«Չեմ կարծում, որ Արա Զոհրաբյանը կցանկանար նման տեքստ ստորագրել». Երվանդ Վարոսյանը` փաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտարարության մասին

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Փաստաբանների պալատի և Դատական դեպարտամենտնի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը որևէ նոր բան չի պարունակում: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ նշելով, որ այդ համատեղ հայտարարությունն իր մեջ առաջին հերթին պարունակում է այն, ինչ կարգադրիչներն էին ասում փաստաբաններին խուզարկելիս:

Հիշեցնենք՝ երեկ Փաստաբանների պալատը և Դատական դեպարտամենտը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասվում է. «Մինչև հատուկ սարքավորումներ ձեռք բերելը փաստաբանների և նրանց իրերի հետ կապված զննությունը դատական այն գործերով, որոնց ժամանակ անհրաժեշտություն է առաջանալու ապահովել դատավարության մասնակիցների և դատարանում գտնվող այլ անձանց կյանքի և առողջության պաշտպանութունը, որպես կանոն, իրականացվելու է հետևյալ կերպ՝ եթե մետաղորսիչը ազդանշան է տալիս փաստաբանի կամ նրա մոտ առկա իրերի զննության ժամանակ, ապա փաստաբանին առաջարկվում է հատուկ առանձնացված պահարանում թողնել մետաղական իրերը և կրկին մետաղորսիչով զննվել, եթե կրկին մետաղորսիչը փաստաբանի կամ նրա մոտ առկա իրերի զննության ժամանակ ազդանշան է տալիս, ապա փաստաբանի մոտ առկա իրերի պարունակությունը զննելու դեպքում (եթե փաստաբանը համաձայնվել է անձամբ ցույց տալ պարունակությունը՝ առանց փաստաթղթերի բովանդակությունը բացահայտելու) զննությունը կատարվելու է առանձին սենյակում՝ համապատասխան սեռի դատական կարգադրիչի (փաստաբանի պահանջի դեպքում նաև նրա կողմից այդ պահին հրավիրած ընթերակայի) մասնակցությամբ՝ արդյունքների վերաբերյալ կազմելով արձանագրություն երկու օրինակից (մեկ օրինակը հանձնելով փաստաբանին), դատական կարգադրիչները փաստաբանի պայուսակը կամ այլ իրը զննելու դեպքում՝ ինչպես նախկինում, այնպես էլ հետայսու ինքնուրույն որոնողական գործողություններ չեն կատարելու և որևէ փաստաթղթի բովանդակությանը չեն ծանոթանալու»։

«Այդ հայտարարությունն իրավական առումով իրենից որևէ բան չի ներկայացնում, ես չեմ էլ հասկանում՝ ինչու է այն ստորագրվել և հրապարակվել: Այն իր մեջ պարունակում է կարգավորումներ, որոնք օրենքի և տրամաբանության հետ ոչ մի առնչություն չունեն»,- ընդգծեց Երվանդ Վարոսյանը՝ պնդելով, որ հայտարարության տեքստը որոշվել է մեկ անձի` Դատական դեպարտամենտի ղեկավարի ցանկությամբ:

«Չեմ կարծում՝ Արա Զոհրաբյանը կցանկանար նման տեքստ ստորագրել»: Վարոսյանի խոսքով՝ որևէ մեկը չցանկացավ հարցը լուծել այնպես, ինչպես օրենքն է նախատեսում, այն է՝ խուզարկությունն արգելված է և վերջ:

«Խուզարկել մեկ ընթերակայով, կես ընթերակայով, առանձին սենյակում, թե երկու սենյականոց տարածքում իմաստը միևնույն է չեմ հասկանում: Առհասարակ շատ լավ կլիներ, որ այդ հայտարարությունը չլիներ»,- շարունակեց Վարոսյանը:

Փաստաբանի համոզմամբ՝ ձեռք բերված հայտարարությունը շարունակելու է տապալել դատական գործընթացը:

«Այս ամենը փաստաբաններին նվաստացնելու միտում է հետապնդում, որովհետև այլ բացատրություն չեմ գտնում: Նախորդ օրը փաստաբան Արայիկ Պապիկյանը համաձայնեց խուզարկվել և բոլորի համար պարզ դարձավ, որ ազդանշանի պատճառը գրիչն էր»,- եզրափակեց փաստաբանը:

Շողիկ Գալստյան