Դատական հայց՝ ընդդեմ ՊԵԿ-ի․ ո՞ւմ շահերին է «խփում» գործարարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.03.2026 | 19:20
Զորահանդես հաղթող պետությունն է անում․ կորուստներ և զոհեր բերած իշխանության կողմից կազմակերպելը հարցեր է առաջացնում․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 19:10
Անի Սամսոնյանին հետամտելու դեպքով նախաքննությունն ավարտվել է. մեղադրյալը տնային կալանքի տակ է
30.03.2026 | 18:55
Հայաստանի Մ-19 հավաքականը տպավորիչ հաղթանակ տարավ՝ 9։0․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 18:45
Ինչպես է պատերազմն ազդել Իրանից ՀՀ մուտք գործողների թվի վրա
30.03.2026 | 18:37
ԵՄ-ն քննարկում է քվեարկության համակարգը փոխելու տարբերակները, եթե Օրբանը հաղթի Հունգարիայի ընտրություններում. Politico
30.03.2026 | 18:28
Ալեքսանդր Գլեբ․ Հայաստանի հավաքականը խաղամակարդակով զիջում է Բելառուսին
30.03.2026 | 18:19
Իսրայելը հարվածել է Թեհրանում ԻՀՊԿ-ի հետ կապված համալսարանին
30.03.2026 | 18:10
ԿԿՀ-ն Փաշինյանի պահվածքն է ուսումնասիրում // Խուզարկել են «Մեր ձևով»-ի գրասենյակը․ ԼՈՒՐԵՐ
30.03.2026 | 18:00
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Լիտվայի Սեյմասի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը
30.03.2026 | 17:52
Թրամփը սպառնում է պայթեցնել Իրանի բոլոր էլեկտրակայաններն ու նավթահորերը, ինչպես նաև Խարգ կղզին
30.03.2026 | 17:44
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկային քաղաքականության բարեփոխումներին ուղղված հարցեր
30.03.2026 | 17:35
Թայգեր Վուդսն ազատ է արձակվել գրավի դիմաց․ լեգենդար գոլֆիստին մեղադրանքներ են առաջադրվել
30.03.2026 | 17:26
«Ախպեր, հեռախոսով էդ ձև բան մի խոսա», «Օրը 20 հազար ա, փողն էլ էս գլխից»․ ՀԿԿ-ի բացահայտումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 17:17
Ընտրակաշառք՝ աշխատավարձի տեսքով. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակել․ «Էդ 180 հոգին ես կտամ ուրիշին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 17:05
«Ուժեղ Հայաստան»-ից արձագանքել են ՀԿԿ-ի՝ ընտրակաշառքի մասին հրապարակմանը
Բոլորը

Գործարարն ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի․ 5 ամիս պետական կառույցների դռները թակելուց հետո Արվին Նազարյանն այլ ելք չի ունեցել, քան իրավունքների պաշտպանության հայցով դիմել դատարան։ 2018-ի օգոստոսից գործարարը չի կարողանում մաքսազերծել Իրանից ներկրվող 47 տոննա զանգվածով ցեմենտը։

«Դիմեցինք ՊԵԿ-ին մաքսազերծելու համար, մերժեցին ինվոյսային գնով մաքսազերծել։ Առաջարկեցին գործարքն անել մաքսային արժեքով, որը 1 տոննայի համար գինը դրված է 200 դոլար, ինչի համար պիտի վճարենք 47 դոլար 20 ցենտ, էն դեպքում, երբ առքի դեպքում 17 դոլար ա»,- Factor.am-ի հետ զրույցում պատմում է Արվին Նազարյանը։

Գործարարը մերժել է ՊԵԿ-ի առաջարկը։ Արվին Նազարյանի խոսքով՝ 1 տոննայի մաքսազերծման համար առաջարկվող գինը վնասաբեր է։ Ինչպիսի՞ հիմք ունի այսպիսի հաշվարկն այն դեպքում, երբ ցեմենտի շուկայական գինը 1 տոննայի համար մոտավորապես  55 000 դրամ է։ Բազմաթիվ դիմում-բողոքներից հետո գործարարին հրավիրել են Պետական եկամուտների կոմիտե, որտեղ պաշտոնյաների հետ հանդիպումն ավարտվել է անարդյունք:

«Խոսակցությունը սենց էր՝ բա ընդեղ 2000 աշխատող կա, եթե թողնենք դուք ներմուծեք, նրանք անգործ են մնալու, մեր ցեմենտի զավոդը փակվելու ա։ Դա մեր խնդիրը չի։ Արհեստականորեն ՊԵԿԸ-ը չի թույլատրում մենք ներմուծենք ապրանքը, էլի ա ներմուծվում, բայց ինչի՞ համար 47 դոլար 20 ցենտ մուծես։ Ինչ ա թե մի քանի հոգի պիտի գերշահույթ ստանան, կամ իրենց գինը թելադրեն, ՊԵԿ-ն իրենց կողքը կանգնել ա»,- նշում է գործարարը։

Արվին Նազարյանը համոզված է, որ կառավարությունը պաշտպանում է կոնկրետ շրջանակների շահեր «Ինձ թվում ա՝ ինչ-որ անձանց ուզում են օգնեն, թե չէ ի՞նչ խնդիր կար, թող ներմուծեինք։ Զանգում ես կառավարության թեժ գիծ, մի հոգի վերցնում, ասում ա ոչ մեկ չկա ձեր հարցին պատասխանող, ես անձամբ մի 10 անգամ զանգել եմ էդ օրերին։ Շատ տեղեր ենք հետաքրքրվել, ում հետ խոսել ենք միանգամից՝ քաղաքական որոշում ա, բայց ի՞նչ քաղաքական որոշում ա։ Ի՞նչ էր տալիս մեզ՝ քաղաքական որոշում ա, որ ցեմենտը Հայաստանում պիտի լինի 60 000 դրամ»։

Դատարանում Արվին Նազարյանի շահերը ներկայացնող փաստաբան Արմեն Հարությունյանը պնդում է՝ մաքսային մարմինները խախտում են օրենքը, երբ գործարարին առաջարկում են ապրանքը մաքսազերծել հսկիչ գներով, և ոչ՝ ինվոյսով: «Չկա որևէ հիմք՝ մերժելու ձեռքբերման ինվոյսային գնով մաքսազերծում իրականացնելու համար։ Մերժման համար անհրաժեշտ է, որ մաքսային մարմինը օրենսդրական հիմքերի առկայությամբ համարի, որ ներկայացված տվյալները ոչ արժանահավատ են։ Մեզ մաքսային մարմինները չեն ներկայացրել, թե որն ա անարժանահավատ»,- ասում է փաստաբանը։

Մաքսային մարմինների գործողությունները դատարանում վիճարկող գործարարի շահերի ներկայացուցիչը վստահ է՝ դատարանը որոշում է կայացնելու հօգուտ իրենց և ցեմենտն ի վերջո մաքսազերծվելու է ինվոյսային արժեքով: «Գործ ունենք պետական մարմնի հետ, որը պետք է հիմնավորի, ապացուցի իր գործողությունների օրիանականությունը։ Մինչ այս պահը որևէ հիմք չի ներկայացվել մեզ, որ այս հիմքով չեք կարող այս մեթոդը կիրառել։ ներկայացված գրություններն ու պատճառաբանությունը, որ ներկայացվել է, միանշանակ չեն բխում օրենքից»,- ասում է փաստաբան Արմեն Հարությունյանը։

Մինչ ցեմենտը մաքսատանը կմնա պահեստավորված, իսկ դատական մարմինը կսկի հայցի քննությունը, Արվին Նազարյանն այս պահին էլ ֆինանսական կորուստներ է կրում․ «Մոտավորապես 2 միլիոն դրամ պահեստի փող պիտի տամ, որը ցեմենտի ինքնարժեքից ահագին բարձր ա, տուժում ենք ահագին, կարող ա արդեն ապրանքը փչացած լինի պահեստում խոնավությունից»։

Factor.am-ը հարցի պարզաբանման խնդրանքով դիմեց Պետական եկամուտների կոմիտե։ Այստեղ նախ խոստացան մեկնաբանել հարցը, ապա հաջորդ օրը հայտնեցին, որ այս պահին ասելիք չունեն և թեմայի շուրջ պարզաբանումներ կներկայացնեն առաջիկայում։

Ռոբերտ Անանյան