Գլխավոր դատախազությունում քննարկել են կալանավորման օրինականությանը վերաբերող հարցեր

Լուրեր

15.10.2026 | 15:59
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ձմեռային զորակոչը
15.10.2026 | 15:50
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Starlink համակարգերի աշխատանքի լիովին վերականգնման մասին
15.10.2026 | 15:41
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի զարգացման համար․Տոկաև
15.10.2026 | 15:30
Սամվել Թադևոսյանը՝ «Golden Globes»-ի Beacon Award մրցանակակիր
15.10.2026 | 15:19
Մասուդ Փեզեշքիանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
15.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ COP-ին Ադրբեջանի մասնակցության մասին//Սիսիայում հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ ԼՈՒՐԵՐ
15.10.2026 | 15:07
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
15.10.2026 | 15:04
Իսրայելի նախագահը Թուրքիայի օդային տարածքի արգելքը շրջանցելու համար Բաքու է մեկնել AZAL-ի չվերթով՝ անցնելով նաև ՀՀ տարածքով
15.10.2026 | 14:55
Սամվել Կարապետյանը դատի է տվել Արկադի Վարդանյանին․ պահանջում է ներողություն խնդրել և 1 մլն դրամ փոխհատուցում վճարել
15.10.2026 | 14:47
Պակիստանում դպրոցի տանիքի փլուզման հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել, այդ թվում՝ աշակերտներ
15.10.2026 | 14:39
Այո, դեմարշ է. Փաշինյանը` Բելառուս չմեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 14:30
«ՀՀ վարչապետը հայտարարել էր՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», նախկին նախագահները չեն ստացել արժանի պատիժը»․ Ալիևի հերթական հակահայկական հայտարարությունները
15.10.2026 | 14:22
Երեք ամսից ՌԴ-ն կասի` երկաթուղում ներդրում անո՞ւմ է, թե՞ ոչ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 14:13
Շվեյցարիան աջակցում է ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին. Իգնասիո Կասիս
15.10.2026 | 14:04
Արծվաշենը տեղաշարժվում, մոտեցվում է. մի քիչ աջ, մի քիչ ձախ տանելով, պատկերացրեցի՞ք՝ ինչ եմ ասում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օգոստոսի 4-ին դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում քննարկվել են խափանման միջոց կալանավորման օրինականության և հիմնավորվածության, հակընդդեմ հարցման իրավունքի ապահովման գործնական խնդիրները, տեղեկացնում են գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:

Ըստ աղբյուրի, հուլիսի 3-ին դատախազության օրվան նվիրված հանդիսավոր նիստում հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից իրավապահ գործունեության ընթացքում նշված հիմնարար կոնվենցիոնալ իրավունքների ապահովման առանձնահատուկ կարևորությունն ընդգծելուց հետո  ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խմբերի կողմից նախորդ մեկ ամսվա ընթացքում ուսումնասիրվել և վեր են հանվել այս ոլորտում առկա գործնական խնդիրները և առաջարկվել հստակ  լուծումներ:

Ուսումնասիրության շրջանակներում վերլուծվել են ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի վերաբերյալ ՄԻԵԴ ձևավորած նախադեպային իրավունքը և ներպետական իրավական կարգավորումները:

Հատուկ ուշադրության և վերլուծության են արժանացել Հայաստանի դեմ գործերով ՄԻԵԴ վճիռներում արձանագրված իրավիճակներն ու խախտումները՝ փաստելով, որ դրանք հետևանք են նաև կալանավորման հիմքերի պարզմանն ու հիմնավորմանն ուղղված բավարար միջոցներ չձեռնարկելու, ինչպես նաև նման փաստական տվյալների տիրապետելու դեպքում, անհետևողականության կամ չիմացության պատճառով խափանման միջոց կալանավորում կիրառելու բավարար հիմքերի ակնհայտ առկայության պայմաններում քննիչի կողմից դրանք միջնորդության մեջ չարտացոլելու և չվերլուծելու:

Մանրամասն վերլուծվել են Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ իր դեմ ցուցմունք տված անձանց հակընդդեմ հարցման ենթարկելու իրավունքի՝ եվրոպական դատարանի կողմից Հայաստանի դեմ կայացված վճռներում արձանագրված խախտումների պատճառները: Հատուկ կարևորվել է վկաներին դատարան ներկայացնելու ուղղությամբ պատշաճ ջանասիրություն ցուցաբերելու և որպես նշված իրավունքի ապահովմանն ուղղված լրացուցիչ երաշխիք՝ դատավարության ավելի վաղ փուլերում դրա իրացման անհրաժեշտությունը:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն առանձնահատուկ կարևորել է վեր հանված խնդիրների և ՄԻԵԴ ձևավորած չափանիշների համադրությամբ սահմանված կառուցակարգերի անշեղ պահպանման անհրաժեշտությունը՝ արձանագրելով դրանց խախտման դեպքում իրավասու պաշտոնատար անձանց պատասխանատվության անխուսափելիությունը:

Կոլեգիայի նիստին մասնակցել և քննարկված հարցերի շուրջ դիտարկումներով հանդես են եկել նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը, ՀՀ ոստիկանության, Քննչական կոմիտեի, Հատուկ քննչական ծառայության, Ազգային անվտանգության ծառայության և Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները:

Նշվում է, որ ՀՀ դատախազության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում կազմված ուղեցույցները կուղարկվեն քննություն իրականացնող համապատասխան մարմիններ և կտեղադրվեն ՀՀ դատախազության պաշտոնական կայքում: