Երևանում կկառուցվի ճոպանուղի և մետրոյի 2 կայարան. Արթուր Մեսչյանը մանրամասնում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հրավիրված ասուլիսի ընթացքում խոսեց Երևանում նոր ճոպանուղու կառուցման ծրագրի մասին: Պարոն Մեսչյանը պարզաբանեց՝ Նորքի զանգվածից դեպի քաղաքի կենտրոն տրանսպորտային կոլապսը լուծելու նպատակ կա ճոպանուղիով: Նախատեսվում է ունենալ տասներկու տեղանոց մոդուլներ. «Որպեսզի որպես տրանսպորտ այն աշխատի, պետք է ճոպանուղին լինի բազմամոդուլ: Դա, իհարկե, որոշակի թանկություն է բերում, բայց սա է, տարբերակ չկա: Մենք ինչքան գումար էլ ունենանք, Նորքի զանգվածը մետրոյով չի ապահովվելու: Միակ ճանապարհը ճոպանուղին է: Հիմա բանակցում ենք երկու՝ իտալական և շվեյցարական ընկերությունների հետ: Իրենց հետ համաձայնության գալուց հետո ավելի մանրամասն կասեմ սրա մասին»:

Պարոն Մեսչյանի խոսքով՝ փոխվել է ճոպանուղու ուղղությունը, քաղաքի ներքևի հատվածում կլինի ոչ թե մեկ, այլ երկու կանգառ. «Քանի որ ճոպանուղին լինելու է տենդերով, այդ երկու կազմակերպություններըը կներկայացնեն իրենց առաջարկները և ավելի պարզ կլինի գումարային չափը, տենդերով կորոշվի: Չորս թեկնածուներից կհաղթի այն, որի առաջարկն ավելի մատչելի կլինի»: Մետրոյի Աջափնյակի կայարանները կառուցելու համար քաղաքապետարանն այսօր փաթեթ է պատրաստում, որտեղ կարվի նաև ֆինանսական հաշվարկ և կներկայացվի կառավարություն. «Խոսքն Աջափնյակի մետրոյի երկու կայարանների մասին է: Ֆինանսական բավականին մեծ ծախսեր են կապված այս կառույցների հետ, մենք ուզում ենք սահմանափակվել ամենաստրատեգիական գծով՝ կապենք քաղաքը Աջափնյակի հետ: Հետագայում դա կշարունակվի դեպի Դավթաշեն, բայց դա արդեն կլինի մի փոքր հետո։ Ժամանակին Աջափնյակի գծի վրա արդեն 250 միլիոն ծախսվել է, հարց է ծագում՝ որտեղից ենք փող ճարելու: Մետրոն մի այնպիսի օբյեկտ է, որի համար միշտ փող կճարվի: Կլինեն ինվեստորներ, որոնց հետ հիմա աշխատում ենք: Հարցը հետևյալն է՝ ինչքանո՞վ է ռեալ, ասեմ, որ իրական է, հաստատ»:

Հյուսիսային պողոտա-Տերյան փողոց հատվածում գտնվող «ՍՈՍ» անունով հայտնի շենքի ճակատագրի մասին ասաց հետևյալը. «Ինձ համար շենքը միայն քար ու ցեմենտ չէ, դա մարդիկ են, որոնք ապրում են այդ շենքում: Հարցն այն է, որ այդ շենքում ապրում են հին երևանցիներ, մարդիկ, որոնք ողջ կյանքն այդտեղ են ապրել: Էստեղ մի խնդիր կա՝ եթե բոլոր բնակիչները միասին ասեն ոչ, էնքան հեշտ կլիներ, գիտե՞ք: Մի մասը գումար վերցրին գնացին, մի մասը համաձայնվեցին, էդ կառույցի ճակատային խնդիրները կարելի է լուծել, քանդել ճիշտն ասած… գիտեք, քանդելուց հեշտ բան չկա, էդ կառույցի վերաբերյալ ես չեմ շտապում: Եկեք մի քիչ սպասենք»,- ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

«Իմ ղեկավարն իմ քաղաքն է, ոչ մեկի առջև, բացի իմ քաղաքից, պատասխանատու չեմ»,- թեման եզրափակեց մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետը:

Մանրամասները՝ տեսանյութում: