աշխատում ենք խաղաղության համար, բայց մեր վճռականությունը չպետք է հարցականի տակ դրվի. ԱԳ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Մենք աշխատում ենք խաղաղության համար, բայց մեր վճռականությունը չպետք է հարցականի տակ դրվի: Հունվարի 28-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Մենք սա շատ հստակ ենք դնում: Չի նշանակում, որ մենք կորցրել ենք վճռականությունը, նշանակում է, որ խաղաղությանն այլընտրանք չկա: Խաղաղությանն այլընտրանքը կատաստրոֆա է»,- հավելեց նա:

Անդրադառնալով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին հայտարարությանը, նախարարը հիշեցրեց, որ նման հայտարարություններ այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի կողմից բազմիցս են եղել:

«Ես ձեզ վստահեցնում եմ, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից միշտ եղել է նման դիրքորոշում, որպեսզի ինքն էլ նպաստի խաղաղությանը, նպաստի այս գործընթացին, այնքանով, որ անվերապահ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության շրջանակում բանակցություններին»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը:

Ինչ վերաբերում է ժողովուրդներին խաղաղությանը պատրաստելուն, ԱԳ նախարարի խոսքով՝ այստեղ տարբեր բանաձևեր կան. «Ես չեմ կարող ձեզ ասել, որ հիմա մենք ունենք հստակ ձևավորված բանաձևեր, թե ինչպես դա իրականացնել: Բայց որ սա սկզբունք է, որն անհրաժեշտ է զարգացնել, միանշանակ է»:

Զոհրաբ Մնացականյանը վստահեցրեց, որ ամեն ինչ անում են բաց և թափանցիկ, թեեև որոշակի գաղտնիություն բանակցային գործընթացը, այնուամենայնիվ, պարունակում է: «Կա որոշ կոնֆիդենցիալության շրջանակ, որը տրամաբանական է, որովհետև բանակցությունների, հարց էությունն այդպիսին է: Բայց չկա որևէ բան, որ մենք շարժվենք առաջ և հասարակությանը տեղյակ չպահենք: Այսինքն՝ ինչ-որ թղթեր կան, որոնք գաղտնի ինչ-որ բաներ… Խնդրում եմ…»,- նշեց նա:

ԱԳ նախարարը համաձայն չէ մեկնաբանություններին, թե այն, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն արդեն մի քանի անգամ է՝ հանդիպում են առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, որոշակի շեղում է Մինսկի խմբի ձևաչափից. «Հանդիպումները եղել են հանպատրաստից, առիթը եղել է այն, որ երկու ղեկավարները եղել են նույն վայրում տարբեր միջոցառումների ժամանակ: Եվ սա ողջունելի է, որովհետև սա առիթ է եղել նրանց համար՝ միմյանց ճանաչելու, միմյանց զգալու, միմյանց հետ փոխանակելու տեսլականները: Դա հնարավորություն է տալիս ավելի լավ աշխատել հարցերի շուրջ»:

 

Մանրամասները՝ տեսանյութում