ՀՀ կառավարությունը գերմանական Scholz AG ընկերությանը 3600 եվրո կվճարի․ ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել

Լուրեր

10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Բոլորը

2010թ. մարտի 19-ին գերմանական Scholz AG ընկերությունը Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների կոնվենցիայի 34-րդ հոդվածի հիման վրա Հայաստանի Հանրապետության դեմ հայց էր ներկայացրել․ նշվում է ՄԻԵԴ-ի պաշտոնական կայքում։

Ընկերությունը 1990-ական թվականից կանոնավոր կերպով մետաղ է գնել Հայաստանում գրանցված Associates LLC ՍՊԸ-ից: 1999թ. փետրվարի 8-ին, 2000թ. ապրիլի 10-ին և 2003թ. ապրիլի 2-ին ընկերությունն ու իրեն պատկանող KBKS ընկերությունը երեք պայմանագիր են կնքել Associates LLC ՍՊԸ-ի հետ, որի շրջանակում գերմանական ընկերությունները պարտավորվել են մետաղի դիմաց նախապես վճարել LLC-ին:

2002թ. հայցվոր ընկերությունը LLC-ին տրամադրել է 100 000 եվրո վարկ, որի նպատակն LLC-ին՝ բանկից վերցված վարկի մարման հարցում աջակցելն էր: Սակայն գերմանական ընկերության տրամադրած գումարը չի վերադարձվել: Ստացվում է՝  LLC-ն չի կատարել իր պարտավորություններն ու նախապես ստացած գումարի դիմաց ավելի քիչ մետաղ է տրամադրել:

2005թ. ընկերությունների միջև իրականացված հաշվարկի արդյունքում պարզվել է, որ LLC-ն Scholz AG-ին պարտք է 1 213 824 դոլար: Բանակցություների արդյունքում հայցվոր ընկերությունը համաձայնել է թեթևացնել պարտքային բեռն ու այն հասցնել 613 824 դոլարի՝ այն նախապայմանով, որ LLC-ն պարտքի մնացած մասը՝ 600 000 դոլարը, կվճարի ըստ սահմանված ժամանակացույցի:

Կողմերի միջև ձեռք բերված համաձայնության շրջանակում LLC-ն պարտավորվել է պարտքը մարել հինգ վճարումով, որից առաջինը պետք է տեղի ունենար 2005թ. դեկտեմբերի 15-ին:

Այդուհանդերձ,  հայկական ընկերությունը չի կատարել իր ստանձնած պարտավորությունները, ինչից հետո Scholz AG-ն դիմել է Առևտրային դատարան: Դրան ի պատասխան՝ LLC-ն դիմել է ՀՀ Առևտրի պալատի արբիտրաժային դատարան: Որոշ ժամանակ անց, ՀՀ Առևտրի պալատի արբիտրաժային դատարան հայց է ներկայացրել նաև Scholz AG-ն, որը, սակայն, մերժվել է:

ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ նյութական վնասի փոխհատուցման հայցը պետք է մերժվեր, քանի որ նրանց պնդած խախտման ու նյութական վնասի միջև հստակ կապ չկա:

ՄԻԵԴ-ը ևս նման կապ չի տեսել ու մերժել է հայցը: Սակայն որոշվել է, որ հայցվոր ընկերությունը պետք է 3600 եվրոյի չափով ոչ նյութական փոխհատուցում ստանա՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտման համար:

Իսկ ՀՀ կառավարությունը 3600 եվրոն պետք է վճարի երեք ամսվա ընթացքում: